Սպանված մոդելին գտել են 2 ճամպրուկի մեջ
Սպանված և մասնատված ամերիկյան մոդելին հայտնաբերել են BMW-ի բեռնախցիկում,– այս մասին հաղորդում է The Oregonian պարբերականը։
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 25-ին, ԱՄՆ Օրեգոն նահանգում, սակայն ոստիկանությունը միայն երկու օր անց է հրապարակել տեղեկատվությունը։ 28-ամյա մոդել և դերասանուհի Սարա Ժգոուլի գլխատված և մասնատված մարմինը հայտնաբերել են սև ավտոմեքենայի բեռնախցիկում՝ ճամպրուկի մեջ։ Կինը փոքր երեխա ունի։
Դրանից անմիջապես հետո ենթադրյալ հանցագործը ձերբակալվել է։ Ոստիկանները հրաժարվում են տալ նրա անունը։
Պարբերականը բերում է զոհվածի ընկերների և բարեկամների մեկնաբանությունները. նրանք բոլորը Ժգոուլին լավ ու ընդօրինակման արժանի մարդ են անվանել։ Նրա մանկության ընկերուհին ասել է, որ իրենք բոլորը շոկային վիճակում են։