6 նշաններ, որոնք կպատմեն տղամարդու դավաճանության մասին
Մեծ Բրիտանիայի բնակչուհի Սառա Սայմոնդը եղել է փորձառու սիրուհի և մեկ անգամ չէ, որ գայթակղել է ամուսնացած տղամարդկանց' նրանց հետ սիրավեպ սկսելով: Հիմա Սառան հրաժեշտ է տվել իր այդ կյանքին և որոշել է բացել դավաճանված կանանց աչքերը' պատմելով այն գլխավոր նշանների մասին, որոնք մատնում են տղամարդու դավաճանությունը:
Եվ այսպես կանայք պետք է զգոն լինեն հետևյալ դեպքերում.
1. Ձեր ամուսինը, երբ իրեն զանգում են, գնում է այլ սենյակ: Անհանգստանում է հենց հեռախոսին զանգ է գալիս, հաճախ է միայնակ խանութ գնում' տարբեր պատճառներ գտնելով:
2. Բջջային հեռախոսը միշտ տղամարդու գրպանում է: Նա բջջայինն իր հետ է վերցնում նույնիսկ, երբ մտում է լողանալու: Հեռախոսի զանգը միշտ անձայն ռեժիմի վրա է, իսկ վերջին զանգերն ու հաղորդագրություններն էլ' ջնջված:
3. Երբ պետք է միասին ինչ-որ տեղ գնաք' ռեստորան կամ լողափ, ապա հնարավոր է' ցավի Ձեր ամուսնու ստամոքսը կամ գլուխը, իսկ նա էլ առիթը կօգտագործի ու կմնա տանը:
4. Երբ Ձեր ամուսինը հանկարծակի սկսում է զբաղվել սպորտով, հաճախել մարզասրահ, զբաղվել վազքով կամ լողով: Սնվելուց հետո էլ հաճախ անհրաժեշտ է լինում «լողանալ» կամ «գործնական զանգ կատարել», որի ընթացքում իրեն չպետք է անհանգստացնեն:
5. Դուք որոշել եք միասին գնալ ռեստորան, սակայն Ձեր ամուսնուն սկսում է նյարդայնացնել Ձեր ասածները, և նա որոշում է սպասել Ձեզ ներքևում' ռեստորանի բակում:
6. Երբ Ձեր ամուսինն ամեն կերպ փորձում է խուսափել Ձեր հետ մերձեցումից պատճառաբանելով, որ հոգնած է, գլուխն է ցավում, զբաղված է և այլն, և այլն...