ԼԻՏՎԱՅՈՒՄ ՀԱՅՈՒՀԻ ՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻՆ ՇՈՈՒԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԵՐԳ Է ԿԱՏԱՐԵԼ
Լիտվայում բնակվող եւ աշխատող հայազգի հայտնի հաղորդավարուհի Գաբրիելա Մարտիրոսյանը, որը մասնակցում է «Աստղային զուգերգեր» հեռուստաշոուին, հերթական թողարկման ժամանակ կատարել է հայկական ժողովրդական «Գքելեր» երգը: Նա ստեղծագործությունը ներկայացրել է երգիչ Յուրիուս Վեկլենկոյի հետ, որի հետ մասնակցում է այդ նախագծին:
Գաբրիելան եւ Յուրիուսը համերգի ժամանակ կրել են հայկական տարազներ: Ժյուրին նրանց գնահատել է 40 միավոր, որն էլ ամենաբարձրն է եղել: