«Արաբկիրում» երեխա է մահացել. փոքրիկի խնդիրներին գումարվել են շնչառական վիրուսները
armtimes.com-ը գրում է. «Երեւանի «Արաբկիր» բժշկական համալիրում, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, նախորդ գիշեր երեխա է մահացել: Համալիրի բժշկական տնօրեն Նինա Արիկյանցը մեր զրույցում հաստատեց լուրը, բայց դեպքի վերաբերյալ ամբողջական տեղեկություն չտրամադրեց: Երեխայի ստույգ տարիքը հայտնի չէ, փոխանցեց միայն, որ նա մինչեւ 5 տարեկան էր:
Ասաց, որ երեխան գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, ունեցել է ծանրագույն նեւրոլոգիական խնդիրներ՝ զարգացման խորը հապաղումով: Չհերքեց նաեւ, որ նախկին առողջական խնդիրներին գումարվել են նաեւ ռեսպերատոր խնդիրներ: Այսինքն՝ սուր շնչառական վարակները:
Նինա Արիկյանցը հիշեցրեց, որ «Արաբկիրը» պիոներական ճամբար չէ, որտեղ երեխաները գնում են հանգստանալու: «Քիչ թե շատ ինտելեկտ ունեցող ցանկացած մարդ հասկանում է, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդը կարող է եւ մահանալ»,- ասաց նա:
Մանրամասները` այստեղ: