Ինչպես և ինչ վիճակում հայտնաբերվեց շինանյութի Սերգեյի որդին. ուշագրավ մանրամասներ
Armlur.am-ը գրում է.
2017 թվականի նոյեմբերին Ուկրաինայի Կիեւ քաղաքում ամիսներ շարունակ պատանդ վերցված գործարար Սերգեյ Մանուկյանի (շինանյութի Սերոժ) որդուն` Արման Մանուկյանին եւ աներորդուն՝ Սամվելին, ազատ են արձակել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` տղաներին տեղափոխել են Կիեւի հիվանդանոցերից մեկը՝ ստուգման ենթարկել, որից հետո տարել հյուրանոց:
Ինչպես էին տղաներին առեւանգել
Եվ այսպես` 2017 թվականի նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի Կիեւ քաղաքում իրենց բնակարանից առեւանգվել էին գործարար Սերգեյ Մանուկյանի որդին Արման Մանուկյանը, եւ աներորդինն՝ Սամվելը:
Իսկ ինչպես էր տեղի ունեցել տղաների առեւանգումը: «Ժողովուրդ» օրաթերթին կատարվածից մանրամասներ են հայտնի դարձել: Վերոնշյալ օրը Արմանը եւ Սամվելը եղել են Կիեւի իրենց տանը: Երբ դուրս են եկել` առօրյա գործերով զբաղվելու, հենց բակում նրանց են մոտեցել երկու անծանոթ, զենքը պահել են տղաների ուղղությամբ՝ բավականին մոտ տարածությունից, ստիպել նստել իրենց մեքենան: Տղաներին այդ իրավիճակում այլ ելք չի մնացել, քան զինված անձանց ենթարկվելն ու մեքենան նստելը՝ առանց ավելորդ էմոցոիաների եւ ավելորդ քայլերի դիմելու:
Ավելի ուշ, երբ տղաների հարազատները նրանց չեն կարողացել գտնել, դիմել են տան բակի տեսախցիկների օգնությանը եւ պարզել, թե ինչպես են գլխարկով դեմքները փակած երկու զինված անձ տղաներին նստեցնում մեքենաները եւ գնում անհայտ ուղղությամբ: Մեզ լուրեր հասան, որ գործարարի մտերիմները փորձել են տեսանյութում երեւացող տղաների դեմքը կամ գոնե առեւանգած մեքենաների համարները ֆիքսել, բայց անօգուտ, քանի որ տեսանկարահանածը հնարավորություն չի տվել իմանալու մեքենաների համարանիշները: Միայն հայտնի է եղել, թե որ ուղղությամբ է սլացել այն՝ աստիճանաբար կորելով տեսախցիկի տեսադաշտից:
Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ գործարար Սերգեյ Մանուկյանի մտերիմները դեպքից հետո բացահայտել են, որ տղաներին առեւանգելուց հետո բնակարանը թալանվել է. լուրջ գումար են տարել գողերը, որոնց դեմքերը դարձյալ չեն երեւացել տեսախցիկներով: Կատարվածից հետո գործարար Սերգեյ Մանուկյանին եւ նրա մտերիմ շրջապատին այլ ելք չէր մնում, քան գործարար կապերով, պաշտոնական խողովակներով, Ուկրաինայի նախկին ու ներկա պաշտոնյաներին, քրեական տարրերին ներգրավելով` սկսել տղաների որոնման աշխատանքները:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում