28 հազար դոլար արարողակարգի վարչության պետի բանկային հաշիվներին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա սեփականությունն է համարվում երկու գույք՝ բնակարան և ավտոմեքենա, վերջինն էլ «BMW 318» մակնիշի:
Հովհաննիսյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ընդհանուր առմամբ կազմել են 28 հազար ԱՄՆ դոլար: Այսպես՝ իր բանկային հաշիվների վրա ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետն ունեցել է 8 միլիոն դրամ, 5000 ու 5500 ԱՄՆ դոլար:
Տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու՝ հուլիսի 1–ն ընկած ժամանակահատվածում հայտարարագրել է 2 միլիոն 314 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում