Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян
uncategorized

Աթեշյանը կարմիր գիծն անցավ, Պոլսո Հայոց պատրիարքարանը՝ ոչ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20–ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի (PYD) դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Գործողությունների մեկնարկից հետո Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարություն էր տարածել ու իր աջակցությունը հայտնել թուրքական զորքին: Պատրիարքարանի հայտարարությունը ողջունել էր նաև պաշտոնական Անկարան: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը թվիթերյան իր էջում գրառում էր կատարել ու շնորհակալություն հայտնել թե՛ Պոլսո Հայոց պատրիարքարանին, թե՛ նմանօրինակ հայտարարություններով հանդես եկած Թուրքիայի հրեական համայնքին ու Համայնքային հիմնադրամներին: Պոլսո Հայոց պատրիարքարանի հայտարարությունը քննադատվեց Թուրքիայի հայկական համայնքի մի շարք անդամների կողմից: Հայտարարության վերաբերյալ բացասական կարծիքներ հնչեցին նաև Հայաստանում:

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ ծանոթացել է պատրիարքարանի տեքստի թուրքական տարբերակին:

«Պատրիարքարանի կողմից հրապարակված տեսքտը ոչ թե ավելի շատ թուրքական զորքերին հաջողություն մաղթելու, այլ ավելի շատ օպերացիային դեմ չլինելու իմաստն ուներ: Ինչ վերաբերում է իրապես աջակցելուն ու հաջողություն մաղթելուն, ապա նման դիրքորոշման վառ օրինակ են Ադրբեջանը և Կատարը: Կատարը նշել էր, որ պատրաստ են օժանադակել Թուրքիային»,– նշեց թուրքագետը:

Իսկ ինչ վերաբերում կարծիքներին, թե նման հայտարարությամբ հանդես գալն առհասարակ սխալ էր, Մուշեղ Խուդավերդյանն ընդգծեց. «Նախ՝ Թուրքիայում այսօր խստացված ռեժիմով արտակարգ դրություն է: Թուրքիայում գտնվող բոլոր կազմակերպություններին, որոնք ենթարկվում են տեղի իշխանություններին, կամ գործում են իշխանություններին զուգահեռ, վերևից պարտադրել են հանդես գալ նման հայտարարություններով: Ոչ մի կազմակերպություն, այդ թվում Թուրքիայում գործող քրդական կազմակերպությունները հանկարծ չպետք է այդ օպերացիային դեմ լինելու դիրքորոշում հայտնեն: Սա թուրքական իշխանությունների միտումն է: Ռեջեփ Թայիբ Էրդողանն էլ նշել էր՝ ով իրենց դեմ դուրս գա Թուրքիայում, կճզմեն ու կանցնեն: Հետևաբար նման պայմաններում Պոլսո Հայոց պատրիարքարանը պարզապես ստիպված է եղել նման հայտարարություն անել, որպեսզի հանկարծ լուրջ խնդիրներ չունենա թուրքական իշխանությունների հետ: Իրավիճակն է այդպիսին՝ եթե որևէ կազմակերպություն այդ օպերացիային կողմ լինելու հայտարարություն չանի, ապա լուրջ խնդիրներ կունենա»:

Մուշեղ Խուդավերդյանի խոսքով՝ եթե նման հայտարարություն չլիներ, իրավիճակից կարող էր օգտվել Պոլսո Հայոց պատրիարքական աթոռի միաբան Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։

«Նա հայտարարեց, որ ողջունում է «Ձիթենու ճյուղ» օպերացիան՝ փորձելով ևս մեկ անգամ քծնել և շողոքորթել թուրքական իշխանություններին: Աթեշյանի նպատակն էր ցույց տալ, որ իրենց կողմից է, իսկ Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի թիմը՝ ոչ: Այս առումով Պոլսո հայոց պատրիարքարանը ստիպված էր այդպիսի հայտարարություններ անել, որպեսզի կանխվեին Պոլսո հայոց պատրիարքության շուրջ ծավալվող նմանատիպ սադրանքները: Այսինքն՝ իրենք ևս պետք է ցույց տան, որ թուրքական իշխանություններին այս առումով դեմ չեն: Բայց այստեղ մեկ այլ հարց կա, այսպես ասած, կարմիր գիծ գոյություն ունի: Եթե Պոլսո հայոց պատրիարքարանը հայկական շահի դեմ ինչ–որ հայտարարություն աներ, ապա այն դատապարտելի կլիներ, ինչպես արեց Արամ Աթեշյանը, երբ ներողություն խնդրեց թուրքական իշխանություններից, որ գերմանացիներն ընդունել էին Հայոց ցեղասպանությունը: Աթեշյանը կարմիր գիծն անցավ: Իսկ Աֆրինում կատարվող թուրք–քրդական բախումները որևէ կերպ կապ չունեն հայկական շահի հետ: Հետևաբար նման հայտարարությանը պետք է ըմբռնումով մոտենալ»,– եզրափակեց թուրքագետը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում