Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюДети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПримечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицКак собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномАрпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании IdramБесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBankВ Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике Университет «Евразия» объявил набор студентов Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейГенеральный директор компании Ucom Ральф Йрикян принял участие в ежегодном технологическом саммите Silicon Mountains Экономим вместе. IDBank и IdramАНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы»Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре IdramАНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в БеларусиНа месте ресторана «Кактус» Нарек Налбандян открыл супермаркет: «Паст» Религиозная секта баталхаджинцев бросила вызов России
Право

«Ինքնասիրության» պատճառով զինվորը զորացրվելուց 27 օր առաջ նռնակ է պայթեցրել «բլինդաժում»՝ ծանր վիրավորելով 8 զինվորի

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Արթուր Դ.-ի ու նրա ծառայակիցների գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ: Ընդհանուր իրավասության դատարանում գործը քննվել է 2 տարուց ավելի: Տևական ժամանակ է՝ գործով բերված բողոքների քննությունը ընթանում է վերաքննիչ դատարանում:

Պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Դ.-ին մեղադրանք էր առաջադրվել երկուսից ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու համար:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Դ.-ն 2013 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 29-ը նշանակված է եղել մարտական հերթապահության, եղել է հենակետի պատասխանատու:

Նոյեմբերի 16-ին մարտական դիրքում համածառայակիցների կողմից նա ծեծի է ենթարկվել և դրա համար վրեժխնդիր լինելու շարժառիթով, ըստ մեղադրանքի, տասն օր անց՝ նոյեմբերի 26-ի վաղ առավոտյան՝ ժամը 5-ն անց 20-ի սահմաններում նա, ցանկանալով սպանել գետնատնակում քնած 9 զինծառայողների՝ Նարեկ Ա.-ին, Դավիթ Դ.-ին, Տիգրան Մ.-ին, Սամվել Պ.-ին, Կամո Գ.-ին, Նիկոլայ Ն.-ին, Գոռ Ն.-ին, Տիգրան Ս.-ին ու Արմեն Վ.-ին, վերցրել է Արմեն Վ.-ին կցված նռնակը, դուրս է եկել գետնատնակից, քաշել է նռնակի օղակը և նռնակը նետել է գետնատնակի մեջ:

Նռնակի պայթյունից զինծառայողներից ոչ մեկը չի մահացել, բայց նրանք ստացել են մարմնական վնասվածքներ. Կամո Գ.-ի, Արմեն Վ.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, Դավիթ Դ.-ի, Նիկոլայ Ն.-ի, Տիգրան Մ.-ի, Տիգրան Ս.-ի առողջությանը պատճառվել է թեթև վնաս, Սամվել Պ.-ն ստացել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Դ.-ն իր գործողություններով խախտել է նաև մարտական դիրքում մարտական հերթապահության կազմակերպման ու անցկացման մասին կանոնադրության դրույթները, նրա գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ:

Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտումների համար մեղադրանք էր առաջադրվել և Արթուր Դ.-ի հետ ամբաստանյալի աթոռին էին նաև նրա նկատմամբ բռնություն գործադրած համածառայողներ Տիգրան Ս.-ն, Դավիթ Դ.-ն, Արմեն Վ.-ն, Տիգրան Մ.-ն, Նիկոլայ Ն.-ն, Կամո Գ.-ն, Արթուր Մ.-ն, Ռուբիկ Վ.-ն:

Ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Դ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, որ 2013 թվականի հոկտեմբերի սկզբին մարտական հերթապահության ժամանակ մարտական դիրքում գիշերն ինքը հեռախոսով միացել է համացանցին ու տեսել է, որ մարտական հերթապահության մեջ գտնվող համածառայակիցներից մեկը սոցիալական ցանցում ակտիվ է:

Ինքը կատակով ասել է, թե դասակի հրամանատարին կասի, ու այդ զինվորի մոտից հեռախոսը կվերցնեն: Չի հիշում՝ այդ ժամանակ համածառայողներից ով էր իր կողքին: Բայց երբ հերթապահությունից վերադարձել են զորամաս, զինվորը, ով գիշերը սոցիալական ցանցում էր, իրեն զգուշացրել է, որ զգույշ լինի իր արտահայտություններում, որովհետև դրանք «հասնում են» իրեն:

Ինքը դասակի անձնակազմին մի քանի անգամ հարցրել է, թե ով է իր արտահայտությունը հայտնել մյուսներին, նույնիսկ հայհոյել է հայտնողի հասցեին, բայց ոչ մեկը չի խոստովանել: Հետագայում ինքն իմացել է, թե ով է եղել…

2013 թվականի նոյեմբերին մարտական հերթապահության են մեկնել: Անձնակազմի անդամներից մեկն իրեն ասել է, թե ուզում են խոսել իր հետ՝ իր հնչեցրած հայհոյանքի վերաբերյալ:

Մարտական դիրքի ճաշարանի մոտ տեղի է ունեցել խոսակցություն: Ինքը չի հիշում՝ ովքեր էին ներկա: Իրեն ասել են, որ պետք է պատասխան տա հնչեցրած հայհոյանքի համար: Ինքն էլ ասել է, թե հայհոյանքը բոլորին չի ուղղել, այլ՝ կոնկրետ մարդու, ով իր ասած արտահայտությունը «հասցրել է» զորամաս:

Ինչ-որ մեկը հրել է իրեն, իր հողաթափը մտել է «շպալների» արանքը, ինքը վայր է ընկել: Չի հիշում՝ դրանից հետո ծեծկռտուք եղել է, թե ոչ, իրեն հարվածել են, թե ոչ: Դրանից հետո իր մարմնին վնասվածք չի եղել:

Հետագայում այդ թեմայով խոսակցություն չի եղել, իր ու անձնակազմի փոխհարաբերությունները եղել են նորմալ: Ինքը շարժառիթ չի ունեցել անձնակազմից որևէ մեկին սպանելու համար:

Ըստ Արթուրի՝ գետնատնակում նռնակի պայթյունի պահին ինքն էլ է այնտեղ քնած եղել, արթնացել է պայթյունից: Նարեկն ասել է. «Գռանատ տրաքեց», ու ինքը հասկացել է, որ նռնակ է պայթել: Գետնատնակի ներսում մշուշ էր, լամպը պայթել էր: Գետնատնակի մուտքի մոտ տեսել է Արմեն Վ.-ին՝ ընկած վիճակում, նրա կողքից կախված նռնակի «չխոլը» դատարկ էր: Ինքը փորձել է Արմենի ձեռքերից բռնած՝ դուրս բերել գետնատնակից: Իր հետևից դուրս է եկել Տիգրան Մ.-ն, նրա ոտքերն արյունոտ էին: Ինքը դրսում հագել է կոշիկներն ու դասակի հրամանատարի ձմեռային բաճկոնը, ինչպես նաև զրահաբաճկոն: Հետո նորից գետնատնակ է մտել, տեսել է Կամոյի դեմքն արյունոտ է, դուրս է եկել, որ նրա համար ջուր բերի: Պայթյունի հետևանքով ամենածանր վնասվածքները ստացել է Արմենը, նրան պատգարակով են դուրս բերել գետնատնակից: Հրամանատարներին ինքը սուտ է ասել, թե պայթյունի ժամանակ դրսում է եղել:

Արթուրն ասել է, թե նռնակի պայթելու օրվա դրությամբ իր զինծառայության ավարտին մնացել էր… 27 օր:

Արթուր Դ.-ն հայտնել է, թե նախաքննության ժամանակ իր նկատմամբ տարաբնույթ բռնություններ են գործադրվել, իրեն ստիպել են ինքնախոստովանական ցուցմունքներ տալ: Ինքը ստիպված է եղել երկու անգամ ցուցմունք տալ, թե ինքն է պայթեցրել նռնակը: Հետո իր պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Աշոտ Ապրեսյանը, իր նկատմամբ այլևս բռնություն չի գործադրվել:

Նախաքննական որոշ ցուցմունքներում Արթուր Դ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, խոստովանել է, որ ինքն է պայթեցրել նռնակը: Նա նշել է, թե ինչ հայհոյանք է հնչեցրել. «Ով որ պտի մեր դասակից անկապ ստեղ-ընդեղ կանգնի իմ հասցեին վերաբերող բաներ ասի, որը վերաբերում ա իմ ինքնասիրությանը, ինքը…. ա»:

Նա նշել է, որ անձնակազմն այդ հայհոյանքի համար իրեն խոսակցության է կանչել: Տիգրանն ասել է. «Լուրջ տղեն օդում հայհոյանք չի տա»: Ինքն էլ ասել է. «Ով մտածում ա ես լուրջ տղա չեմ….»: Իր հայհոյանքից անմիջապես հետո Տիգրանն իրեն հարվածել է: Ինքն ընկել է: Իրեն հարվածել են նաև մյուսները… Ճակատի շրջանում ինքը վնասվածք է ստացել:

Նախաքննական ցուցմունքներից մեկում Արթուրը նշել է, թե ինքն է նռնակը պայթեցրել, բայց միայն այն պատճառով, որ անձնակազմին տեսել է քնած ու զայրացել է, ցանկացել է նրանց արթնացնել ու վախեցնել՝ որ նրանք հասկանան վտանգը…

Դատարանը Արթուր Դ.-ին մեղավոր է ճանաչել երկուսից ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և դատապարտել է 13 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի նոյեմբերի 27-ից:

Տիգրան Ս.-ն, Դավիթ Դ.-ն, Արմեն Վ.-ն, Նիկոլայ Ն.-ն մեղավոր են ճանաչվել համածառայակից Արթուր Դ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու համար, նրանց նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

Տիգրան Մ.-ն արդարացվել է՝ հանցավոր արարքին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով:

Սպաներ Արթուր Մ.-ն և Ռուբիկ Վ.-ն մեղավոր են ճանաչվել, Արթուր Մ.-ի նկատմամբ սահմանվել է 1տարի, իսկ Ռուբիկ Վ.-ի նկատմամբ՝ 2 տարի փորձաշրջան:

Այս դատավճիռը բողոքարկել է Արթուր Դ.-ի շահերի պաշտպանը՝ պահանջելով արդարացնել իր պաշտպանյալին:

Բողոք է բերել նաև մեղադրողը՝ պահանջելով Արթուր Դ.-ին մեղավոր ճանաչել նաև մեղսագրված երկրորդ արարքի՝ մարտական դիրքում մարտական հերթապահության կազմակերպման ու անցկացման մասին կանոնադրության դրույթները խախտելու համար, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Մեղադրողը պահանջել է Արթուր Դ.-ին վերջին հաշվով դատապարտել 17 տարի ազատազրկման:

Մեղադրողը պահանջել է մեղավոր ճանաչել նաև ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդարացված Տիգրան Մ.-ին, նրան ենթարկել պայմանական դատապարտության:

Վերաքննիչ բողոք էր բերել պայմանական դատապարտության ենթարկված Տիգրան Ս.-ն ու նրա շահերի պաշտպանը՝ պահանջելով Տիգրանի մասով կայացնել արդարացի, նրա կատարածին համապատասխան դատական ակտ: Վերաքննիչ դատարանում Տիգրանը հայտարարել է, թե վերաքննիչ բողոքը հետ է վերցնում: Դատարանը, նկատի առնելով, որ ամբաստանյալը ունի առողջական խնդիրներ, որոշել է Տիգրան Ս.-ի դիմումին անդրադառնալ խորհրդակցական սենյակում:

Այս նիստին ևս իր վերաքննիչ բողոքը շարունակեց հիմնավորել ու դարձյալ հիմնավորումները չավարտեց Արթուր Դ.-ի շահերի պաշտպան, փաստաբան Աշոտ Ապրեսյանը:

Ըստ փաստաբանի՝ Արթուր Դ.-ի վերաբերյալ կայացվել է անհիմն դատավճիռ, դատարանն օբյեկտիվ գնահատական չի տվել գործով ձեռք բերված ապացույցներին: Արթուր Դ.-ն նռնակ չի պայթեցրել, որևէ մեկին կյանքից զրկելու նպատակ չի ունեցել, այդ ուղղությամբ որևէ գործողություն չի կատարել:

Փաստաբանն ընդգծեց. «Չգիտես որտեղից՝ դատարանը հանգել է հետևության, թե Արթուր Դ.-ն գիտակցել է տուժող զինծառայողներին «կյանքից զրկելու անխուսափելիությունը»: Փաստաբանը նշեց, որ տուժողներից ոչ մեկը կյանքից չի զրկվել, ուրեմն դա «անխուսափելի» չի եղել:

Ըստ փաստաբանի՝ պայթեցված նռնակը եղել է զինծառայող Արմեն Վ.-ի նռնակը, ով գործի քննության ժամանակ ասել է, թե ինքը չի պայթեցրել նռնակը, «դատարանը հանել է Արմեն Վ.-ի անունը», թողել է միայն նռնակը պայթեցնելու հանգամանքը…

Փաստաբան Ա. Ապրեսյանը պնդեց, որ իր պաշտպանյալից անթույլատրելի մեթոդներով՝ խոշտանգման արդյունքում, կորզել են խոստովանական ցուցմունքներ, բայց դրանից հետո Արթուր Դ.-ն գործի հետագա նախաքննության, ինչպես նաև դատաքննության ժամանակ պնդել է, որ նռնակն ինքը չի պայթեցրել, պայթյունի ժամանակ ինքն էլ է քնած եղել գետնատնակում, արթնացել է պայթյունից, ինքն էլ է վնասվածք ստացել:

Այդ գիշեր Արթուրը հերթապահ է եղել մինչև գիշերվա ժամը 3-ը: Նա հանձնել է հերթապահությունը և քնել է, իսկ պայթյունը եղել է գիշերվա ժամը 5-ն անց 20-ի սահմաններում:

Նռնակի «տերը»՝ Արմեն Վ.-ն, դեպքի պահին, ըստ Արթուր Դ.-ի ցուցմունքների, ընկած է եղել գետնատնակի մուտքի մոտ, նա եղել է հագնված, նույնիսկ՝ զրահաբաճկոնով, և նրա գոտուն ամրացված նռնակի պայուսակը եղել է դատարկ…

Փաստաբանը առնվազն տարօրինակ համարեց որոշ հանգամանքներ, որոնք դատական ակտով հիմնավորված են համարվել: Ըստ փաստաբանի՝ բազմաթիվ դետալներ են առկա, որոնք հիմնավորում են ոչ թե իր պաշտպանյալ Արթուր Դ.-ի մեղավորությունը, այլ՝ անմեղությունը:

Փաստաբանը նշեց, որ պայթեցված նռնակի օղակն ու բռնակը հայտնաբերվել են գետնատնակի ներսում. «Ո՞վ է տեսել, որ մարդը դրսում հանի նռնակի օղակը,նռնակը դրսից նետի գետնատնակի ներսը, ապա նռնակի հետևից ներս նետի նաև օղակն ու բռնակը…»: Նռնակի օղակի ու բռնակի առկայությունը գետնատնակի ներսում, ըստ պաշտպանի, վկայում են, որ նռնակը պայթեցվել է գետնատնակում գտնվող զինծառայողի կողմից:

«Ամեն գնով Արթուր Դ.-ին մեղավոր ճանաչելու սուբյեկտիվ նպատակով այդ ապացույցը համարվել է նրա մեղքը հիմնավորող, մինչդեռ հիմնավորում է նրա անմեղությունը…»,- ասաց փաստաբանը:

Նույն կերպ՝ Արթուրի մեղավորությունը հաստատող ապացույց է համարվել փորձագիտական եզրակացությունը, որում մանրամասն նկարագրված է նռնակի պայթեցման ամբողջ մեխանիզմը. «Ամեն ինչ շատ լավ է նկարագրված, բայց այդ նկարագրությունը չի հիմնավորում Արթուրի մեղքը…»:

Փաստաբանը նշեց, որ դեպքից ամիսներ անց՝ հունիսի 7-ին, իր միջնորդությունից հետո նշանակվել է նռնակի ապահովիչ օղակի, բռնակ-լծակի ու պատյանի փորձաքննությունը: Ըստ եզրակացության՝ պատյանը պլաստմասսայից է, բաղկացած է երկու մասից, որոնք միանում են «ռեզբայով»: Այդ պլաստմասսայից պատյանի վրա անձի նույնականացման հետքեր չեն հայտնաբերվել. «Ինչպե՞ս են անհետացել Արթուր Դ.-ի հետքերը այդ պատյանի վրայից… Դա մի բան է նշանակում՝ Արթուրը չի առնչվել պայթեցված նռնակի հետ»:

Նռնակի պայթյունի ժամանակ ոտքի վնասվածք է ստացել նաև Արթուր Դ.-ն: Այդպիսի վնասվածք նա, ըստ փաստաբանի, չէր կարող ստանալ՝ գտնվելով գետնատնակից դուրս՝ ինչպես հիմնավորված է համարել դատարանը: Արթուրի վնասվածքը փաստում է, որ դատարանի կողմից հաստատված համարված հանգամանքը, թե Արթուրը դրսից նռնակը նետել է գետնատնակ՝ ներսում գտնվողներին սպանելու դիտավորությամբ, հիմնավորված չէ…

Արթուր Դ.-ն, ըստ փաստաբանի, բազմիցս հայտարարել է, որ խոստովանական ցուցմունքները կորզել են՝ իրեն խոշտանգումների ենթարկելով, դաժանաբար ծեծելով, իրեն թելադրել են, ու ինքը ստիպված գրել է…

Փաստաբանը մեր զրույցի ժամանակ ասաց. «Այս գործով անարդարության հաստ պատի ենք բախվել»… Փաստաբանի խոսքերով՝ խոշտանգումների հետևանքով Արթուր Դ.-ն ճակատի շրջանում վնասվածք է ստացել, ՀՔԾ-ում գործը կարճվել է, սակայն Արթուր Դ.-ի երկրորդ պաշտպանը՝ փաստաբան Ինեսա Պետրոսյանը, խոշտանգումների մասով դիմել է Եվրոպական դատարան:

Վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածության պատճառով նիստը կարճ տևեց: Հաջորդ նիստին՝ արդեն մյուս տարի՝ 2018 թվականի փետրվարի 15-ին, Արթուր Դ.-ի շահերի պաշտպանն ընդհատված տեղից կշարունակի իր հիմնավորումները: