Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
uncategorized

«Օնլայն» կամ հեռահար կառավարում . «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է՝ ջրօգտագործողների ընկերությունների «օպտիմալացման» գործընթացն այնքան էլ հարթ չի անցել: Կնճռոտ խնդիրներից մեկն էլ այն է, որ շատ դեպքերում, նույնիսկ հաշվի չեն առնվել, թե ոռոգելի հողատարածքների և հիդրոտեխնիկական կառույցների գերակշռող մասից ինչքան հեռավորության վրա են կազմավորվել մարզային կենտրոնները:

Օրինակ՝ Տավուշի մարզում հողատարածքների և հիդրոտեխնիկական կառույցների 85%–ը գտնվում է Նոյեմբերյանի տարածաշրջանում, սակայն դա ամենևին էլ չի խանգարել «Տավուշ» ՋՕԸ–ն տեղափոխել Իջևան: Ինչ վերաբերում է ընկերության գործադիր տնօրենի նշանակմանը, ապա չնայած պաշտոնն ընտրովի է և ըստ օրենքի տնօրենը պետք է ջրօգտագործողների խորհրդի կողմից ընտրվի, բայց արի ու տես, որ նշանակվել է վերևից:

Բայց սա դեռ ամենը չէ: Պարզվում է, որ միավորման արդյունքում կրճատումներ են եղել, և շատերը հրաժեշտ են տվել իրենց պաշտոններին: Առաջացել են մի քանի հիմնախնդիրներ, որոնց հետևանքով վտանգավոր իրավիճակի առջև են կանգնել Նոյեմբերյանի տարածաշրջանի աշխատակիցները, ինչը թույլ չի տվել ոռոգման սեզոնը նորմալ կազմակերպել:

Պատճառը Յուրա Որսկանյանի և Նոյեմբերյանի տեղամասի պետ Գագիկ Վերանյանի միջև սկսված հակամարտությունն է եղել: Կոլեկտիվի համառ ջանքերի շնորհիվ Վերանյանը վերականգնվել է իր պաշտոնում, բայց դրանով չեն ավարտվել համակարգի խնդիրները:

Այն, որ նոր տնօրենի նշանակվելուց հետո մարդիկ իրենց աշխատավարձերը սկսել են ժամանակին ստանալ, համարվում և մատուցվում է որպես դրական տեղաշարժ, բայց որ որոշ տեղամասերում ջրանցքների վթարային լինելու պատճառով ջրի կորուստը առանձին տեղերում կազմում է մինչև 70%, այդ մասին շատ չի խոսվում: Համառ լռություն է պահպանվում նաև ջրատարների մաշվածության և կորուստների մասով: «Տավուշ» ՋՕԸ–ի գլխավոր ճարտարագետ Սերգեյ Ղարախանյանը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ կան ջրագծեր, որոնք 100 տարուց ավելի է շահագործվում են և, բնականաբար, թե՛ բարոյապես և թե՛ ֆիզիկապես մաշվել են:

«Օրինակ` Բագրատաշեն գյուղի տարածքով անցնող «Հայ առու» հողային հունով ջրատարը կառուցվել և շահագործվել է 1915 թ.: Ջրօգտագործման սեզոնի ընթացքում ավելորդ կորուստներից խուսափելու համար ջրատարները մաքրվում են երկու, անհրաժեշտության դեպքում նաև երեք անգամ: 2–րդ մաքրման համար ծախսվում է մոտ 1,5–2 մլն դրամ: Այս տարի այդ գումարը տնտեսելու համար լրացուցիչ մաքրումներ չկատարվեցին և որոշ ջրանցքներում ջրի կորուստը կազմեց մինչև 70%: Դա նշանակում է, որ ամենատարրական հաշվարկներով ջրօգտագործողներին չհասավ մոտավորապես 1 մլն խորանարդ մետր ջուր, որի արժեքը կկազմեր 11 մլն դրամ»,– ասաց Ս. Ղազարյանը:

Չնայած գոյություն ունեցող բազմաթիվ օբյեկտիվ և արհեստականորեն ստեղծված դժվարություններին, Նոյեմբերյանի տեղամասը ոռոգման սեզոնը նախորդ տարիների համեմատ փակել է գերազանց ցուցանիշներով: Ջրտուքի ծավալը ավելացել է մոտ 1մլն խորանարդ մետրով, իսկ հասույթն ավելացել է 11 մլն դրամով: Նախորդ տարիների համեմատ, ավելացել է նաև գումարների հավաքագրման տեմպերը, վստահեցրեց Ս. Ղազարյանը:

«Կոլեկտիվի յուրաքանչյուր անդամ իր մասնագիտության պրոֆեսիոնալն է և, չնայած աշխատավարձերի 30% կրճատմանը, աշխատանքային պարտականությունները կատարել և կատարում է բարեխղճորեն: Բայց համակարգը առողջացնելու խիստ կարիք կա, որի համար անհրաժեշտ է օգտագործել ժամանակակից գիտության ու տեխնիկայի հնարավորությունները: Մոտ մեկ դար շահագործվող հիդրոտեխկառուցվածքները իրենց էլեկտրատնտեսությունով բարոյապես և ֆիզիկապես մաշվել են: Անհրաժեշտ է տեղադրել բարձր ՕԳԳ ունեցող ժամանակակից պոմպեր և էլեկտրական շարժիչներ, ինչպես Նոյեմբերյանի Բազմաստիճան N1 ջրհան կայանը: Այն Հազարամյակի մարտահրավեր ծրագրով արդիականացվել է, որի արդյունքում շահագործումը հեշտացել է, ջրի և էլեկտրաէներգիայի կորուստները զգալի չափով պակասել են»,– ասաց ճարտարագետը:

Ավելի վաղ «Տավուշ» ՋՕԸ Նոյեմբերյանի տեղամասի պետ Գ. Վերանյանը հույս էր հայտնել, որ չնայած վերը թվարկված դժվարություններին, այնուամենայնիվ, ամեն ինչ անելու են այս տարի նույնպես ոռոգման սեզոնի ընթացքում անհրաժեշտ քանակի ոռոգման ջուր մատակարարելու համար:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում