Ովքեր են ներկա գտնվել ուսանողի սպանությանը. մանրամասներ
Armlur.am-ը գրում է.
ArmLur.am-ին Վարդանանց փողոցում հունվարի 11-ին տեղի ունեցած սպանության դեպքի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Նախ հիշեցնենք, որ նշված օրը Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում հայտնաբերվել է Վահե Մուրադյանի դին՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով, իսկ մեկ այլ երիտասարդ՝ Ռաֆֆի Մարտիրոսյանը, «ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ, նույն հասցեից տեղափոխվել է «թիվ 1 համալսարանական հիվանդանոց»: Տվյալներ են ձեռք բերվել վիճաբանության շարժառիթի և մասնակիցների վերաբերյալ, պարզվել քրեական գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել է, որ նույն օրը, ժամը 18-ին, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, իրենց բնակարաններից բերման են ենթարկվել 1996 թ. ծնված Կարեն Չատիկյանը, որը, ըստ մեզ հասած լուրերի, եղել է հենց այն երիտասարդը, ով հարվածել է Վահե Մուրադյանին, ինչի հետեւանքով նա մահացել է, իսկ Ռաֆֆի Մարտիրոսյանը գտնվում է հիվանդանոցում: ArmLur.am-ը պարզեց, որ վերոնշյալ երիտասարդները Երեւանի պետական համալսարանի ուսանողներ են, իսկ վիճաբանության մասնակցել են ոչ միայն վերոնշյալ անձիք այլ նաեւ մի խումբ տղաները: Ասել է, թե եղել է տղայական «ռազբորկա»:
Մանրամասները՝ այստեղ