Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией
Видео

Աստղագուշակ դեկտեմբերի 29-ի համար

Խոյ: Օրվա առաջին կեսը շատ բարեհաջող կդասավորվի: Այս ժամանակահատվածում հնարավոր են մասնագիտական հաջողություններ: Գործընկերների հետ հարաբերությունները կկարգավորվեն: Նշանի շատ ներկայացուցիչներ ձեռք կբերեն համախոհներ, նոր գործարքներ կկնքեն։ Երեկոյան հնարավոր են որոշ անախորժություններ, թյուրիմացություններ, դրանք կարող են բացասաբար ազդել ընտանեկան կամ սիրային հարաբերությունների վրա: Խոյերի տրամադրությունը կվատանա:

Ցուլ: Շտապում եք կարծիք կազմել մարդկանց մասին, գնահատում եք իրավիճակն առանց վերլուծելու որոշ կարևոր հանգամանքներ: Նման մոտեցումը կհանգեցնի մի շարք սխալների, որոնք, սակայն, չեք ընդունի և կշարունակեք պնդել ձեր տեսակետը՝ սրելով առանց այն էլ լարված իրավիճակը: Հարմար օր է ուշադրություն պահանջող հարցերով զբաղվելու համար: Սկզբում ձեզ չի հաջողվի կենտրոնանալ, սակայն ընթացքում ինքներդ էլ չեք նկատի, թե ինչպես կտարվեք գործով: Տարեց ազգականների հետ հնարավոր են տարաձայնություններ: Նրանց խորհուրդներին այսօր չեք հետևի:

Երկվորյակ: Ընդհանուր առմամբ օրը բարեհաջող է, թեև որոշ սպասելիքներ կարող են չարդարանալ: Կհարմարվեք փոփոխվող հանգամանքներին, արագ կկողմնորոշվեք ձեր հետագա անելիքների մեջ: Չգիտես ինչու, շրջապատին ձեր այս մոտեցումը չի գոհացնի: Ոչ միայն լեզու կգտնեք մտերիմների հետ, այլ նաև հնարավորություն կունենաք ուրախացնելու նրանց: Հրաշալի օր է ընտանեկան տոների, հավաքույթների կազմակերպման, հյուրընկալության համար: Անգամ եթե գործերը շատ լինեն, միևնույն է, հոգնածություն չեք զգա: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունը՝ լավ:

Խեցգետին: Հագեցած օր է սպասվում: Հնարավոր են մի շարք իրադարձություններ, որոնց միանգամից ճիշտ գնահատական տալ չի հաջողվի: Նշանի շատ ներկայացուցիչներ կմտահոգվեն ապագայի հետ կապված խնդիրներով, կսկսեն հստակ ծրագրեր կազմել: Պետք է հաշվի առնել այն, որ հանգամանքները փոխվում են, և հետագայում հնարավոր է՝ ստիպված լինեք վերանայել ձեր մտահղացումները: Սպասվում են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի շփումներ ինքնատիպ մարդկանց հետ: Հնարավոր է սիրային հարաբերություններ սկսվեն, որոնք դժվար թե լուրջ զարգացում ստանան: Ուղևորությունները տպավորիչ կլինեն:

Առյուծ: Օրը նվիրեք ստեղծագործական գործունեությանը: Նշանի շատ ներկայացուցիչներ կարող են ոգեշնչվել նոր գործերով: Անգամ ընթացիկ հարցերին ինքնատիպ մոտեցումներ կցուցաբերեք և, անկասկած, հաջողության կհասնեք: Նպատակահարմար օր է նոր նախագծի շուրջ աշխատելու համար: Այն առավել արդյունավետ կլինի, եթե հանդես գաք ղեկավարի դերում: Անձնական կյանքում հնարավոր են որոշ դրական փոփոխություններ, և ամենայն հավանականությամբ, դրանք ձեր նախաձեռնությամբ կլինեն: Այսօր հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, կվայելեք շատերի համակրանքը: Հնարավոր է նոր սիրավեպ:

Կույս: Օրվա ընթացքում դրական միտումների ազդեցությունը մեծ կլինի: Միայն երեկոյան հնարավոր են որոշ դժվարություններ: Դրանք ձեզ ամենևին էլ չեն վշտացնի, մանր խնդիրները սրտին մոտ չեք ընդունի, ինչն էլ կօգնի շատ արագ դուրս գալ ստեղծված իրավիճակից: Հնարավոր են նոր ծանոթություններ: Գործնական բնույթի հարաբերությունները կարող են սիրային զարգացում ունենալ: Հարմար օր է ուղևորությունների, երկար ճանապարհորդությունների կամ աշխատանքի հետ կապված տեղափոխությունների համար: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Կշեռք: Ձեռքբերումներն այսօր շատ կարևոր են, քանզի դրանց շնորհիվ այսօր կկարողանաք անտեսել մանր անախորժություններն ու դժվարությունները: Նշանի շատ ներկայացուցիչներ այնպիսի կանխազգացում կունենան, թե իրենց կյանքի անհաջող փուլն ավարտին է մոտենում, և այդ մտքից տրամադրությունը կբարձրանա: Հրաշալի օր է կանանց հետ շփվելու համար: Նրանցից կարող եք կարևոր տեղեկություններ, օգտակար խորհուրդներ, նաև բարոյական աջակցություն ստանալ: Հնարավոր են հաջող գնումներ, ձեր ճաշակն այսօր չի հիասթափեցնի: Ձեռքբերված իրերը մտերիմների հավանությանը կարժանանան:

Կարիճ: Ոչինչ հեշտ չի տրվի, սակայն անհաղթահարելի դժվարություններ ևս չեն առաջանա: Թեկուզ և դանդաղ, սակայն վստահ քայլերով նշանակալի հաջողությունների կհասնեք: Հանգամանքներից դժգոհելու փոխարեն փորձեք դրանցից օգուտ քաղել: Նպատակահարմար օր է նոր ռազմավարություն մշակելու, մտահղացումներն իրագործելու համար: Կենսական ներուժը ցածր է: Խնայեք ինքներդ ձեզ, հետևելով ճիշտ սննդակարգի և առողջ ապրելակերպի սկզբունքներին՝ կկարողանաք խուսափել որոշ հիվանդություններից: Այսօր ալերգիայի հավանականությունը մեծ է:

Աղեղնավոր: Հանգստություն պահպանեք, միայն այդպես կկարողանաք գլուխ հանել ստեղծված իրավիճակից: Ճիշտ որոշումներ կայացնելը հեշտ չի լինի, սակայն քիչ թե շատ ծանոթանալով իրավիճակին՝ կհասկանաք, թե ինչպես է պետք գործել: Այսօր կարող եք ապավինել միայն սեփական դատողությանը, քանզի շրջապատի մարդկանց խորհուրդներն այնքան էլ տեղին չեն լինի: Անձնական կյանքում կարող եք որոշ փոփոխություններ կատարել, միայն թե՝ աստիճանաբար: Մի շտապեք բարձրաձայնել կայացրած որոշումները, իսկ անկեղծ զրույցները հետաձգեք: Դրանցով կզբաղվեք այն ժամանակ, երբ գործողությունների հստակ ծրագիր ունենաք:

Այծեղջյուր: Այսօր հակառակորդները ձեզ հանգիստ չեն թողնի: Վերջիններս ձեզ համար նորանոր անախորժություններ ստեղծելու առիթը բաց չեն թողնի: Բարեբախտաբար, կհաջողվի շրջանցել նրանց կազմակերպած ծուղակները, ինչը, սակայն, շատ ժամանակ կխլի: Ստիպված կլինեք որոշ գործեր կիսատ թողնել: Օրվա երկրորդ կեսը շատ ավելի բարեհաջող կդասավորվի: Հարմար օր է որոշ գործեր ձեռնարկելու, նաև հին ծրագրերն իրագործելու համար: Նախապես նշանակված հանդիպումները լավ կանցնեն: Իսկ անսպասելի ժամադրությունները կարող են չարդարացնել ձեր սպասելիքները:

Ջրհոս: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Օրը բարեհաջող կդասավորվի: Բոլոր նրանք, ովքեր խոչընդոտել են ձեր մասնագիտական աճին, այսօր խիստ զբաղված կլինեն սեփական խնդիրներով, հետևաբար հնարավորություն կունենաք դրսևորելու ձեր հմտությունները և որոշակի հաջողության հասնել: Բարեհաջող օր է գործնական ծանոթությունների, նաև գործատուների հետ հանդիպումների համար: Ոչ միայն լավ տրամադրություն կպահպանեք, այլ նաև դրական լիցքեր կհաղորդեք շրջապատին: Պատահական չէ, որ շատերին ձեր ընկերակցությունն այսօր հաճելի կլինի: Կարող եք անսպասելի խոստովանություն լսել, նաև ժամադրության հրավեր ստանալ:

Ձկներ: Օրը վատ չի դասավորվի, եթե զերծ մնաք ավելորդ լարվածությունից: Փորձեք հնարավորինս սահմանափակել շփումները: Այսօր խորհուրդ չի տրվում գործ ունենալ վեճեր հրահրող, կռվարար անձանց հետ, ովքեր հեշտությամբ են կորցնում ինքնատիրապետումը: Նման մարդիկ այսօր կարող են վատ ազդեցություն ունենալ ձեզ վրա: Փորձեք հանգիստ վերլուծել և գնահատել ստեղծված իրավիճակը, այլ ոչ թե խուճապի մատնվել: Հավատացե՛ք, ձեր տագնապներն անտեղին են: Ամեն դեպքում հանգստություն պահպանեք, անգամ եթե որոշ խնդիրներ առաջանան, միևնույն է, շատ շուտով ամեն բան իր տեղը կընկնի: