Պատրաստում ենք տնական երշիկ. Այս բաղադրատոմսը ձեռք բերելուց հետո այլևս խանութներում երշիկեղենի կողմը չեմ նայում
Ցանկանում եք կծու և անուշահոտ տնական
Երբ առաջին անգամ պատրաստում էի, անհանգստանում էի. ինքս չէի հավատում, որ հնարավոր է տնային պայմաններում պատրաստել էսթետիկական տեսանկյունից և իր համով գործարանայինին ոչնչով չզիջող երշիկ: Սակայն պետք է ասեմ, որ այս բաղադրատոմսն ինձ չհիասթափեցրեց:
Բաղադրիչներ
1,5կգ տավարի միս
2 կգ ոսկորներից առանձնացված հավի բուդ
75 գր. աղ
350 մլ արգանակ
1 ճ/գ մեղր
2 ճ/գ պապրիկա
1 ճ/գ աղացած սև պղպեղ
0,5 ճ/գ մշկընկույզ
1 ճ/գ չորացրած սխտոր
1 ճ/գ չորացրած սամիթ
1 ճ/գ չորացրած ռեհան
արգանակի համար սև հատիկավոր պղպեղ
թաղանթ երշիկի համար (մոտավորապես 60 մմ հաստության)
Պատրաստումը
1. Առանձնացրեք հավի միսը կաշվից և ոսկորներից: Ոսկորներից պատրաստեք արգանակ՝ ավելացնելով սև հատկիավոր պղպեղ և աղ: Քամեք և դրեք սառնարան:
2.Վերցրեք տավարի մսի կեսը և հավի մսի համեմատաբար յուղոտ մասը կաշվի հետ և անցկացրեք մսաղացով: Մնացած տավարի և հավի միսը կտրտեք միասին խորանարդաձև, մոտավորապես 2սմ հաստությամբ:
3. Ֆարշը միացրեք կտրտած մսին, ավելացրեք մեղրը և խառնեք: Մաքուր ամանի մեջ աղնու համեմունքներն իրար խառնեք և ավելացրեք ֆարշին: Լավ խառնեք այն՝ քիչ-քիչ ավելացնելով սառը արգանակը:
4. Թաղանթի մեջ լավ սեղմած լցրեք ֆարշը, հետևեք, որ օդ չանցնի: Եթե ամեն դեպքում օդ է անցել՝ ծակեք այդ տեղը բարակ ասեղով: Վերջում կապեք թաղանթը: Տնական երշիկի համար նախատեսված թաղանթը ուշադիր եղեք, որ լավ որակի լինի, քանի որ ամբողջ այդ պատրաստության հաջողությունը կախված է դրանից:
5.Կախեք պատրաստի երշիկը ուղղահայաց դիրքով՝ 1–2 ժամ, սենյակային ջերմաստիճանում:
6. Խաշեք երշիկը 80–85 աստիճան ջերմության պայմաններում՝ 1,5–2 ժամ:
7. Պատրաստի ուտեստը սառեցրեք սառը ցնցուղի տակ և կախեք զով սենյակում՝ 12 ժամ: Դրանից հետո փաթաթեք երշիկը թղթով և դրեք սառնարան:
Բարի ախորժակ:
երշիկ՝ առանց մի կտոր ճարպի: Դա աներևակայելի համեղ է: Հավատացեք ինձ, այս երշիկը փորձելուց հետո ընդմիշտ կհրաժարվեք խանութներում վաճառվող երշիկեղենից: Բաղադրությունը շատ պարզ է և չի պահանջում հատուկ բաղադրիչներ: