Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы лечения
Политика

Ապրիլից հետո կառավարության նիստերը կլինեն փակ–գաղտնի. ինչո՞ւ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդարադատության նախարարության կողմից հրապարակված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի 10–րդ հոդվածի համաձայն կառավարության նիստերը դռնփակ են լինելու: Նշված հոդվածի 16–րդ կետը սահմանում է, որ վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց: Իսկ 17–րդ կետի համաձայն էլ կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին: Նշենք, որ ի տարբերություն ներկայացված նախագծի, ներկայի օրենսդրական կարգավորմամբ կառավարության նիստերն անցկացվում են դռնփակ, եթե՝ ա) քննարկվում են պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք համարվող տեղեկությունների հետ առնչվող հարցեր, բ) ՀՀ Սահմանադրության 59–րդ հոդվածով նախատեսված դեպքերում:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ նախագծին ծանոթանալուց հետո տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները խորհրդարանական համակարգին անցնելուց հետո կարծես թե մտադիր են ավելի փակ աշխատել:

«Կառավարության աշխատանքի առումով եմ սա նշում, որովհետև այստեղ շեշտադրումներ են փոխվել: Ի տարբերություն նախորդ օրենքի, այստեղ նախևառաջ ընդգծվում է, որ նիստերը դռնփակ են և միայն վարչապետի որոշմամբ կարող են դռնբաց լինել: Սա շատ նկատելի փոփոխություն է, որը չի խոսում կառավարության թափանցիկ աշխատելու պատրաստակամության մասին: Բնական է, որ կառավարության աշխատանքը լուսաբանելու առումով լրատվամիջոցների գործունեությունն ավելի կբարդանա: Նոր նախագծով տեղեկատվության ազատության որոշակի սահմանափակում է նախատեսվում, մինչդեռ նախորդ օրենքը շատ ավելի ընկալելի էր, և խոսում էր թափանցիկ աշխատելու պատրաստակամության մասին: Նոր օրինագիծն այս առումով կարելի է ռեգրեսիվ համարել»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց ԽԱՊԿ նախագահը:

Ինչ վերաբերում է 10–րդ հոդվածի վերոնշյալ 17–րդ կետին, Աշոտ Մելիքյանը շեշտեց, որ տեղեկատվության ազատության առումով այդ կետը ևս լուրջ խոչընդոտ կարելի է համարել. «Կառավարության անդամը բարձրաստիճան պաշտոնյա է: Նա շատ լավ պետք է հասկանա, և կարծում եմ՝ հասկանում է, թե ինչ կարելի է հրապարակել, ինչը՝ ոչ: Իսկ վարչապետի թույլտվությանը սպասելը, թույլտվություն ստանալու անհրաժեշտությունն օրենսդրորեն ամրագրելը կառավարության ներսում տեղի ունեցող հարաբերություններին մանկապարտեզի տեսք են տալիս: Կարծում եմ՝ կառավարության անդամը պետք է ազատ լինի և ինքը որոշի՝ ինչը պետք է ասել մամուլին, ինչը հրապարակել, ինչը՝ ոչ: Օրենքում մեկ այլ դրույթ էլ կա, ըստ որի կառավարության անդամի հրապարակային ելույթները պետք է համահունչ լինեն կառավարության ընդհանուր քաղաքականությանը: Այս դրույթն ամրագրելուց հետո 17–րդ կետն ուղղակի ավելորդ էր»:

Աշոտ Մելիքյանը նշեց, որ լավ կլիներ, եթե վերոնշյալ նախագծում կառավարության գործունեության թափանցիկությանն առնչվող մի հոդված կամ գլուխ լիներ. «Այն պետք է ներառեր այն դրույթները, թե որքանով է կառավարությունը ապահովում իր գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Լավ կլիներ երևար, թե ինչպե՞ս են պատրաստվում համագործակցել ԶԼՄ–ների հետ, և որքանո՞վ են պատրաստ բաց լինել լուսաբանման համար: Նշված դրույթը բացակայում է, և, ըստ իս, օրինագիծն այս տեսքով չի համապատասխանում այսօրվա պահանջներին»:

Նշենք, որ 10–րդ հոդվածի 15–րդ կետի համաձայն նիստի արձանագրությունը կամ դրա մի մասը վարչապետի հանձնարարությամբ կարող է հրապարակվել: Հարցին, թե կարելի՞ է փաստել, որ արձանագրություններն այսուհետ միայն վարչապետի հայեցողությամբ կհրապարակվեն, Աշոտ Մելիքյանը պատասխանեց. «Այո, այստեղ սուբյեկտիվիզմի դրսևորում կա: Բայց, կարծում եմ, այստեղ ևս պետք է հստակություն մտցվի: Մասնավորապես՝ հրապարակման ենթակա չէ արձանագրության այն հատվածը, որը պետական գաղտնիք է պարունակում, իսկ մնացած հարցերը, քննարկումներն ու ելույթները հրապարակման ենթակա են: Պետք է հստակեցնել, թե արձանագրություններից ինչը չի կարելի հրապարակել և ինչ հիմնավորումներով: Միայն վարչապետի հայեցողությունը և օրենքի ընդհանուր դրույթով կարգավորելը բավական չէ»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում