Արցախում զոհված զինծառայողը Գեղարքունիքի մարզից էր, ընտանիքի միակ որդին (ֆոտո)
Արցախում երեկ՝ հունվարի 7-ին, հակառակորդի կրակոցից մահացու վիրավորում ստացած Վաչե Չիլինգարյանը Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքից էր:
NEWS.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը նշեց, որ 19-ամյա Վաչեն 1 տարվա զինծառայող էր:
«Հունվարի 23-ին ծառայության 1 տարին կլրանար: Ընտանիքի միակ որդին էր, իրենից փոքր երկու քույր ունի»,- ասաց գյուղապետը:
Զոհված զինծառայողի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում