7 մատնող նշան, որ դավաճանում են ձեզ
Հաճախ դավաճանությունը հանգեցնում է հարաբերությունների խզմանը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ներկայումս կանանց 40%-ը ավելի հակված է դավաճանությունների, քան 40 տարի առաջ: Այն անխուսափելի է գրեթե բոլորի դեպքում:
Ինչպես իմանալ ձեզ դավաճանում են, թե ոչ: Նշաններ, որ մատնում են այս արատավոր երևույթը, որքան էլ ցանկանան այն խնամքով թաքցնել:
Ձեր սիրելին դարձել է մտացիր. չի հիշում ձեզ համար անչափ կարևոր օրերը, ստիպված եք լինում շարունակ հիշեցնել ամսաթվերը, խուսափում է ամուսնական մատանուց, շարունակ հոգնած է ձևանում, անգամ չի ցանկանում միասին հավաքույթների մասնակցել:
Դավաճանող մարդկանց բնորոշ են վարքագծի փոփոխությունները, գաղտնապահությունը, անկանխատեսելի վերաբերմունքը, օրինակ, կատակներին. անգամ ցանկացած անեկդոտ՝ ամուսնական անհավատարմության մասին, հունից հանում է նրանց և այլն:
Եթե դուք խոսում եք և նա ձեզ չի լսում, շարունակ անհանգիստ է, վախվորած, մտահոգ հայացքով, ապա նա կամ աշխատանքի վայրից մեկ միլիոն է հափշտակել կամ դավաճանում է ձեզ:
Իսկ թե էլ ինչով են առանձնանում դավաճանող մարդիկ իմացեք տեսանյութից: