Յոթ անշարժ գույք, որից չորսը` հողամաս. ոստիկանի հայտարարագիրը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԿԱ ոստիկանության կրթահամալիրի (գլխավոր վարչության) ակադեմիայի (վարչության իրավունքով) հեռակա ուսուցման ֆակուլտետի պետ Դավիթ Մարգարյանը յոթ անշարժ գույք ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագրից:
Մարգարյանի սեփականությունն են համարվում չորս հողամաս, բնակարանը, բազմամյա տնկին ու ավտոտնակը: Նրան է պատկանում նաև «NISSAN X–TRAIL 2.0 GT» մակնիշի ավտոմեքենան:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 4 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 657 հազար դրամ:
Կրթահամալիրի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Մարգարյանը երկու տարի առաջ իր ծննդյան օրվա և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն ու բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Կրթահամալիրի պետի՝ Հովհաննես Վարյանի կողմից պարգևատրվել էր զենքով:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում