Առանձնատուն, բնակարան, ավտոտնակ, մեքենա. ՊԵԿ աշխատակցի հայտարարագիրը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԿԱ ՊԵԿ անձնակազմի կառավարման վարչության մրցույթների և ատեստավորման կազմակերպման բաժնի պետ Ռուբեն Ղամբարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներակայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Իսկ ի՞նչ ունի նա: Ղամբարյանը հայտարարագրել է երեք անշարժ գույք՝ բնակարան, ավտոտնակ ու առանձնատուն: Նրան է պատկանում նաև «MERCEDES–BENZ C 180» մակնիշի ավտոմեքենան:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 7 միլիոն դրամ: Եկամուտները մի փոքր քիչ են դրամական միջոցներից՝ 4 միլիոն 76 հազար դրամ, որից 2 միլիոն 861 հազար դրամը աշխատավարձ է, 874 հազար դրամը կենսաթոշակ, 105 հազար դրամը ստացված փոխառություններ՝ վարկեր, իսկ 234 հազար դրամն էլ նշված է որպես այլ եկամուտներ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում