ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ են անում Աշոտ Ղազարյանը, Ռաֆայել Երանոսյանը եւ Արփի Գաբրիելյանը ԱՄՆ-ում
Հայ մի քանի արվեստի գործիչներ՝ ՀՀ ժողովրդական արտիստ ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆԸ, Կամերային թատրոնի դերասան ՌԱՖԱՅԵԼ ՅԵՐԱՆՈՍՅԱՆԸ եւ երգչուհի, դերասանուհի ԱՐՓԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ համախմբվել ու մինչեւ հունվարի վերջ ամերիկաբնակ հայ հանդիսատեսին կներկայանան «Երգ Հայաստանի» նոր երաժշտական շոու-ներկայացումով:
Հայի ցանկություններն ու երազանքները ամփոփող շոու-ներկայացման ռեժիսոր Արշալույս Հարությունյանը ճկուն ու սահուն կերպով բեմական բոլոր տեսարաններում արտացոլել, իսկ դերասաններն էլ իրենց լիարժեք կատարումներով արտացոլել են այն մարդկանց էությունն ու տեսակը, որի ազգությունն է հայ:
Հայաստանից մեկնած դերասանները հունվարի 19-ին ելույթ կունենան Սակրամենտոյում, ապա՝ հունվարի 21-ին Լոս Անջելեսում, հունվարի 26-ին Տորոնտոյում, հունվարի 27-ին Մոնրեալում եւ շրջագայությունները կավարտվեն հունվարի 28-ին՝ Բոստոնում:
Ի դեպ, կազմակերպիչները խոստանում են, որ մոտ ապագայում հայաստանյան հանդիսատեսը նույնպես այն դիտելու հնարավորություն կունենա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.