Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества
Политика

Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Ժամանակակից միջազգային հարաբերությունների ճարտարապետության մեջ Եվրոպական միությունը տասնամյակներ շարունակ հանդես է եկել որպես «նորմատիվ ուժ», որն իր ներքին կենսագործունեության և արտաքին քաղաքականության անկյունաքար է հռչակել մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանությունը, իրավունքի գերակայությունը և ժողովրդավարական ինստիտուտների խթանումը։

Սակայն միջազգային քաղաքականության իրական պրակտիկան և վերջին տարիների աշխարհաքաղաքական զարգացումներն ավելի ու ավելի հստակ են ուրվագծում այն խոր խզումը, որն առկա է եվրոպական կառույցների հռչակած բարձրագույն արժեքների և նրանց կողմից իրականացվող իրական քաղաքականության միջև։ Սրա արդյունքում ձևավորվել է քաղաքական նպատակահարմարության մի արատավոր մեխանիզմ, երբ ժողովրդավարության գնահատականը դադարում է լինել օբյեկտիվ ինստիտուտների գոյության չափանիշ և վերածվում է աշխարհաքաղաքական լոյալության հավաստագրի։ Եվրոպական համայնքի կողմից ժողովրդավարական են հռչակվում այն պետություններն ու վարչախմբերը, որոնք անտրտունջ կատարում են Եվրոպայի ցանկություններն ու քաղաքական պատվերները, և հենց այդ հնազանդության դիմաց Բրյուսելը պատրաստակամորեն աչք է փակում տվյալ երկրներում տեղի ունեցող ամենակոպիտ հակաժողովրդավարական գործընթացների վրա։

Եվրոպական դիվանագիտության այս ընտրողական մոտեցումը և արժեքային «երկակի ստանդարտների» կիրառումն ամենից ցցուն և յուրօրինակ դրսևորումն են ստացել Հարավային Կովկասի տարածաշրջանում, որտեղ երեք հանրապետությունների՝ Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի նկատմամբ ԵՄ-ի վարած քաղաքականությունը դարձել է տարածաշրջանային և միջազգային վերլուծական շրջանակների ու քաղաքական բանավեճերի ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Հարավկովկասյան տարածաշրջանը, կարծես, դարձել է այն հայելին, որտեղ ամբողջությամբ ջրի երես է դուրս գալիս եվրոպական արժեհամակարգային քաղաքականության երկդիմությունը, քանի որ երեք հարևան երկրի նկատմամբ կիրառվում են տրամագծորեն հակասական չափանիշներ, որոնք որևէ աղերս չունեն ժողովրդավարության իրական վիճակի հետ։

Այս համատեքստում առաջին և ամենախոսուն օրինակն Ադրբեջանն է։ Միջազգային հանրության և իրավապաշտպան կառույցների համար վաղուց գաղտնիք չէ, որ այդ երկրում գործում է դասական բռնապետական և խորապես հակաժողովրդավարական համակարգ, որտեղ Իլհամ Ալիևի վարչակազմի տոտալ վերահսկողության ներքո են գտնվում հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտները՝ դատական իշխանությունից մինչև մամուլ և քաղաքացիական հասարակություն։ Ադրբեջանում ցանկացած այլընտրանքային կարծիք կամ ազատ խոսքի դրսևորում խեղդվում է հենց բնում, քաղաքական այլախոհները ենթարկվում են համակարգային հետապնդումների, և հենց այդ համատարած բռնաճնշումների հետևանքով երկրում իրական ընդդիմությունը գրեթե իսպառ բացակայում է։

Սակայն Ադրբեջանի ներքաղաքական ավտորիտարիզմը միայն այսբերգի երևացող գագաթն է, եթե դիտարկելու լինենք այն ծանրագույն հանցագործությունները, որոնք ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունն իրագործեց արցախահայության նկատմամբ՝ շրջափակման, ռազմական ագրեսիայի և բնիկ հայ բնակչության բռնի տեղահանման ու էթնիկ զտման միջոցով։ Ավելին, մինչև օրս էլ Բաքվի վարչակազմն անպատիժ կերպով շարունակում է Արցախում իրականացնել պետականորեն ուղղորդվող մշակութային ցեղասպանություն՝ ոչնչացնելով և յուրացնելով հայկական պատմամշակութային ու հոգևոր ժառանգությունը։

Եվ այս աղաղակող իրողությունների ֆոնին իրեն քաղաքակրթության և մարդասիրության առաջամարտիկ համարող Եվրոպան, բացի մի քանի հերթապահ, անատամ ու ձևական հայտարարություններից, ոչ մի էական ու գործնական քայլ չձեռնարկեց ագրեսորին զսպելու կամ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավի նկատմամբ ոչ միայն որևէ պատժամիջոց չսահմանվեց, այլև ճիշտ հակառակը՝ Եվրոպական միությունը տարբեր ձևաչափերով «կանաչ լույս» վառեց Բաքվի առջև՝ լեգիտիմացնելով նրա գործողությունները։ Այդ քաղաքականության ամենավառ և ցինիկ դրսևորումը ԵՄ-ի սերտ ու խորացող համագործակցությունն է Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում, մասնավորապես՝ եվրոպական շուկա ադրբեջանական գազի մատակարարումների ավելացման շուրջ ձեռք բերված ռազմավարական պայմանավորվածությունները, երբ Բաքուն եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հռչակվեց «հուսալի գործընկեր»։ Հանուն սեփական էներգետիկ անվտանգության և ածխաջրածնային ռեսուրսների դիվերսիֆիկացման՝ ԵՄ-ն գիտակցաբար աչք է փակում Ադրբեջանում ժողովրդավարության իսպառ բացակայության, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների և ռազմական հանցագործությունների վրա՝ մեկ այլ երկրի պարագայում հենց այդ նույն արժեքները դնելով երկկողմ հարաբերությունների պարտադիր պայմանների հիմքում։

Այդ հակասական մոտեցումն առավել ակնառու է դառնում, երբ ադրբեջանական ուղղությամբ եվրոպական լռությունը համադրվում է Վրաստանի նկատմամբ Բրյուսելի որդեգրած կոշտ և պատժիչ քաղաքականության հետ։ Ներկայում Եվրամիության և Վրաստանի հարաբերությունները հայտնվել են պատմական ամենացածր մակարդակի վրա, ինչի իրական պատճառը ոչ թե ժողովրդավարության չափանիշներն են, այլ պաշտոնական Թբիլիսիի կողմից վարվող ինքնուրույն, ազգային շահերից բխող և անկախ քաղաքականությունը։ Անկախ դիտորդների շրջանում առնվազն տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ ԵՄ-ն ամենաբարձր ամբիոններից անընդհատ ահազանգում է Վրաստանում ընդունվող, այսպես կոչված, «հակաժողովրդավարական օրենքների» մասին, սպառնում պատժամիջոցներով և սառեցնում ինտեգրացիոն գործընթացները, մինչդեռ հարևան Ադրբեջանի տոտալիտար բարքերի մասով նախընտրում է պահպանել լռություն։

Ավելին, եթե անգամ ընդունենք եվրոպական կառույցների այն պնդումը, թե Վրաստանում նկատվում է որոշակի ժողովրդավարական հետընթաց, ապա օբյեկտիվ վերլուծության պարագայում այդ նույն հետընթացն անհամեմատ ավելի մեծ մասշտաբներով պետք է տեսանելի լիներ Ուկրաինայի և Մոլդովայի դեպքում։ Չէ՞ որ հենց այդ երկրներում են օրենսդրական ու վարչական լծակներով արգելվում ընդդիմադիր կուսակցությունները, փակվում լրատվամիջոցները, իրականացվում կոշտ քաղաքական ճնշումներ և հետապնդումներ այլախոհների ու կրոնական կառույցների նկատմամբ։ Սակայն եվրոպական չափանիշների ծուռ հայելու մեջ Ուկրաինան և Մոլդովան դիտարկվում են որպես «ժողովրդավարության տիպիկ օրինակներ» ու առաջամարտիկներ, որոնց համար արագացված կարգով բացվում են եվրաինտեգրման դռները, իսկ Վրաստանը պիտակավորվում է որպես հակաժողովրդավարական պետություն։ Այս պարադոքսի բացատրությունը պարզ է. Եվրոպային ամենևին դուր չի գալիս, որ Վրաստանի իշխանությունները դրսևորում են պետական ինքնիշխանություն, վարում են հավասարակշռված քաղաքականություն և իրենց երկիրը զերծ են պահում աշխարհաքաղաքական կործանարար բախման հանգուցակետում հայտնվելուց ու «երկրորդ ճակատ» բացելու արկածախնդրությունից։

Իրականում եվրոպական բյուրոկրատիային պետք են ոչ թե իրապես անկախ և ժողովրդավարական գործընկերներ, այլ պետություններ, որոնք դեպի Եվրոպա ձգտելու ճանապարհին ուղղակի «կպարեն իր դուդուկի տակ» և անվերապահորեն կհետևեն Բրյուսելի դիկտատին։ Այս առումով չափազանց դիպուկ և խորհրդանշական է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի անցկացրած պատմական զուգահեռը, որով եվրոպական կենտրոնների ներկայիս վարքագիծը համեմատեց Խորհրդային Միության տարիների հետ, երբ միութենական հանրապետությունների ներքին և արտաքին կյանքին առնչվող բոլոր հարցերը պետք է լուծվեին կենտրոնում, իսկ գործողությունների վերաբերյալ պարտադիր հրահանգները պետք է իջեցվեին բացառապես Մոսկվայից։

Եվրոպական երկակի ստանդարտների համայնապատկերն ամբողջանում է Հարավային Կովկասի երրորդ երկրի՝ Հայաստանի նկատմամբ դրսևորվող վերաբերմունքով։ Սեփական երկրի շահերը վեր դասելու համար անողոք քննադատության ենթարկելով Վրաստանին՝ Եվրոպայից առանձնահատուկ ջերմությամբ են գուրգուրում Հայաստանի գործող իշխանություններին ու հատկապես Նիկոլ Փաշինյանին։ Եվ սա՝ այն պարագայում, երբ Հայաստանի ներսում իրականացվում են կոնկրետ և համակարգային բռնաճնշումներ ընդդիմադիր հայացքներ ունեցող առաջնորդների, հասարակական-քաղաքական գործիչների ու համայնքապետերի նկատմամբ։ Այսօր Հայաստանում քաղաքական դրդապատճառներով հարուցված գործերի արդյունքում ընդդիմադիր գործիչների զգալի մասը գտնվում է բանտերում կամ կանգնած է դատական հետապնդումների առջև, կիրառվում է անհամաչափ ոստիկանական ուժ, իսկ կալանքը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի։

Սակայն եվրոպական դիտորդական առաքելություններն ու իրավապաշտպան ինստիտուտները, որոնք այլ երկրներում նույնիսկ մանր իրավախախտումները դարձնում են միջազգային սկանդալի առարկա, Հայաստանի պարագայում ցուցաբերում են կուրություն և լռելյայն խրախուսում այդ գործընթացները, քանի որ Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական կուրսն ու հռետորաբանությունը ներկա փուլում համընկնում են Արևմուտքի աշխարհաքաղաքական ծրագրերին։ Արդյունքում ակնհայտ է դառնում, որ Եվրոպական միության համար ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները վաղուց դադարել են ինքնաբավ արժեք լինելուց և վերածվել են աշխարհաքաղաքական ճնշման ու խրախուսման ճկուն գործիքակազմի, որի ընտրողական կիրառումն առաջին հերթին արժեզրկում է հենց եվրոպական գաղափարախոսությունը և խորացնում անվստահությունը միջազգային իրավունքի ու ինստիտուտների նկատմամբ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում