Ավագ քննիչը 33 միլիոն դրամի վարկ է վերցրել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Զավեն Թադևոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Թադևոսյանը հայտարարագրել է մեկ անշարժ գույք՝ բնակարան և «TOYOTA CAMRY 2.5 GAS» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 10 միլիոն դրամ և 10 հազար ամերիկյան դոլար:
Եկամուտներն էլ ավելի մեծ գումար են կազմել՝ մոտ 40 միլիոն դրամ: Այսպես, դրանք ստացվել են 3 միլիոն 369 հազար դրամ աշխատավարձից ու 33 միլիոն 750 հազար դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում