Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Как вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войны
uncategorized

«...Իսկ ես կասեմ, որ մեր ժողովուրդը միայն սոցիալական հարցերով է համախմբվում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը

– Պարոն Գորգիսյան, «Ելք» խմբակցությունը պատրաստվում է երթ անցկացնել գնաճի դեմ: Ինչպե՞ս եք գնահատում դրա արդյունավետությունը: Գնաճը կարելի՞ է երթի միջոցով կանխել:

– Իհարկե, կարելի է: Քանզի ներկա գնաճի հիմնական պատճառը Հարկային նոր օրենսգիրքն է, որի փոփոխությունների համար մենք փորձեցինք օգտագործել խորհրդարանական հարթակը, առաջարկներ ներկայացրեցինք: Բայց դրանք մերժվեցին: Ապա փոփոխությունների առաջարկություններով հանդես եկավ «Ծառուկյան» խմբակցությունը: Դրանք ևս մերժվեցին:

Հասկանալի դարձավ, որ Հանրապետական կուսակցությունը տրամադրված չէ Հարկային օրենսգրքում իրականացվելիք որևէ փոփոխության:

Իսկ այս պարագայում միակ տարբերակը մնում է հասարակական բողոքը: Չնայած և՛ Հանրապետական կուսակցությունը, և՛ նրանց կոալիցիոն գործընկեր կուսակցության պատգամավորները մի քանի առիթներով նշել են, որ հասարակությունը գոհ է այս վիճակից, չեն դժգոհում թանկացումներից: Կարող են և կարտոֆիլ ուտելով ապրել: Բայց խնդիրն այն է, որ կարտոֆիլն էլ է թանկացել:

Եվ մնում է մի բան, որ հասարակությունը բողոքի իր ձայնը բարձրացնի և ասելիքն ասի: Որպեսզի դրսում հենարան ունենալով, մենք ևս կարողանանք խորհրդարանում կրկին կռիվ տալ:

– Իսկ դուք վստահո՞ւմ եք հասարակությանը: Այս հասարակությունը, որը 5–10 հազար դրամ վերցնելով ընտրեց այս իշխանություններին, դուրս կգա՞ փողոց:

– Իհարկե, դուրս կգա: Որովհետև մեզ մոտ ընտրությունները, ցավոք սրտի, դեռևս քաղաքական չեն:

Նաև, ցավոք, դեռևս քաղաքացիներից շատերն իրենց ընտրության հետևանքները չեն գիտակցում: Իսկ այժմ նույն այդ մարդիկ այդ ամենը զգացին սեփական մաշկի վրա: Քանզի նոր տարվա թոհուբոհը անցավ, Հարկային օրենսգիրքը մտավ կիրառության մեջ, և տեսան, որ բենզինը թանկացել է, մթերքները թանկացել են:

Արդեն նախանշանները կան. կարծես երթուղայինների վարորդները ևս պատրաստվում են բողոքի ակցիաներ անել: Որովհետև գծատերերին՝ իրենց մուծումների չափը մնացել է նույնը, բայց գազի գինը, որով լիցքավորում են ավտոմեքենաները, բարձրացել է: Իսկ այս մարդիկ մի կերպ են ծայրը ծայրին հասցնում, նրանց եկամուտը հազիվ է բավարարում օրվա կարիքների համար:

Միաժամանակ միանշանակ է, որ թանկացումներն ազդելու են անխտիր բոլոր խավերի վրա: Քանզի եթե թանկանում է վառելանյութը, կթանկանան բոլոր ապրանքատեսակները: Որովհետև ցանկացած ապրանքի ինքնարժեքի մեջ, հատկապես՝ ներկրվող ապրանքի, մեծ բաժին է կազմում տեղափոխման ծախսը:

Ավելին՝ թանկացումների այս ալիքը դեռ մեծանալու է, այնպես չէ, որ մի բան թանկացավ, ու կանգ առավ պրոցեսը: Այն լինելու է շարունակական, ու ամեն ինչն է թանկանալու:

Ավելացրած՝ հունվարի աշխատավարձերը մարդիկ արդեն պակաս են ստանալու: Որովհետև Հարկային նոր օրենսգրքով նաև քաղաքացիների վրա եղած հարկային բեռն է ավելացել: Մինչև 150 հազար աշխատավարձ ստացողների համար եկամտահարկը, ճիշտ է, նվազել է 1,4%–ով, բայց հիշենք, որ հուլիսի 1–ից սկսելու է գործել նաև կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգը: Եվ այս դեպքում մարդկանց աշխատավարձը նվազելու է արդեն 5–7%–ով: Այնպես որ, աշխատավարձի առումով դրական տեղաշարժ չկա:

Դեռ չեմ խոսում 150 հազարից բարձր աշխատավարձ ստացողների մասին, որոնց եկամտահարկը լրջորեն ավելանալու է:

– Բայց գիտե՞ք, թե դերակատարներն ինչից են օգտվում. ասում են, որ մեր ժողովուրդը սոցիալական հարցերի համար փողոց դուրս չի գալիս: Պատմությունն էլ է դա ցույց տալիս: Ա՛յ, ազգային հարց լինի, խնդրե՛մ:

– Վերջին տարիներին այն մի քանի լուրջ շարժումները, բողոքի ակցիաները, որ եղել են մեր երկրում, եղել են սոցիալական հարցերով: Տրանսպորտի թանկացման դեմ բողոքը, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ բողոքը, էլեկտրիկ Երևանը: Սրանք բացառապես սոցիալական նշանակության շարժումներ էին: Ընդհակառակը, իսկ ես կասեմ, որ մեր ժողովուրդը միայն սոցիալական հարցերով է համախմբվում:

– Իշխող կուսակցությունն էլ ցանկանում է թանկացումների վերաբերյալ լսումներ հրավիրել: Այն ի՞նչ կարող է տալ:

– Դա բացարձակապես անիմաստ բան է: Կա Հարկային օրենսգիրք, որն ընդունվել է 2016 թվականին, և որն էլ հանգեցրել է թանկացումների: Էլ ի՞նչ կարող են տալ լսումները:

– Եվ Հարկային օրենսգիրքն էլ հենց իրե՛նք են ընդունել՝ լսումներ կազմակերպող քաղաքական այդ ուժը:

– Այո՛: Փաստորեն, լսումներ կազմակերպելով այդ նույն ուժը ցանկանում է քաղաքացիների աչքերին թոզ փչել: Թե տեսեք, մենք՝ հանրապետականներս, ևս մտահոգ ենք թանկացումներով ու փորձում ենք հետազոտել հարցը:

Բայց հետազոտելու բան չկա: Իրենք են ընդունել օրենսգիրքը, իրենք էլ գիտեն, որ թանկացումները դրանից են եղել: Էլ ի՞նչն են հետազոտելու: Աբսուրդ է այդ ամենը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում