Զոհված հերոսի ընտանիքի համար դրամահավաք կազմակերպած աղջիկն ԱՄՆ-ից եկել է գյուղ և ամուսնացել նրա եղբոր հետ
Ֆիլադելֆիայում մեծացած Լենան առանց կամուկացի ամիսներ առաջ հարս է եկել Հայաստանի Ապագա գյուղ: 19-ամյա Լենայի ծնողները` հայ մայրն ու գերմանացի հայրը, դեմ են եղել իրենց դստեր որոշմանը: Լենան ապրիլյան քառօրյայից հետո դրամահավաք է կազմակերպել զոհված Հովսեփ Կրակոսյանի ընտանիքի համար և փոխանցել նրանց. հենց այսպես էլ ծանոթացել են Լենան և Արթուրը, քանի որ Արթուրը Հովսեփի ավագ եղբայրն է: Զույգը պատրաստվում է օրինականացնել իրենց հարաբերությունները:
Տեսանյութը` Հանրային հեռուստաընկերության