Մաքսային տեսուչը 6 անշարժ, 3 շարժական գույք է հայտարարագրել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՊԵԿ Նախաբացթողումային հսկողության վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի 4–րդ հերթափոխի գլխավոր մաքսային տեսուչ Կարեն Պետրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը։
Պետրոսյանը հայտարարագրել է վեց անուն անշարժ գույք, որից երկուսն ավտոտնակ և մեկական բնակարան, առանձնատուն, բազմամյա տնկի ու հասարակական նշանակության շինություն։ Շարժական գույքը նույնպես քիչ չէ՝ երեք ավտոմեքենա «MITSUBISHI PAJERO 2.4 I–16V», «TOYOTA LAND CRUISER 80 4.2 D» և «VAZ 2106» մակնիշների։
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 20 միլիոն դրամ, 40 հազար ամերիկյան դոլար ու 50 հազար եվրո, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 687 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից։
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում