Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
uncategorized

Վիճակագրությունը աջ ղեկով մեքենաների օգտին է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2018 թ. ապրիլի 1–ից կարգելվի աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան, իսկ հետագայում նաև շահագործումը: Մինչ այս արդեն շատ էր խոսվել, որ սա կառավարության վատագույն որոշումներից մեկը կլինի, սակայն ինչպես ժամանակը ցույց տվեց, այն ի վերջո առաջ մղվեց։

«Հայաստանի Հանրապետությունում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնակարգման մասին» անունը կրող նախագիծը օրեր առաջ հայտնվեց Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Շնորհիվ հրատապ իրազեկման՝ երեկվա դրությամբ նախագծին դեմ է քվեարկել 319, իսկ կողմ՝ 23 մարդ։ Ընդհանուր առմամբ որոշմանը դեմ է քվեարկել 97 տոկոսը։

Որոշումն ուժի մեջ կմտնի 2018 թ. ապրիլի 15–ից:

Նախագծից նաև հետևում է, որ ապրիլից հետո հնարավոր չի լինի վերավաճառել ավտոմեքենան, քանի որ նախագծում սրա հետ կապված սահմանափակումներ ևս կան. «Մինչև 2018 թ. ապրիլի 1–ը ներկրված տրանսպորտային միջոցները կարող են շահագործվել Հայաստանի Հանրապետությունում, սակայն 2018 թ. ապրիլի մեկից հետո ՀՀ ոստիկանության կողմից աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների վերահաշվառում չի իրականացվելու»:

Տրանսպորտի նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը, սակայն, «Փաստի» հետ զրույցում հակառակն ասաց. «Դա արդեն Ոստիկանության գործն է լինելու։ Համապատասխան թույլտվությունից հետո վերահաշվառումը նորմալ գործընթացով կիրականացվի։ Իրականում մենք չենք արգելում աջ ղեկով ավտոմեքենա ունեցողներին շահագործել իրենց մեքենաները»։

Ճշգրտմանը, թե դա նշանակում է, որ ապրիլից հետո էլ մարդիկ իրենց մեքենան կարող են վաճառել և խնդիր չի առաջանա, նախարարի մամուլի քարտուղարն ասաց, որ համապատասխան թույլտվությունից հետո, այո՛, կարող են։

Այս օրերին արդեն իսկ պատրաստ են աջ ղեկային համակարգով տրանսպորտային միջոցների մասնակցությամբ Ճանապարհատրանսպորտային պատահարների՝ Ոստիկանության կողմից արված վիճակագրության նախնական տվյաները։

Ոստիկանության ԶԼՄ–ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը «Փաստին» տեղեկացրեց, որ 2017 թ. 11 ամսվա կտրվածքով աջ ղեկով ավտոմեքենաների մասնակցությամբ գրանցվել է 309 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով գրանցվել է 16 զոհ և 490 վիրավոր։ Ջանոյանի խոսքով, սակայն, սրանք աջ ղեկով ավտոմեքենաների մասնակցությամբ վթարներ են, բայց այս թվերի մեջ մտնում են և այն դեպքերը, երբ իրենք են մեղավոր եղել և հակառակը։ Ինչ վերաբերում է ընդհանուր դեպքերին, ապա այս տարվա նախնական տվյալներով գրանցվել է 3241 պատահար, 255 զոհ և 4774 վիրավոր։

Ստացվում է, որ ընդհանուր առմամբ ճանապարհային պատահարների միայն 10%–ի մասնակիցն է եղել աջակողմյան ղեկ ունեցող ավտոմեքենա։ Եվ դեռ հարց է, մեղավորն ով է եղել՝ աջակողմյան, թե ձախակողմյան ղեկ ունեցող ավտոմեքենայի վարորդը։ Բացի այդ էլ դեռ հստակեցված չէ, թե աջակողմյան ղեկ ունեցող ավտոմեքենայի մասնակցությամբ ինչպիսի վթար է տեղի ունեցել։

Նախագծում ասվում է, թե Հայաստանում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն. մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում:

Սակայն նույն ձախակողմյան ղեկով ավտոմեքենան, իրավիճակից կախված, կարող է վերադասավորվելու, վազանց կատարելու և այլ դեպքերում նույնպես վթարի պատճառ հանդիսանալ։

Նշենք նաև, որ Հայաստանում աջ ղեկով ավտոմեքենաների թիվը կազմում է մոտավորապես 31–35 հազար, ինչից հետևում է, որ հաջորդ տարիներին նույնքան քաղաքացի որոշակի խնդիրների առաջ կարող է կանգնել իր ավտոմեքենայի շահագործման հարցում, հատկապես, որ նախագծում ասված է, որ հետագայում դրանց շահագործումն առհասարակ կարգելվի։

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում