Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Политика

«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան

Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում քառօրյա նիստը սովորականի նման մեկնարկել ու շարունակվել էր ծեծկռտուքով, երբ ամբիոնում ելույթ էր ունենում իշխանական պատգամավոր Տարոն Չախոյանը, տեղի ունեցավ լեզվակռիվ՝ ընդդիմադիրների հետ, որն էլ վերածվեց ծեծկռտուքի։

Նախագահության ամբիոնից ներքև էին իջել ԱԺ փոխնախագահներ Հայկ Կոնջորյանը, Վահագն Ալեքսանյանը, ի տարբերություն Հայկ Կոնջորյանի, ով մտել էր միմյանց ծեծող պատգամավորների խմբի մեջ ու սկսել հարվածել ընդդիմադիր պատգամավորներին, Վահագն Ալեքսանյանը վերցրել էր աթոռն ու նետել ընդդիմադիր պատգամավորների ուղղությամբ։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ԱԺ ամբիոնում հետևում էր ծեծին, հետո հայտարարեց՝ ընդմիջում չի հայտարարի, որպեսզի բոլորը տեսնեն, թե ինչ է կատարվում, որոշ ժամանակ սպասելուց հետո արդեն ներս էր հրավիրել անվտանգությանը։

Երբ պատգամավորները միմյանց ծեծել ավարտել էին, Ռուբեն Ռուբինյանը ճեպազրույց տվեց, խոսեց միջադեպի մասին։

«Բոլորը պետք է տեսնեն՝ ինչ է կատարվում, հիմա եթե ես ընդմիջում հայտարարեի այդ ժամանակ, ոչ ոք չէր տեսնելու, թե ով ում հարվածեց, ինչից սկսեց։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանն իր հարվածով տվեց իր դատավճիռը քաղաքական իմաստով, դրանից հետո  հայտարարել եմ ընդմիջում և հրավիրել անվտանգության աշխատակիցներին։

Այ ձեր ցավը տանեմ, չսկսեիք ծեծկռտուք, չվիրավորեիք ամբիոնի մոտ խոսող պատգամավորին, չհարվածեիք պատգամավորին, ես ի՞նչ մեղք ունեմ»,- նշել էր Ռուբեն Ռուբինյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ նույն օրը Կառավարությունում ունեցած ճեպազրույցի ժամանակ ծեծկռտուքի մասին ասել էր. «Ողջունում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների գործողությունները և աջակցում եմ։ Աթոռով է, թե ինչով է՝ համարժեք է և ճիշտ»։

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի բնորոշմամբ՝ ԱԺ-ում տեղի ունեցող միջադեպերն ընդհանուր պատկերացում են տալիս խորհրդարանի «լրջության» աստիճանի մասին։ Առհասարակ նման իրավիճակներ տարբեր երկրների խորհրդարաններում լինում են, սակայն այդ ամենը որևէ կերպ չի կարող արդարացում ունենալ։

«Նախորդ գումարման խորհրդարանում էլ է տեղի ունեցել նման բան, դրանք ավարտվել են ձեռնամարտով, բայց միմյանց վրա աթոռ չեն շպրտել։ Սակայն օրերս տեղի ունեցած այդ բռնության աստիճանը ցույց է տալիս, որ իշխանությունն այնքան է լպիրշացել, որ իրեն կարող է թույլ տալ ու աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա, որովհետև վստահ է, որ անպատիժ է մնալու։ Սա խոսում է  իշխանության ամբարտավան կեցվածքի մասին։ 8 տարի շարունակ տարբեր աղետներ են բերել, սահմանադրական ու օրենսդրական տարբեր խախտումներ են արել ու մարսել են, հիմա արդեն հասկանում են, որ նույնիսկ խորհրդարանի պատերի ներսում, եթե բռնության դիմեն՝ անպատիժ են մնալու։ Չեմ բացառում, որ վաղը-մյուս օրը խորհրդարանում այլ բռնի արարքներ ևս տեղի ունենան, քան աթոռ նետելն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աննա Կոստանյանը։

Նախկին պատգամավորը հիշեցրեց՝ ԱԺ-ում հիմա գործում է Էթիկայի մշտական հանձնաժողով, որը պետք է սկսի գործել և գործընթացներ սկսի սադրողների, բռնությունն արդարացնողների դեմ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահությանը և այն հանգամանքին, թե որքանով են ատում ընդդիմությանը, ամեն դեպքում պետք է զսպող դերակատարություն իրականացնեին, բայց հակառակն արեցին՝ ավելի տաքացրեցին ու խրախուսեցին, նաև հաթաթա տալով, թե՝ «ձեզ խելոք պահեք, որ ավելի վատ բաներ չլինեն»։

«Այս դեպքում մենք տեսանք, որ անվտանգությունը չէր մտնում նիստերի դահլիճ, ըստ այդմ, կարող ենք եզրակացնել, որ հրահանգ կար դռները չբացելու, որպեսզի իշխանական պատգամավորները հաշվեհարդար տեսնեին ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ»,- հավելեց Աննա Կոստանյանը։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի կողմից բռնությունը խրախուսելու մասին, Աննա Կոստանյանը նկատեց՝ սա խոսում է երկակի ստանդարտների մասին։

«Շատ հետաքրքիր զուգադիպությամբ ԱԺ-ում ընդունվել է Ընտանեկան բռնության մասին օրենքը, որը նաև կենցաղային բռնությանն էր վերաբերում։ Հիմա այս օրենքն ընդունելուց հետո արդյո՞ք օրենսդիրները պատրաստ են ամբողջ ուժով օրենքը կիրարկեն՝ անկախ նրանից՝ իշխանության ներկայացուցիչնե՞ր են, թե՞ ոչ, և պատասխանատվության ենթարկեն սադրողներին, դա արդարացնողներին։

Վստահ եմ՝ այդ ամենը որևէ հետևանք չի ունենալու, քանի որ մենք խոսում ենք այս իշխանության մասին, որը բոլոր օրենքները խախտել է։ Իշխանությունն այս ձևով ոչ միայն խրախուսում է բռնությունը, այլև հասարակության շրջանում նորմավորում, և չի բացառվում, որ խորհրդարանի պատերից դուրս նման իրավիճակներ հաճախ լինեն։ Սա շատ վատ նախադեպ ու օրինակ է»,- ընդգծեց Աննա Կոստանյանը։