Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
Политика

Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ կարևոր ու նաև ինչ-որ առումով «ինքնախոստովանական» հայտարարություն արեց: Նա, ըստ էության, հաստատեց, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, հատկապես «Մայր օրենքի» նախաբանից Հայաստանի Անկախության հռչակագրին հղումը ջնջելը թշնամական Ադրբեջանի նախագահ Ալիևի պահանջն է: Ավելին, դա Ալիևի պահանջ-նախապայմաններից մեկն է «խաղաղության պայմանագիր» կնքելու համար: Եվ էլի. Փաշինյանը հայտարարեց, որ հանուն այդ «սահմանադրական փոփոխության» ընդունման՝ իշխանությունը պետք է «հանրային ճնշում» գեներացնի ընդդիմության դեմ:

Առհասարակ, Փաշինյանը երեկ ԱԺ գնացել էր հռչակված այլ օրակարգով, այն է՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը քննարկելու: Բայց հիմնականը, ինչի մասին խոսեց, ալիևյան «սահմանադրությունը» ամեն գնով ընդունել պարտադրելն էր:

Բայց նախ՝ նա բանն այնպես ներկայացրեց, թե ընդդիմությունը հարց է բարձրացնում՝ արդյո՞ք նոր Սահմանադրության ընդունումը երաշխավորում է համաձայնագրի ստորագրումն ու համապարփակ խաղաղության հաստատումը:

Այնուհետև Փաշինյանը հայտարարեց հետևյալը. «Եթե Հայաստանի իշխող մեծամասնությունն այդ հարցին տա հստակ դրական պատասխան և համոզիչ կերպով պատասխանի նաև դրանից բխող հարցերին, ապա թույլ տվեք իմ համոզմունքն արտահայտել. եթե նման դրական պատասխանների առկայության պայմաններում մենք սկսենք նոր Սահմանադրության ընդունման գործընթացը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կգնա ընտրատեղամասեր և «կողմ» կքվեարկի դրան։ Եթե մենք ստանանք դրական պատասխաններ, իսկ խորհրդարանական ընդդիմությունը դեմ արտահայտվի, դա կնշանակի, որ ընդդիմությունը դեմ է Ադրբեջանի հետ խաղաղությանը։ Այդ դեպքում ընդդիմության նկատմամբ, անկասկած, կսկսի հանրային ճնշում ձևավորվել։ Եվ ես կարծում եմ, որ Հայաստանի իշխող մեծամասնությունը պետք է առաջնորդի այդ ճնշումը»:

Սա իսկապես ուշագրավ հայտարարություն է թե՛ բազմաշերտ մանիպուլ յացիայի, թե՛ պարունակած շանտաժի և սպառնալիքի, թե՛ նաև որոշակի մերկացումների առումով: Հնարավոր է՝ սա ավելի հանգամանալի դիտարկման նյութ է, բայց արժե հակիրճ արտածել մի քանի հիմնական հետևություն կամ հարց:

 Առաջին. եթե Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքական հարց է ու փոխկապակցված չէ Ադրբեջանի հետ հարաբերությունների, առավել ևս՝ Ալիևի պահանջների հետ, ինչի մասին բազմիցս ՔՊ ղեկավարները հրապարակային հավաստիացումներ են հնչեցրել, ապա ի՞նչ կապ ունի խաղաղությանը կողմ կամ դեմ լինելը: Այսինքն, Փաշինյանը հաստատում է, որ «սահմանադրական բարեփոխումը» բացառապես թշնամական Ադրբեջանի պահանջն ու պարտադրանքն է:

Բացի փաստացի խոստովանությունից, սա նաև առանցքային մանիպուլ յացիան է Փաշինյանի հայտարարության կառուցվածքում: Այսինքն, նա այնպես է կառուցում մանիպուլ յատիվ դատողությունը, որ ով դեմ է «ալիևյան սահմանադրության» ընդունմանը, նա դեմ է խաղաղությանը: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական շանտաժ ու սպառնալիք: Նույն հաջողությամբ կարող են վաղն ասել, որ ով դեմ է բյուջեի նախագծին, ԹՐԻՓՓ-ին, Հայաստանից նոր տարածքներ զիջելուն, ադրբեջանական թուրքերի վերաբնակեցմանը, Ադրբեջանից ծնկաչոք ներողություն խնդրելուն (և այլն), նա դեմ է խաղաղությանը: Ավելին, կասեն՝ ով դեմ է Նիկոլ Փաշինյանի իշխանավարմանը, նա դեմ է խաղաղությանը:

 Բացի այն, որ արտառոց երևույթ է, երբ երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման համար թիվ մեկ պատասխանատուն՝ օրվա իշխանությունը, Հայաստանին ու հայ ժողովրդին շարունակաբար սպառնում է պատերազմով, դեռ մի բան էլ այդ նույն իշխանությունը ուժի սպառնալիքի ճնշման տակ փորձում է հարկադրել մյուսներին, որ կայացնեն քաղաքականապես, համապետականորեն ինքնասպանվելու որոշում: Իսկ ի՞նչ է նշանակում ուրանալ Անկախության հռչակագիրը, եթե ոչ գործնականում հրաժարվել Հայաստանի Հանրապետության ստեղծման և պետական գոյության հիմքերի հիմքից:

Գանք «հանրային ճնշմանը», որով Փաշինյանը սպառնաց ընդդիմությանը, ի դեպ, ոչ առաջին անգամ: Վերջին ճեպազրույցում էլ նա անթաքույց ակնարկեց «հոկտեմբերի 2» անելու մասին: Ըստ որում, այնքան ոգևորվեց, որ շփոթեց տարեթվերը, ասաց 2019...

Իրականում խոսքը 2018-ի հոկտեմբերի 2-ի իրադարձությունների մասին է, երբ երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Փաշինյանը հրահրեց և կազմակերպեց իր մի քանի հազար կողմնակիցների հարձակումը ոչ քպական ԱԺ-ի վրա: Դասական քաղաքագիտական մոտեցմամբ, դա պետական հեղաշրջում էր և իշխանության յուրացում: Բայց հազիվ թե նման «մանրուքները» կարող էին կանգնեցնել փողոցային եղանակով իշխանությունը զավթած Փաշինյանին:

Եվս մեկ «հեղաշրջումային» դրսևորում եղավ 2019-ի մայիսին, երբ էլի գործադիր իշխանության և քպական «կարկառունների» ակտիվ մասնակցությամբ իրականացվեց հարձակում դատական իշխանության վրա: Պետք է հիշատակել նաև Սահմանադրական դատարանի գրավումը:

Այնպես որ, «հանրային ճնշումով» հարցեր լուծելու, ընդդիմախոսներին ճնշելու, օրենքով չնախատեսված իշխանական լիազորություններ յուրացնելու գործելակերպը նորություն չէ Փաշինյանի համար:

 Այլ հարց, որ վաղուց 2018 թվականը չէ, իսկ 8 տարվա ընթացքում անվերջ աղետներ, սարսափելի կորուստներ, ողբերգություններ ու հազարավոր մահեր բերած իշխանությունն էլ չունի այն հանրային աջակցությունը, որով ճնշի: Այստեղից էլ՝ «խաղաղությանը դեմ լինելու» հնամաշ, հանրությանն արդեն հոգնեցրած շանտաժը:

Մեծ հաշվով, ի՞նչ է ասում Փաշինյանը: Ասում է՝ շուտ արեք, համաձայնեք Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը ջնջելուն, թե չէ «հրեն, կացինը սրած, գնամ, բերեմ, ծառը կտրեմ...»:

Հետաքրքիր երևույթ է մեր երկրի քաղաքական դաշտը: Այստեղ կարծես շատ բան գլխիվայր է շրջված: Երկրի գլխին պատերազմներ ու աղետներ բերողը հանդես է գալիս որպես... խաղաղության ջատագով՝ սպառնալով ներքին խժդժություններով: Ընտրություններում նույնիսկ պաշտոնականով հազիվ 49 տոկոս հավաքածը խոսում է «հանրային ճնշում» գեներացնելու մասին: Ամենայն հավանականությամբ, «հանրային ճնշում» ասելով՝ Փաշինյանը նկատի ունի բացառապես իրավապահ գործիքակազմը, այլ աջակցություն նա չունի, դա է իր միակ հենարանը, ու հենց այդ հույսով էլ սպառնում է:

Կկարողանա՞ Փաշինյանը ռեպրեսիվ ճնշումները վերափոխել իբր «հանրայինի», կխթանի՞ դա ընդդիմության անվերապահ համախմբում, կտեսնենք առաջիկայում: Պարզ է մեկ բան. աշնանավարտը խոստանում է թեժ լինել:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում