Ովքե՞ր են կենդանակերպի 5 ամենաբարդ նշանները
1. Կարիճ։ Կենդանակերպի նշանների ցանկում ամենաչարն են։ Միշտ հասնում են իրենց ուզածին։ Կարիճների համար անհնար բան գոյություն չունի։ Դաժան վերաբերմունք ունեն աշխարհի նկատմամբ, էգոիստ են։ Նրանց համար մարդիկ իրենց սեփականությունն են, հետևաբար՝ եթե հայտնվել եք նրանց ցանցում, ապա հավետ նրանց «ստրուկն եք»։ Կենդանակերպի այս նշանի հետ ցանկացած հարաբերություն սպառնում է ծանր հետևանքներով։
2. Խոյ։ Չափազանց իմպուլսիվ են։ Պատրաստ են 15 վայրկյանում ոչնչացնել այն ամենը, ինչ կառուցել են տարիներով։ Սա վերաբերում է ոչ միայն աշխատանքին, այլև մարդկային հարաբերություններին։ Նրանք միշտ ճիշտ են, իսկ եթե ճիշտ չեն, դուք, միևնույն է, պետք է ընդունեք, որ ճիշտ են։ Սա նրանց կյանքի կանոնն է։ Եթե սիրահարվել եք Խոյի, պատրաստ եղեք, որ 2 օր անց հարաբերություններում այլևս խաղաղություն չի լինի։ Կրքերը մշտապես բորբոքված են լինելու։
3. Երկվորյակներ։ Նրանց ինչ-որ մեկը մշտապես ձգում է։ Երկվորյակների համար դժվար է տեղում նստելը։ Նրանք վառ անձինք են, շատախոս, նաև կամակոր։ Ճգնաժամային պահերին նրանք կրում են անտարբերության, նույնիսկ դաժանության դիմակը և լքում են դահլիճը՝ հրաժեշտ չտալով որևէ մեկին։ Ունեն իրենց աշխարհը։ Ձեզ կարող է թվալ, թե հասկացել եք նրանց, բայց կրկին պարտվում եք։
4. Ջրհոս։ Հարաբերություններում յուրահատուկ են։ Գնահատում են միայն իրենց կարծիքը։ Հեշտությամբ կարող են մեղադրել որևէ մեկին՝ իրենց արդարացնելու համար։ Նպատակասլաց են, երբեմն նաև՝ բռնապետ։ Առանձնանում են յուրահատուկ խելքով, բայց զգացմունքները հաճախ են գերակայում, և Ջրհոսները շեղվում են ճիշտ և նախապես որոշված ուղուց։
5. Այծեղջյուր։ Նրանց հետ հարաբերությունները բարդ են։ Կամակորությունը նրանց երկրորդ անունն է։ Երբեք չեն անի այն, ինչ չի ցանկանում հոգին։ Քչերին են հարգանքով վերաբերվում, ինչի հետևանքով նրանց շրջապատը մշտապես սահմանափակ է։ Տանել չեն կարողանում ձանձրույթը։ Եթե սիրահարվել եք Այծեղջյուրի, ապա ձեզ հարկավոր է ծով համբերություն։