Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Политика

Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի նման փոքր, բայց հազարամյակների պատմություն ունեցող երկրի համար մշակութային ժառանգությունը միայն անցյալի հիշողությունը չէ, ոչ էլ որպես հուշարձանների, ձեռագրերի, եկեղեցիների, խաչքարերի, ավանդույթների կամ թանգարանային ցուցանմուշների ամբողջություն։ Դա պետության ինքնության հիմքն է, ժողովրդի պատմական շարունակականության ապացույցը, քաղաքակրթական ներկայության վկայականը, արտաքին աշխարհին ներկայացվելու բացառիկ բրենդը և ապագա սերունդների համար արժեքային կողմնացույցը։

Եթե պետությունը կարող է կորցնել տարածք, տնտեսական ներուժ կամ քաղաքական ազդեցություն և հետագայում փորձել վերականգնել դրանք, ապա մշակութային հիշողության խզումը շատ ավելի խորքային և երկարատև հետևանքներ է ունենում: Այն խաթարում է ազգի ինքնաճանաչումը, թուլացնում հանրային դիմադրողականությունը, աղավաղում պատմական ընկալումները և վերջապես մարդկանց զրկում այն ներքին հենարանից, որի վրա կառուցվում է ազգային միասնականությունը։ Հենց այդ պատճառով մշակութային և պատմական արժեքների պաշտպանությունը պետք է դիտարկվի ոչ թե որպես երկրորդական, արարողակարգային կամ միայն մասնագիտական ոլորտ, այլ որպես ազգային անվտանգության անբաժանելի մաս։

Հայաստանի առանձնահատկությունն այն է, որ այստեղ մշակույթը և պատմությունը երբեք առանձնացված չեն եղել պետականությունից, հավատքից, լեզվից, կրթությունից և գոյապայքարից։ Հայկական ինքնությունը ձևավորվել է բազմաթիվ շերտերի միջոցով՝ նախաքրիստոնեական ժառանգություն, քրիստոնեական քաղաքակրթություն, պետականության վերելքներ և անկումներ, գրի ստեղծում, մատենագրություն, ճարտարապետություն, միջնադարյան համալսարաններ, խաչքարային արվեստ, եկեղեցաշինություն, ժողովրդական բանահյուսություն, երաժշտություն, արհեստներ, սփյուռքյան մշակույթ, ցեղասպանության հիշողություն, Արցախյան շարժում, անկախության փորձառություն։ Այս շերտերից յուրաքանչյուրն ինքնուրույն արժեք է, բայց միասին դրանք ստեղծում են այն պատմական ամբողջականությունը, որը հայ մարդուն կապում է իր հողի, լեզվի, հավատքի և անցյալի հետ։ Այդ ամբողջականության խաթարումը կարող է տեղի ունենալ տարբեր ձևերով՝ հուշարձանների ֆիզիկական ոչնչացում, պատմության վերաշարադրում, կրթական ծրագրերի դատարկացում, եկեղեցու դերի նսեմացում, ցեղասպանության հիշողության հարաբերականացում, ազգային խորհրդանիշների արժեզրկում, Արցախի հայկական ժառանգության նկատմամբ լռություն, սփյուռքի մշակութային ներուժի անտեսում։

Առանձին վերցրած այս երևույթները կարող են թվալ տարբեր ոլորտների խնդիրներ, բայց իրականում դրանք կապված են մեկ ընդհանուր վտանգի հետ. հայության պատմական ինքնության պաշտպանական համակարգը թուլանում է։

Հայաստանի համար մշակութային ժառանգությունը նաև միջազգային ճանաչելիության կարևորագույն հիմքերից մեկն է։ Աշխարհում շատ երկրներ իրենց արտաքին գրավչությունը կառուցում են ոչ միայն տնտեսության, տեխնոլոգիաների կամ ռազմական ուժի, այլև մշակութային պատմության վրա։ Հայաստանը նույնպես ունի այդպիսի եզակի հնարավորություն, բայց հաճախ չի կարողանում դրանք վերածել համաշխարհային մակարդակի պետական բրենդի։

Ամենաակնհայտ օրինակը քրիստոնեության պետական ընդունումն է։ Հայաստանը պատմության մեջ առանձնանում է որպես առաջին պետությունը, որը 301 թվականին քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն։ Սա միայն կրոնական փաստ չէ. սա քաղաքակրթական ինքնության առանցք է, որը կարող է Հայաստանը դարձնել համաշխարհային քրիստոնեական ժառանգության գլխավոր ուղղություններից մեկը։

Էջմիածինը, Խոր Վիրապը, Գեղարդը, Տաթևը, Նորավանքը, Հաղպատը, Սանահինը, Գոշավանքը, Օձունը և բազմաթիվ այլ սրբավայրեր կարող էին ձևավորել այնպիսի հոգևորմշակութային քարտեզ, որը Հայաստանի համար կունենար ոչ միայն զբոսաշրջային, այլև դիվանագիտական և մշակութային ազդեցության նշանակություն։ Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ պետությունը, Եկեղեցին, գիտական շրջանակները, զբոսաշրջային ոլորտը և կրթական համակարգը գործեն համադրված, ոչ թե մեկը մյուսի դեմ կամ մեկը մյուսից կտրված։

Իսկ ամենազգայուն խնդիրներից մեկը ծագում է այն ժամանակ, երբ Եկեղեցին դառնում է ներքաղաքական հարձակումների, բաժանարար հռետորաբանության կամ պետական մակարդակով թիրախավորման առարկա, վնասվում է ոչ միայն կոնկրետ կառույցի հեղինակությունը, այլև ամբողջ պատմամշակութային պատկերը։ Հայ առաքելական եկեղեցին հայ ժողովրդի պատմության մեջ եղել է ոչ միայն կրոնական հաստատություն, այլև կրթական, մշակութային, ինքնության պահպանման և երբեմն նույնիսկ պետականության բացակայության պայմաններում ազգային կազմակերպման առանցք։

Իհարկե, Եկեղեցին, ինչպես ցանկացած ինստիտուտ, կարող է և պետք է ենթարկվի առողջ քննադատության, հաշվետվողականության, բարեփոխումների և հանրային քննարկման։ Սակայն քննադատության և ինստիտուցիոնալ քայքայման միջև կա սկզբունքային տարբերություն։ Երբ եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը վերածվում է արժեքային պատերազմի, երբ հանրային խոսքում հոգևոր ժառանգությունը սկսում է դիտարկվել որպես քաղաքական հակառակորդի տարածք, երբ իշխանություն-Եկեղեցի հարաբերություններում գերիշխում է ոչ թե պետական իմաստությունը, այլ դիմակայությունը, դրանից տուժում է Հայաստանի քաղաքակրթական ինքնաներկայացումը։

Դրսի աշխարհին դժվար է ներկայացնել Հայաստանը որպես առաջին քրիստոնյա պետություն, եթե ներսում այդ պատմական փաստի կենդանի կրողը պարբերաբար արժեզրկվում է կամ ներքաշվում կործանարար հակադրությունների մեջ։ Այսպիսի իրավիճակում Հայաստանը կորցնում է իր ամենահզոր փափուկ ուժի աղբյուրներից մեկը։ Քրիստոնեական ժառանգությունը կարող էր լինել միջազգային մշակութային դիվանագիտության մեծ հենարան, բայց դրա համար անհրաժեշտ է ներքին պատասխանատվություն, ոչ թե շարունակական պառակտում։

Հայ ժողովրդի ինքնության մյուս հիմնարար շերտը պատմական փորձությունների հիշողությունն է, որի գագաթնակետը Հայոց ցեղասպանությունն է։ Ցեղասպանությունը միայն ողբերգական իրադարձություն չէ, որը վերաբերում է 20-րդ դարասկզբի պատմությանը։ Այն դարձել է հայության ինքնագիտակցության, Սփյուռքի ձևավորման, արդարության պահանջի, պատմական հիշողության և ազգային վերապրումի առանցքային մասերից մեկը։ Սա չի նշանակում, որ հայ ինքնությունը պետք է կառուցվի միայն ցավի կամ զոհի հոգեբանության վրա։ Ընդհակառակը՝ Ցեղասպանության հիշողությունը պետք է լինի ոչ թե փակված վերք, այլ պատմական գիտակցություն, որը ստիպում է պաշտպանել սեփական գոյությունը, արժանապատվությունը, իրավունքը և մշակութային շարունակականությունը։ Սակայն երբ հանրային կամ քաղաքական խոսքում ի հայտ են գալիս մոտեցումներ, որոնք կոչ են անում «ջնջել անցյալը», «չապրել պատմությամբ», «չհիշել եղելությունները» կամ պատմական իրադարձությունները մեկնաբանել այնպես, որ դրանք կտրվեն ազգային ինքնության և արդարության պահանջից, այստեղ առաջանում է լուրջ արժեհամակարգային վտանգ։

Անցյալը մոռանալը երբեք չի նշանակում ապագային նայել։ Առողջ ապագան կառուցվում է ոչ թե հիշողության ջնջման, այլ հիշողության գիտակցված մշակման միջոցով։ Ժողովուրդը, որը չի հիշում իր փորձությունները, չի կարող լիարժեք հասկանալ իր վտանգները, իր դաշնակիցներին, իր թշնամիներին, իր սխալները և իր ուժի աղբյուրները։ Պատմության վերամեկնաբանման խնդիրը հատկապես վտանգավոր է այն դեպքում, երբ այն արվում է ոչ թե գիտական քննարկման, այլ քաղաքական նպատակահարմարության տրամաբանությամբ։ Պատմությունը պետք է ուսումնասիրվի, վերագնահատվի, քննարկվի, տարբեր աղբյուրներով հարստացվի, որովհետև գիտությունը չի կարող լինել քարացած։ Բայց պատմության գիտական վերանայումը և պատմական հիշողության քաղաքական ապամոնտաժումը տարբեր երևույթներ են։ Երբ պատմական ցավը ներկայացվում է որպես բեռ, որից պետք է ազատվել, երբ անցյալի նկատմամբ հարգանքը համարվում է հետամնացություն, երբ ազգային հիշողությունը հակադրվում է խաղաղության կամ զարգացման գաղափարին, ապա այդտեղ ձևավորվում է ինքնության խզում։

Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից։ Զարգանալու համար պետք չէ արհամարհել նախնիների փորձը։ Ժամանակակից պետություն լինելու համար պետք չէ մշակութային արմատները կտրել։ Ընդհակառակը, ամենակայուն պետությունները հենց նրանք են, որոնք կարողանում են իրենց պատմական հիշողությունը վերածել քաղաքական հասունության, ոչ թե մոռացության։

Այս ամենին զուգահեռ՝ ամենից ավելի ցավոտ և հրատապ է հայկական մշակութային արժեքների պահպանությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում, այլև արտերկրում և հատկապես այն տարածքներում, որտեղ հայկական ներկայությունը պատմականորեն եղել է, բայց այսօր հայերը կամ բացակայում են, կամ զրկված են ժառանգությունը պաշտպանելու հնարավորությունից։ Հայկական մշակութային ժառանգությունը տարածված է Հայաստանի սահմաններից դուրս՝ Արևմտյան Հայաստանում, Նախիջևանում, Արցախում, Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Ռուսաստանում, Վրաստանում, Իրանում և սփյուռքի տարբեր կենտրոններում։ Յուրաքանչյուր խաչքար, վանք, եկեղեցի, գերեզմանատուն, ձեռագիր, արձանագրություն կամ բնակավայրային հետք ոչ միայն տեղական պատմության մաս է, այլև հայ ժողովրդի համաշխարհային մշակութային ներկայության ապացույց։ Այդ ժառանգության կորուստը նշանակում է պատմական հիշողության փաստական հիմքերի կորուստ։ Երբ հուշարձանը ոչնչացվում է, ոչնչացվում է ոչ միայն քարեղեն կառույցը, այլև պատմական փաստը, որը վկայում էր տվյալ ժողովրդի ներկայության մասին։ Հետևաբար մշակութային ժառանգության պաշտպանությունը նաև պատմական իրավունքի պաշտպանության ձև է։

Այս համատեքստում առանձնահատուկ և ողբերգական նշանակություն ունի Արցախի հայկական մշակութային ժառանգության հարցը։ Արցախը միայն քաղաքական կամ տարածքային խնդիր չէ. Արցախը հայկական քաղաքակրթական տարածք է, որտեղ դարերի ընթացքում ստեղծվել են վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմանոցներ, կամուրջներ, ամրոցներ, ձեռագրական և հոգևոր կենտրոններ, բնակավայրային ու տոհմական հիշողություն։ Գանձասարը, Դադիվանքը, Ամարասը, Շուշիի Սուրբ Ղազանչեցոցը, Կանաչ Ժամը, Տիգրանակերտի հնագիտական շերտերը և բազմաթիվ այլ վայրեր հայկական մշակույթի անբաժանելի մաս են։ Արցախի հայաթափումից հետո այդ ժառանգությունը կանգնել է լուրջ վտանգի առաջ՝ ոչ միայն ֆիզիկական վնասման կամ ոչնչացման, այլև յուրացման, վերանվանման, պատմական պատկանելության աղավաղման, հայկական արձանագրությունների վերացման, եկեղեցիների կերպափոխման և ամբողջական մշակութային բնապատկերի վերաշարադրման վտանգի։

Սա միայն հուշարձանների հարց չէ։ Սա հիշողության, ինքնության և պատմական ներկայության ջնջման գործընթացի վտանգ է։ Եթե մի տարածքից հեռացվում է ժողովուրդը, իսկ հետո ջնջվում են այդ ժողովրդի մշակութային հետքերը, ապա տեղի է ունենում մշակութային բնաջնջման կամ մշակութային զտման տրամաբանությանը մոտ գործընթաց, որի դեմ պետք է գործել հետևողական փաստագրությամբ, իրավական քայլերով, միջազգային կառույցների ներգրավմամբ և հանրային դիվանագիտությամբ։

Խնդիրն այն է, որ Արցախի մշակութային ժառանգության հարցը պետական մակարդակով գրեթե չի բարձրաձայնվում։ Սա վտանգավոր լռություն է։ Պետությունը կարող է ունենալ բարդ դիվանագիտական հաշվարկներ, կարող է փորձել խուսափել որոշակի լարվածություններից, կարող է տարբեր ուղղություններով բանակցել, բայց մշակութային ժառանգության պաշտպանությունը չպետք է դառնա լռեցվող թեմա։ Եթե այսօր չի փաստագրվում, չի բարձրաձայնվում, չի ներկայացվում միջազգային կառույցներին, չի ստեղծվում ապացույցների ամբողջական բազա, ապա վաղը կարող է շատ ուշ լինել։

Հուշարձանը, որի արձանագրությունը ջնջվել է, եկեղեցին, որի ճարտարապետական կերպարը փոխվել է, գերեզմանատունը, որը հողին է հավասարվել, խաչքարը, որը ոչնչացվել է, այլևս դժվար է վերադարձնել նախնական վիճակին։

Իսկ եթե աշխարհի հիշողության մեջ այդ հանցագործությունները չեն արձանագրվում ժամանակին, հետագայում դրանք ավելի հեշտ են ժխտվում։ Նախիջևանի հայկական խաչքարերի և հուշարձանների ոչնչացման փորձը պետք է Հայաստանի համար դաս լիներ, որ լռությունն ու ուշացած արձագանքը կարող են բերել անդառնալի կորստի։ Եթե մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը ժամանակին չեն դառնում միջազգային օրակարգ, ապա հանցագործը ստանում է անպատժելիության ազդակ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում