Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества
Политика

Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջնական տվյալների համաձայն, 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը դանդաղել է՝ կազմելով տարեկան 6,9 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 7,6 տոկոսի դիմաց։

Թեև առաջին հայացքից տնտեսական ակտիվության տեմպի նման նվազումը կարող է մեկնաբանվել որպես տնտեսական ներուժի որոշակի սպառում կամ նախորդ տարիների բարձր բազայի ազդեցության մարում, իրական պատկերը շատ ավելի բազմաշերտ է, քանի որ ընդհանուր ցուցանիշի արգելակումը պայմանավորված չէ տնտեսության համատարած թուլացմամբ, այլ արտացոլում է սպառողական ու վերավաճառքային հոսքերի հագեցումը՝ զուգորդված իրական հատվածի՝ մասնավորապես արդյունաբերության վերականգնմամբ և ծառայությունների ու շինարարության ոլորտների շարունակական էքսպանսիայով։

Տնտեսական զարգացումների ամենաուշագրավ և ռազմավարական նշանակություն ունեցող իրողությունն արդյունաբերական հատվածի շրջադարձային վարքագիծն է, որին անդրադարձել ենք նախորդ համարներից մեկում: Արդյունաբերության այս վերակենդանացումը սերտորեն փոխկապակցված է արտաքին տնտեսական գործունեության միտումների փոփոխության հետ։ Վիճակագրական տվյալները փաստում են, որ արտաքին առևտրի դինամիկան ևս էական անկումից անցում է կատարել աճի, ինչը տեղի է ունեցել գլխավորապես ներմուծման ցուցանիշների բարելավման հաշվին։ Մակրոտնտեսական վերլուծության տեսանկյունից ներմուծման աշխուժացման և արդյունաբերական աճի զուգադիպումը վկայում է այն մասին, որ ներմուծման կառուցվածքում մեծացել է արտադրական նշանակության հումքի, միջանկյալ սպառման ապրանքների, սարքավորումների ու տեխնոլոգիական բաղադրիչների տեսակարար կշիռը, որոնք սնուցում են տեղական վերամշակող ձեռնարկությունների աշխատանքը և նպաստում ներքին արտադրական շղթաների վերագործարկմանը։

Այդուհանդերձ, արդյունաբերության դրական տեղաշարժը բավարար չի եղել ամբողջությամբ չեզոքացնելու այն բացասական ազդակները, որոնք ձևավորվել են տնտեսության ամենախոշոր՝ առևտրի հատվածում, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում։

Հայաստանի տնտեսական կառուցվածքում առևտուրը շարունակում է պահպանել իր բացարձակ գերիշխող դիրքը՝ ինն ամիսների ընթացքում գերազանցելով 5 տրիլիոն դրամի կամ 13,5 միլիարդ դոլարի սահմանագիծը, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է արդյունաբերության ծավալները և զգալիորեն առաջ է անցնում մյուս բոլոր ճյուղերից։ Հենց այս հսկայական կշռով է պայմանավորված այն հանգամանքը, որ առևտրի շրջանառության տարեկան աճի կտրուկ դանդաղումը՝ 3,5 տոկոսից մինչև գրեթե լճացում խորհրդանշող 0,6 տոկոս, վճռորոշ արգելակող ազդեցություն է ունեցել ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա։

Առևտրի ոլորտի նման պասիվացումը ունի մի քանի խորքային պատճառներ։ Առաջին հերթին ներքին սպառողական շուկան հասել է հագեցվածության որոշակի շեմի, երբ տնային տնտեսությունների ընթացիկ սպառման ծախսերն այլևս չեն կարողանում ապահովել նախկին երկնիշ կամ բարձր միանիշ տեմպերը՝ պայմանավորված թե՛ վարկային բեռի կուտակմամբ, թե՛ եկամուտների վերաբաշխմամբ դեպի անշարժ գույքի սպասարկում և ծառայություններ։ Բացի այդ, առևտրի վիճակագրության վրա ազդում է նաև արտաքին վերավաճառքային և տարանցիկ առևտրային գործառնությունների վերաձևավորումը, որոնք նախորդ ժամանակահատվածներում արհեստականորեն ուռճացնում էին առևտրաշրջանառության թվերը, իսկ այժմ ենթարկվում են շուկայական ճշգրտման ու կայունացման։

Տնտեսական աճի դանդաղման երկրորդ լուրջ գործոնը ագրոհատվածի խորացող հիմնախնդիրներն են, որտեղ դինամիկան ոչ միայն դանդաղել է, այլև դրական դաշտից տեղափոխվել է բացասական տիրույթ՝ նախորդ տարվա 6 տոկոս աճի փոխարեն արձանագրելով 4,8 տոկոս անկում։ Թեև գյուղատնտեսությունը բացարձակ ծավալով զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը՝ կազմելով 677,1 միլիարդ դրամ կամ 1,8 միլիարդ դոլար, դրա անկումը պարունակում է սոցիալ-տնտեսական և պարենային անվտանգության զգայուն ռիսկեր։ Ագրոհատվածի նման հետընթացը կրկին ի ցույց է դնում Հայաստանի գյուղատնտեսության կառուցվածքային խոցելիությունը՝ սկսած բնակլիմայական անբարենպաստ երևույթներից, ոռոգման համակարգերի մաշվածությունից ու հողային ռեսուրսների մասնատվածությունից մինչև ինտենսիվ տեխնոլոգիաների դանդաղ ներդրում, գյուղատնտեսական հումքի մթերման շղթաների անկատարություն և ինքնարժեքի բարձրացում։ Երբ գյուղատնտեսությունը մեկ տարվա ընթացքում աճի տիրույթից հայտնվում է զգալի անկման մեջ, դա անմիջականորեն հարվածում է մարզային բնակչության գնողունակությանը՝ իր հերթին սահմանափակելով նաև ներքին առևտրի շրջանառությունը և նվազեցնելով տեղական սննդարդյունաբերության համար անհրաժեշտ հումքային բազան։

Ի հակադրություն առևտրի լճացման և ագրոհատվածի անկման՝ տնտեսության կենսունակությունն ու բարձր տեմպերը պահպանվել են ծառայությունների և շինարարության ոլորտների տպավորիչ արագացման շնորհիվ։

Ծավալային ցուցանիշով տնտեսության երկրորդ խոշորագույն հենասյունը հանդիսացող ծառայությունների ոլորտը, որի համախառն ծավալը հասել է 3,5 տրիլիոն դրամի կամ 9,3 միլիարդ դոլարի, ցուցաբերել է բացառիկ դիմադրողականություն՝ տարեկան աճի տեմպը 9,9 տոկոսից հասցնելով 13 տոկոսի։ Ծառայությունների հատվածի նման երկնիշ ընդլայնումը վկայում է այն մասին, որ ներքին և արտաքին պահանջարկը ապրանքային սպառումից աստիճանաբար տեղաշարժվում է դեպի ոչ նյութական արժեքների ստեղծում. ֆինանսաբանկային և ապահովագրական գործունեությունը, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաները, տրանսպորտային ու լոգիստիկ սպասարկումը, հանրային սնունդն ու զբոսաշրջային ենթակառուցվածքները շարունակում են գեներացնել բարձր հավել յալ արժեք։ Ծառայությունների ոլորտը, ունենալով զգալի տեսակարար կշիռ համախառն թողարկման մեջ, փաստացիորեն իր վրա է վերցրել առևտրի թուլացումից առաջացած բացը լրացնելու հիմնական բեռը՝ ապահովելով զբաղվածության և հարկային մուտքերի կայուն հոսք։

Աճի տեմպերի տեսանկյունից անգերազանցելի առաջատարը շարունակում է մնալ շինարարության ոլորտը, որտեղ արդեն իսկ բարձր՝ 20,7 տոկոսանոց աճը էլ ավելի է արագացել՝ հասնելով 24,9 տոկոսի։ Բացարձակ մեծությամբ շինարարությունը զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ 583,8 միլիարդ դրամ կամ 1,6 միլիարդ դոլար ծավալով, սակայն դրա աճի դինամիկան ունի հզոր մուլտիպլիկատիվ ազդեցություն հարակից ճյուղերի վրա։

Շինարարական բումի շարունակականությունը սնուցվում է ինչպես պետական կապիտալ ծախսերի իրականացմամբ՝ ճանապարհաշինական, կրթական, ջրամբարաշինական և ենթակառուցվածքային ծրագրերի տեսքով, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից բնակարանային և առևտրային կառուցապատման չմարող իներցիայով։ Շինարարության գրեթե քառորդով աճը ուղղակիորեն խթանում է շինանյութերի տեղական արտադրությունը և ներմուծումը, ակտիվացնում է բանկային հիփոթեքային ու կորպորատիվ վարկավորումը և ձևավորում է մեծ պահանջարկ ինժեներական ու նախագծային ծառայությունների նկատմամբ։

Միևնույն ժամանակ, տնտեսագիտական տեսանկյունից կարևոր է նկատել, որ շինարարության բացարձակ ծավալը դեռևս անհամեմատ փոքր է առևտրի և ծառայությունների ծավալներից, ուստի նույնիսկ նման գերարագ աճի պարագայում այն միայնակ չի կարող որոշել ամբողջ տնտեսության աճի թվաբանությունը, իսկ երկարաժամկետ հեռանկարում կապիտալ ներդրումների կենտրոնացումը միայն անշարժ գույքի կառուցապատման մեջ պարունակում է շուկայի գերտաքացման ռիսկեր, եթե դրան զուգահեռ համաչափորեն չզարգանան արտադրական և արտահանելի հատվածները։ 

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում