Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью
uncategorized

Ռուբեն Մեհրաբյան. «Ադրբեջանի միջազգային դիրքերը խիստ վտանգված են». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում հունվարի 25–ի գիշերը ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել էր հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել: Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: Դիվերսիոն ձախողված փորձին նախորդած օրերն աչքի ընկան մի շարք քաղաքական իրադարձություններով: Նախ՝ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի ժամանակ ընդգծվեց՝ համաձայնություն է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման շուրջ պայմանավորվածություններն իրականացնելու ուղղությամբ: Այնուհետև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծեց, որ ԼՂ հարցը սառեցված հակամարտությունների թվին չի դասվում, իսկ ներկայիս ստատուս–քվոն կայուն չէ: Հաջորդ կանգառը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանն էր՝ Սերժ Սարգսյանի ելույթը, հարցուպատասխանը պատգամավորների հետ: Ս. Սարգսյանն ադրբեջանցի պատվիրակին հիշեցրեց, որ իրենք առավելագույնն ու անհնարինն են ուզում. «Ցավոք, այլատյացությունն Ադրբեջանում այնքան է զարգացել, որ դուք արդեն բացահայտ հայտարարում եք, որ Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի: Անհնար է, դա երբեք չի լինելու»:

Հաշվի առնելով Ադրբեջանի ձախողված փորձը, քաղաքական արտաքին հարթակներում տեղի ունեցող իրադարձությունները, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը «Փաստ»–ի հետ զրույցում շեշտեց՝ ներկայում Ադրբեջանի միջազգային դիրքերը խիստ վտանգված են:

«Այդ իմաստով Ադրբեջանը միջազգային հարթակներում վարում է ոչ ադեկվատ քաղաքականություն և իր համար պրոբլեմներ է ստեղծում: Ադրբեջանի ունեցած այդ խնդիրներն առաջին հերթին կապված են Արևմուտքի հետ՝ Եվրամիություն, ԱՄՆ: Իսկ Ադրբեջանը միայն մի բան է ուզում՝ կենտրոնում պահել Ղարաբաղյան հարցը, որտեղ ինքը, սլաքները շրջելով հայկական կողմի վրա, ուզում է, որ իրեն որպես տուժող ճանաչեն: Բավականին բուռն շրջան է՝ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորում, ԵԽԽՎ: Սպասվում է նաև ԱՄՆ–ի կողմից ՌԴ–ի դեմ ուղղվող պատժամիջոցների նոր փաթեթի քննարկում: Հաշվի առնելով այս ամենը՝ Ադրբեջանը որոշեց նորից ուշադրություն գրավել և սադրանքի գնաց: Գնաց, բայց, իհարկե, ստացավ պատասխանը»,–ասաց քաղաքագետը:

Ռուբեն Մեհրաբյանը շեշտեց՝ առհասարակ սահմանին հնչած կրակոցը քաղաքականություն է, որը կարող է ունենալ կամ ներքաղաքական, կամ արտաքին քաղաքական դրսևորումներ և դրդապատճառներ:

Նշենք, որ այսօր ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Ադրբեջանը ստիպված գնաց քայլերի, որոնք նախանշված են Վիեննայի պայմանավորվածությամբ: Խոսքը ԱԳ նախարարների վերոնշյալ հանդիպման ժամանակ Անջեյ Կասպրշիկի խմբի ընդլայնմանն ուղղված քայլերի մասին է:

Քաղաքագետը համաձայն է: Իսկ թե ի՞նչն է ստիպում Ադրբեջանին գնալ այդ քայլերին, նա շեշտեց.

«Բոլոր կողմերից Ադրբեջանին ցույց են տալիս իր քաղաքական դիրքորոշման ոչ ադեկվատ լինելը, առավելապաշտությունը, որն ընդհանրապես կապ չունի հարցի խաղաղ կարգավորման տրամաբանության հետ»:

Ռուբեն Մեհրաբյանն ընդգծեց, որ առաջիկա ամիսներին չի տեսնում այն հնարավորությունը, համաձայն որի Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի կգնա. «Ադրբեջանն առանց ուժային կենտրոնների ինչ–ինչ խրախուսանքի նման քայլի չի գնա: Եթե 2016 թ. ապրիլին չլիներ Ռուսաստանի խրախուսանքը, Ադրբեջանը պատերազմ չէր սանձազերծի: Առաջիկա ամիսներին ես այդ հնարավորությունը չեմ տեսնում, որովհետև բարդ չէ պատկերացնել, թե ինչ բարձր է քաղաքական գինը հնարավոր պատերազմի սանձազերծման դեպքում:

Ադրբեջանը կարող է լրջագույն պրոբլեմների բախվել: Ի վերջո, պատերազմը քաղաքականություն է: Եթե անում ես մի քայլ, որը կարող է բացասական քաղաքական հետևանք բերել և ավելի ծանրակշիռ լինել, քան նախկինի դեպքում, ապա իմաստ չունի գնալ այդ քայլին»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում