Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
Политика

Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Վերջին շրջանում հանրային քննարկումների և մամուլի հրապարակումների առանցքում են հայտնվել պետական կառույցներում, հիմնադրամներում, նախարարություններում և պետական մասնակցությամբ խոշոր ընկերություններում իրականացվող կադրային նշանակումները։ Մասնավորապես, ուշադրություն է հրավիրվում բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների և գերատեսչությունների ղեկավարների հարազատների ու մերձավորների՝ պետական համակարգում աշխատանքի անցնելու, նրանց վարձատրության չափերի, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ընկերությունների՝ պետական գնումների գործընթացներին մասնակցության հանգամանքներին։ Լրատվական դաշտում և համացանցի բաց աղբյուրներում առկա տվյալներն ու փաստական հանգամանքները համադրել և հավաքագրել է AniArm.info-ի փաստահավաք խումբը։

Ըստ մամուլի հրապարակումների, ուշադրության է արժանացել Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի ընտանիքի հետ կապված հանգամանքը։ Նշվում էր, որ մարզպետի ամուսինն աշխատում է Սյունիքի մարզում գործող խոշոր ընկերություններից մեկում և այնտեղից ստանում է միլիոնավոր դրամների եկամուտ, ինչը, հաշվի առնելով ընտանիքի՝ Հրազդանում բնակվելու հանգամանքը, մամուլում աշխատանքի փաստացի կազմակերպման վերաբերյալ հարցեր էր առաջացրել։

Պետական ընկերությունների ղեկավար պաշտոններում նշանակումների և վարձատրության չափերի վերաբերյալ քննարկվող օրինակներից մեկը կապված է «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ։ Այստեղ 2024 թվականի նոյեմբերին ընկերության գործադիր տնօրեն է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը։ Զանգվածային լրատվամիջոցների փաստացի տվյալների համաձայն, նրա տարեկան վարձատրությունը գերազանցել է 118 հազար ԱՄՆ դոլարը, ինչը ամսական հաշվարկով կազմում է ավելի քան 3,6 միլիոն դրամ։

Քանի որ խոսքը պետական ընկերության ղեկավարի վարձատրության մասին է, թեման ստացել է հանրային լայն արձագանք։ Լրագրողական հարցումներին ի պատասխան՝ «Հայփոստն» ու համապատասխան նախարարությունը չեն տրամադրել մրցույթի ամբողջական փաստաթղթերը, թեկնածուների վերաբերյալ տվյալները և աշխատավարձի չափի ձևավորման հստակ հիմնավորումները։ Նախարարությունից պարզաբանել են, որ աշխատավարձի հաշվարկման առանձին բանաձև կամ չափորոշիչներ առկա չեն։ Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ իր կինը շուրջ հինգ տարի աշխատել է «Հայփոստում», մասնակցել է անցկացված մրցույթին, և ինքը որևէ միջամտություն չի ունեցել այդ գործընթացին։ Այնուամենայնիվ, հանրային վերահսկողության տեսանկյունից կարևորվում է մրցույթի չափանիշների և փաստաթղթերի լիարժեք հասանելիությունը, հատկապես երբ ընտրված թեկնածուն իշխող խմբակցության ղեկավարի ընտանիքի անդամ է։

 Ուսումնասիրության առարկա են դարձել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավորների բիզնես գործունեության վերաբերյալ տվյալները։ Ըստ համացանցի բաց աղբյուրներում առկա հետաքննությունների, վարչապետի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, մեկ տարվա ընթացքում ստանձնել է մի քանի ընկերությունների ղեկավարում, որոնք գործում են տնտեսության տարբեր ոլորտներում։ Պաշտոնական պարզաբանումները, թե խոսքը մեկ ընկերությունների խմբի մասին է, լրագրողական ուսումնասիրություններով հակասությունների էին բախվել՝ կապված այդ ընկերությունների փաստացի գործունեության ուղղությունների հետ։

2025 թվականին հանրային ուշադրության կենտրոնում հայտնվեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի նշանակումը «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի տնօրենի պաշտոնում։ Հիմնադրամը զբաղվում է ներդրումների ներգրավմամբ և ներդրումային ծրագրերի աջակցությամբ, իսկ նախարար Արարատ Միրզոյանը միաժամանակ հանդիսանում է այդ կառույցի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պարզաբանել էր, որ եղել են բազմաթիվ թեկնածուներ, անցկացվել են մրցույթ և հարցազրույցներ, իսկ ընտրությունը կատարվել է օբյեկտիվ չափանիշներով։ Այդուհանդերձ, նախարարի և հիմնադրամի կառավարման մարմնի անդամի ընտանեկան կապը պահանջում է մրցույթի մասնակիցների, ընտրված թեկնածուի մասնագիտական առավելությունների և փորձառության վերաբերյալ առավել թափանցիկ տեղեկատվության ներկայացում։

Նմանօրինակ պատկեր է արձանագրվել նաև մշակույթի ոլորտում։ 2024 թվականի հուլիսին ԿԳՄՍ նախարարության պաշտոնական հաղորդագրությամբ հաստատվեց, որ ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանի ամուսինը՝ Դավիթ Բանուչյանը, նշանակվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար։ Հետագայում մամուլում հրապարակումներ եղան նաև հիմնադրամի կողմից Դավիթ Բանուչյանին տրամադրված դրամաշնորհների վերաբերյալ։ Այս դեպքում ևս մասնագիտական դաշտում հարցեր են առաջացել դրամաշնորհների տրամադրման ընթացակարգերի, հանձնաժողովների կազմի և որոշումների հիմնավորումների թափանցիկության վերաբերյալ։

Պատգամավորների ընտանիքի անդամների նշանակումները չեն սահմանափակվում միայն ղեկավար պաշտոններով։ Մամուլի հրապարակումների համաձայն, քպական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը՝ Դավիթ Կարապետյանը, 2021 թվականին աշխատանքի է անցել ԱԳՆ-ում՝ որպես նախարարի խորհրդական։ Հայտարարագրի տվյալներով՝ նրա տարեկան աշխատավարձը ԱԳՆ-ից կազմել է շուրջ 7,643 միլիոն դրամ։ Լրատվական մեկ այլ հրապարակմամբ նշվում էր, որ ՔՊ պատգամավոր Էմմա Պալ յանի ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը, աշխատել է որպես նրա օգնական, իսկ եղբայրը՝ Հայկ Պալյանը, եղել է պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնականը։ Այս տեղեկությունները ևս վերաբերում են պետական ապարատում աշխատանքի տեղավորման այնպիսի դեպքերին, որոնք պահանջում են մասնագիտական ընտրության չափանիշների հստակեցում։

Առանձնակի ուշադրության են արժանի նաև պետական գնումների և պաշտոնյաների ընտանիքների բիզնես շահերի հատման դեպքերը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի կնոջը պատկանող «Մոդուլ» ՍՊԸ-ի վերաբերյալ մամուլում գրվել էր, որ ընկերությունը 20202024 թվականներին կնքել է 51 պետական պայմանագիր՝ շուրջ 2,5 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով։ Համաձայն այդ տվյալների, Եղիազար Վարդանյանի կինը՝ Նարինե Հակոբյանը, նախկինում եղել է ընկերության սեփականատերն ու տնօրենը, իսկ 2024 թվականի հուլիսին տնօրենի պաշտոնում նշանակվել է այլ անձ։ Նման ծավալի պետական պայմանագրերի առկայությունը ենթադրում է մրցութային ընթացակարգերի, պատվիրատուների և հաղթած մրցույթների պայմանների մանրամասն ուսումնասիրություն։

Ամփոփելով վերոնշյալ փաստերը՝ կարելի է արձանագրել, որ պետական համակարգում կնքվող պայմանագրերի, կադրային նշանակումների, մրցութային ընթացակարգերի և աշխատավարձերի ձևավորման սկզբունքների վերաբերյալ լիարժեք, հրապարակային տեղեկատվության տրամադրումն առանցքային նշանակություն ունի հանրային վստահության ձևավորման և պետական ապարատի թափանցիկության ապահովման համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում