Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью
uncategorized

Վահագն Խաչատրյան. «Ներսում ներդրում չկա, դրսից էլ չի լինի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում բարենպաստ ներդրումային և բիզնես միջավայր է: Վարչապետ Կարեն Կարապետյանը «ՌԻԱ Նովոստի»–ին տված հարցազրույցում նման գնահատական է տվել և խոսել նաև «Հայաստանի ներդրողների ակումբի» ճանապարհային քարտեզի, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում սպասվելիք ներդրումային ծրագրի մասին:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով, սակայն, այսօր թե՛ բիզնես միջավայրի, թե՛ ներդրումների առումով գործ ունենք հակառակ իրավիճակի հետ:

«Ներդրողների մոտ վստահությունը ոչ թե ավելացել է, այլ նվազել: Առհասարակ նոր կառավարության հետ ինչ–որ սպասելիքներ, ակնկալիքներ են ունենում ներդրողները: Բայց հիմա արդեն չկան այդ սպասելիքները: Մարդիկ հասկացել են, որ նոր կառավարությունը ոչ մի փոփոխություն չի մտցրել և ոչ մի քայլ չի արել ներդրումների համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: Իսկ եթե բարենպաստ իրավիճակի մասին են խոսում, ապա դրան զուգահեռ պետք է ներկայացնեն, թե ի՞նչ չափանիշներից ելնելով է նման արդյունք գրանցվել»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Վահագն Խաչատրյանի խոսքով՝ ներդրումներ անելու համար մի քանի չափանիշներ կան:

«Եթե վերցնենք օրենսդրական դաշտը, ապա այդ առումով իրավիճակն ավելի է վատթարացել: Անընդհատ օրենքներ են փոխվում, բայց խելամիտ օրենքներ չկան: Եթե չափանիշ ենք դիտարկում խաղաղությունը, ոչ մի փոփոխություն այդ առումով ևս չի եղել: Հայաստանը նույն՝ ոչ պատերազմ, ոչ խաղաղ իրավիճակում է գտնվում: Հաջորդ չափանիշը ցածր հարկերն են, իսկ մենք գիտենք, թե այդ տեսանկյունից ինչ է կատարվում: Եթե նայենք Հարկային օրենսգիրքը, կտեսնենք, որ այդ առումով այն լավ բաներ չի խոստանում»,–նշեց նա՝ հավելելով, որ պետք է հաշվի առնել ևս մեկ հանգամանք:

«Պետք է մեր հարևան երկրների իրավիճակը դիտարկենք՝ արդյոք ավելի բարենպաստ պայմաններ կա՞ն, թե ոչ: Համեմատության համար վերցնենք Վրաստանը, որտեղ ներդրումների համար շատ ավելի բարենպաստ իրավիճակ է, քան Հայաստանում: Այս տարի ևս մոտ մեկուկես միլիարդ դոլարի ներդրում կլինի այնտեղ, իսկ ՀՀ–ում՝ միգուցե առավելագույնը 400 միլիոն, չգիտեմ: Նույն ներդրողի համար երկու քաղաքների միջև 300 կմ հեռավորությունը որևէ նշանակություն չի ունենա: Երբ ինքը ներդրում անելու ընտրության առաջ կանգնի՝ կգնա Վրաստան: ՀՀ–ն այն երկիրը չէ, որտեղ ներդրողների համար բարենպաստ միջավայր է: Նման հայտարարությունների համար ես հիմք չեմ տեսնում»,–ընդգծեց տնտեսագետը:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ թանկացումները, և այդ հանգամանքով պայմանավորված գնային ֆոնը միանշանակ բացասական ազդեցություն կունենան ներդրումների վրա, քանի որ այս ամենի մեջ է մտնում նաև հարկային քաղաքականությունը. «Իհարկե, ինֆլյացիան գրավիչ է այն առումով, որ եթե մարդիկ ներդրում են անում, կուզեն ավելի արագ իրենց գումարները հետ տանել: Բայց երբ ինֆլյացիան կապված է ոչ թե տնտեսական գործունեության, այլ երկրի միջավայրի, այսինքն՝ մոնոպոլացված շուկայի, օլիգարխիկ տնտեսական համակարգի, հովանավորչության հետ, ապա այդ դեպքում ներդրումներ ուղղակի չեն լինի»:

Ինչ վերաբերում է «Հայաստանի ներդրողների ակումբին», էներգետիկայի ոլորտում նախատեսվող ներդրումներին, Վ. Խաչատրյանը նշեց. «Այդ ներդրումները պարզապես ապահովագրված են, դրանք հովանավորչության հետևանք են: Այդ բնագավառում իրականացվող ներդրումներն առանց իշխանության հետ առանձին կուլիսային համաձայնությունների կամ պայմանավորվածությունների չեն լինում: Դրանք զուտ տնտեսական գործունեության արդյունք չեն»:

Վահագն Խաչատրյանի դիտարկմամբ՝ ներդրումների մասին խոսելիս պետք է հաշվի առնել նաև ներքին ներդրումները. «Ներսում ներդրումներ չկան, իսկ եթե ներսում ներդրում չկա, դրսից էլ չի լինի: Մակրոտնտեսական ցուցանիշներում կա կապիտալ ներդրումներ–ՀՆԱ հարաբերություն ցուցանիշ: 2003–2004 թթ. այդ ցուցանիշը մոտ 40% է եղել: Հիմա այդ ցուցանիշը մոտ 18,3–18,1% է: Սա հուշում է, որ տնտեսության մեջ առողջ մթնոլորտ չկա: Եթե նշված ցուցանիշը 25%–ից պակաս է, ուրեմն, երկրում զարգացում չկա, իսկ նման պարագայում ներդրումային իրավիճակի մասին ընդհանրապես չի կարելի խոսել»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում