Նա գնալով ավելի է երիտասարդանում. պլաստիկ վիրաբույժը բացահայտել է Պուտինի գաղտնիքը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտապես դիմում է պլաստիկ վիրաբույժների և երիտասարդացման մասնագետների ծառայություններին։
Այսպիսի կարծիք է հայտնել ուկրաինական հայտնի պլաստիկ վիրաբույժ Դմիտրի Սլոսերը։
«Տրանսգենդեր չէ, դա հաստատ կարող եմ ասել։ Բայց այն, որ մի շարք պլաստիկ վիրահատություններ են իրականացվել՝ մասնագետների մոտ կասկած չի առաջացնում։ Դա պարզ երևացել է։ Օրինակ կոպերի պլաստիկայի վառ նշան էր, երբ նա դուրս եկավ հրապարակ և արցունքները հոսեցին աչքերից։ Այսինքն դա թարմ իրավիճակ էր, որը կարող է ի հայտ գալ բլեֆարոպլաստիկայից հետո»,– նշել է նա։
Նրա խոսքերով շտկումների են ենթարկվել նաև նրա մարմնի այլ մասեր։
«Այն որ նրան քթի պլաստիկա են արել, կրկին կասկած չունեմ, քիթը կարճացված է»,– ավելացրել է վիրաբույժը։
Նա նաև վստահ է, որ Ռուսաստանի առաջնորդը չի սահմանափակվում միայն պլաստիկայով։
«Մշտապես սրսկումներ են կատարվում։ Ոչ միայն պլաստիկ վիրաբուժություն է, այլ ժամանակակից լուրջ հետազոտություններ՝ գենային մակարդակով երիտասարդացման բնագավառում։ Այսինքն այնտեղ ամբողջական ինստիտուտներ են աշխատում։ Ինձ թվում է, որ նա օր–օրի ավելի է երիտասարդանում»,– եզրափակել է Սլոսերը։