25 միլիոն դրամ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը։
Գրիգորյանը հայտարարագրել է մեկ բնակարան և «SUZUKI GRAND VITARA 2.0» մակնիշի ավոմեքենա։ Բանկային հաշիվներին պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 25 միլիոն դրամ գումար։
Տարեսկզբից մինչ պաշտոնն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտներն էլ կազմել են 8 միլիոն 369 հազար դրամ, որից 7 միլիոն 892 հազար դրամը ստացվել է աշխատավարձից, իսկ 387 հազար դրամը կենսաթոշակից։
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում