Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
uncategorized

Համահարթեցումը թանկացում չէ, բայց ուսման համար վճարվող գումարն աճել է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունվարից ամենուրեք խոսում են թանկացումներից: Այն, որ 2018 թ. կյանքն ավելի թանկ է արժենում Հայաստանի բնակիչների համար, կասկածի տեղիք չունի: Սակայն սրան ավելացել է Երևանի արվեստի և երաժշտական դպրոցներ հաճախող երեխաներ ունեցող ծնողների բողոքը: 2017 թ. դեկտեմբերի 26–ին Երևանի ավագանու որոշմամբ հաստատվեց 2018 թ. տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին որոշումը: Ըստ այդմ, Երևանի հաշվառում չունեցող աշակերտների վարձավճարները այս կամ այն առարկայի դեպքում կտատանվեն 8–17 հազար 500 դրամի սահմաններում: Ամենից թանկը գործիքային բաժիններում սովորող աշակերտների վարձավճարն է: Մինչ ավագանու որոշումը, երևանյան արվեստի դպրոցներում, օրինակ՝ դաշնամուրի վարձավճարը կազմում էր 7 հազար դրամ: Այս դեպքում թանկացումը կազմել է 120%:

Սակայն քաղաքապետարանից հայտնում են, որ թանկացում չկա: Երևանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ որևէ թանկացման մասին խոսք լինել չի կարող, սա թանկացում չէ, այլ՝ օրենքի պահանջի կատարում, որը հնարավոր չէր չկատարել: Ըստ Գևորգյանի՝ Երևան համայնքում բոլոր դպրոցների տվյալ ծառայությունների մատուցման հետ կապված տեղի է ունեցել համահարթեցում: Թանկացումը պետք է ենթադրի լրացուցիչ եկամուտ, մինչդեռ սա Երևան համայնքի համար ստեղծել է լրացուցիչ բեռ՝ 200 միլիոն դրամի տեսքով, իսկ թանկացումը ենթադրում է շահույթի ստացում: Գևորգյանի խոսքով՝ այստեղ չկա շահույթի ստացում, կա ծախսերի մեծացում:

Միաժամանակ քաղաքապետը նախորդ տարվա վերջին ավագանու նիստի ժամանակ հայտարարել էր, որ այս պարագայում գոյություն ունեն արտոնություններ 900 աշակերտի համար, և ծնողները կարող են դիմել: Խոսվեց նաև անհրաժեշտության դեպքում այդ թիվը կրկնապատկելու մասին:

Բացի Երևան քաղաքում հաշվառում չունեցողների, գնային տատանումներ եղել են նաև մայրաքաղաքում գրանցված սաների համար: Նրանց բախտը դեռ բերել է, քանի որ գնային ավելացումները չեն գերազանցում 8 հազար դրամը:

Հռիփսիմե Ավագյանի երկու դուստրերը նույնպես հաճախում են արվեստի դպրոց: Նրանց մայրն արդեն հունվարից սեփական մաշկի վրա է զգացել թանկացում ասվածը: Նա իր երկու դուստրերի ուսման համար վճարում էր 12 հազար դրամ, հիմա արդեն ստիպված է վճարել 16 հազար դրամ, քանի դեռ իր երեխաները երկրորդ հիմնական գործիք՝ դաշնամուր, չեն անցնում, որը պարտադիր առարկա է. «Եթե ես նկարչության համար վճարում էի 4 հազար դրամ, հիմա պարտավոր եմ 8 հազար վճարել, դա ինձ համար թանկացում չէ՞: Ասում են՝ Կենտրոնի դպրոցներում վարձերը թանկ են եղել, այնտեղ նվազել է, բայց ոչ ոք չասաց, որ իրենց վարձը նվազել է: Երևանի արվեստի և երաժշտության դպրոցներում ընդհանուր առմամբ 10 հազար աշակերտ կա, Կենտրոնում թող լինի մոտ 2 հազար, ստացվում է՝ այն մի փոքր մասը շահել է, 80%–ը՝ տուժել»,– ասաց նա:

Վերջինիս համար առնվազն զարմանալի է, թե ինչպես է եղել, որ տարբերակում չեն դրել առարկաների միջև: Անհատական դասավանդվող ջութակը, դաշնամուրը եղել են ավելի թանկ, քան նկարչությունը, բայց հիմա բոլոր առարկաները մի արժեք ունեն:

Հռիփսիմեն Ֆեյսբուք սոցիալական կայքում ստեղծել է մի խումբ՝ «Ո'չ ասենք արվեստի դպրոցներում և մանկապարտեզներում թանկացումներին» անվամբ: Ասում է, որ խումբը ստեղծել է այն նպատակով, որպեսզի մարդկանց համախմբի, փորձի ինչ–որ բան փոխել, սակայն, շատերի հետ խոսելով, հասկացել է, որ թեև վերջինները վճարելու խնդիր ունեն, բայց պասիվ են իր նախաձեռնած գործում:

Նա միաժամանակ դիմել է քաղաքապետարան արտոնության համար, կարծում է, որ առաջին դիմողներին արտոնություն կտրվի՝ խուսափելու համար բողոքի ակցիաներից: Ասում է, որ ոչ միայն իր շահերից է խոսում, այլ նաև դպրոցների, քանի որ նման գնային տարբերությունները հատկապես Երևանի հաշվառում չունեցողների համար, կարող է հանգեցնել աշակերտների թվի կրճատմանը, ինչն արդեն իսկ կատարվում է:

Հռիփսիմեն օրինակ է բերում, որ հիմա մարդիկ կարող են իրենց երեխաներին հանել դպրոցներից և մասնավոր սեկտորում ուսման տալ: Եթե ծնողը 17 հազար 500 դրամ պետք է վճարի գործիքային բաժինների համար, ապա մասնավոր ուսուցչի մոտ տանելն ավելի մատչելի է՝ ամսական այն կկազմի 16 հազար դրամ: Այդ դեպքում ժամը հաշվարկվում է 2 հազար դրամ, բացի այդ, մասնավոր ուսուցիչը պարապում է մեկ ժամ, իսկ դպրոցի դասաժամի տևողությունը 45 րոպե է: Եթե սրան գումարենք նաև մասնավոր դասավանդողի հետ գրաֆիկի կազմման ճկունությունը, ապա բոլոր առումներով դպրոցները տուժող դուրս կգան:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում