ՊԵԿ բաժնի պետը 2 միլիոն դոլարի վաճառք է իրականացրել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԿԱ ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության 13–րդ (Էրեբունու) բաժնի պետ Նիկոլայ Օհանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ պաշտոն ունի նաև Օհանյանի քույրը՝ Լիլիթ Օհանյանը, ով նույնպես նույն կառույցում է աշխատում և զբաղեցնում է ավագ հարկային տեսուչի պաշտոն:
Նիկոլայ Օհանյանը հայտարարագրել է «MERCEDES–BENZ C 200» մակնիշի ավտոմեքենա և 1 միլիոն 150 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ: Եկամուտներ նույնպես հայտարարագրել է, սակայն ի տարբերություն մյուս պաշտոնյաների, որոնց եկամուտները գոյանում են հիմնականում աշխատավարձից, 13–րդ բաժնի պետի եկամուտները գոյացել են միայն գույքի վաճառքից: Հայտարարագրում նշված չէ, թե ինչ գույք է դա, առկա է միայն արժեքը՝ 2 միլիոն 200 հազար ամերիկյան դոլար:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում