Հետախուզվողին գտել են մահացած (լուսանկարներ)
Armtimes.com-ը գրում է.
Հունվարի 1-ին «Սեֆ» ինթերնեյշնլ վարկային կազմակերպության Վանաձոր մասնաճյուղից կատարված գողության գործով հետախուզվող Արսեն Գրիգորյանը երեկ հայտնաբերվել է մահացած վիճակում: ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ հունվարի 28-ին՝ ժամը 13:35-ի սահմաններում, ահազանգ է ստացվել առ այն, որ Երեւան քաղաքի Նորագավիթ թաղամասի թիվ 2-րդ գերեզմանատանն առկա է տղամարդու դիակ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա Երեւանի բնակիչ Արսեն Գրիգորյանն է՝ ծնված 1970թ., ով 2018թ. հունվարի 8-ից գտնվում էր հետախուզման մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված ենթադրյալ հանցագործություն կատարելու համար՝ Ամանորի գիշերը «Սեֆ Ինթերնեյշնլ» ՈւՎԿ Վանաձորի մասնաճյուղից կատարված առանձնապես խոշոր չափերի գողության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով:
Դատաբժշկի հայտնած նախնական տվյալներով՝ մահվան պատճառ է հանդիսացել սրտի կաթվածը։
Գրիգորյանի հանկարծամահությունն իր հետ բազմաթիվ հարցեր է առաջ քաշում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում