«Կփրթեմ վեննեքս, բայց չեմ ծառայի». լուսամուտից ցած նետված զինվորը 8 օրվա ծառայող է
Armlur.am-ը գրում է.
Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել մի նորակոչիկ: Վերջինիս հատկացվում է բուժօգնություն: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր ֆեյսբուքյան օգտատիրոջ՝ Արթուր Մինասյանի գրառման տեղեկատվությունը, որ նորակոչիկ Էռնեստ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով հիվանդանոցում է:
«Պատճառը՝ բարձրությունից ընկնե՞լը, (նետվե՞լը), նետե՞լը։ Տեղեկություններ կան, որ կատարվածը զորամասում անպատմելի միջադեպի հետևանք է։ Միջադեպը կոծկելու միտումներ կան։ Հրավիրում եմ նախ ԶԼՄ–ների ու իրավապաշտպանների ուշադրությունը։ ՊՆ մամուլի ծառայությանն առաջարկում եմ մեկնաբանել, տեղեկություն տրամադրել»,– գրել էր Արթուր Մինասյանը:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ զինվորը մինչ լուսամուտից ցած նետվելու դեպքը, հայտարարել է. «կփրթեմ վեննեքս, բայց չեմ ծառայի» Մեզ հասած լուրերի համաձայն` նորակոչիկը զորակոչվել է բանակ հունվարի 12 -ին և արդեն 8 օր էր, ինչ ծառայում էր ՊԲ N զորամասերից մեկում: Ծառայության առաջին իսկ օրվանից սկսած նա հայտարարել է, որ չի ցանկանում ծառայել: Նրա հետ աշխատել են ՊԲ իրավաբաններն ու հոգեբանները:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում