Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
Политика

Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սահմանադրական դատարանը, պետք է ասել՝ կանխատեսելիորեն, մերժել է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների կողմից ներկայացված դիմումի քննությունը: Ընդդիմադիր խմբակցությունները այդ դիմումով վիճարկում էին ԱԺ կողմից կառավարության ծրագիրը հաստատելու մասին որոշման սահմանադրականությունը: Դա այն որոշումն է, որով ԱԺ-ն, իսկ ավելի ստույգ՝ ԱԺ ՔՊ խմբակցությունը հաստատել է կառավարության ծրագիրը, որի մեջ, ինչպես հայտնի է, կա առանձին հակաեկեղեցական մաս՝ «Հոգևոր անվտանգություն» բաժինը:

Շատ հետաքրքիր է, բայց Սահմանադրական դատարանը որոշման մեջ մասնավորապես նշել է, որ կառավարության ծրագիրը... քաղաքական հայտարարություն է: Չէ, լուրջ. «Սահմանադրական դատարանը փաստում է, որ Կառավարության ծրագրի դրույթներն ինքնին չեն կարող հանդիսանալ սահմանադրական վերահսկողության առարկա, քանի որ դրանք չունեն նորմատիվ բովանդակություն։ Դրանք քաղաքական հայտարարություններ են, որոնք ձեռք են բերում իրավական նշանակություն միայն հետագա իրավաստեղծ գործունեության արդյունքում, հետևաբար՝ ԱԺՈ-3-Ն որոշումը, որով հավանություն է տրվում այդ ծրագրին, նույնպես չի կարող հանդիսանալ սահմանադրական վերահսկողության առարկա այն առումով, որքանով դա վերաբերում է ծրագրի բովանդակային դրույթներին...»:

Այսինքն, ՍԴ այդ որոշմամբ նշվում է, որ կառավարության որոշումը, որով հաստատվում է կառավարության գործունեության ծրագիրը, նաև ԱԺ որոշումը, որով այդ նույն ծրագիրը հաստատվում է... իրավական առումով ոչ մի բա՞ն են: Զուտ քաղաքական հայտարարություններ են, իսկ դրանք ՍԴ քննության առարկա չեն կարող լինել: ՍԴ որոշումն այնպիսի տպավորություն է թողնում, որ երկար փնտրել ու գտել են ինչ-որ մի սողանցք, որ հարցի քննությունից ու հրապարակայնացումից որևէ կերպ խուսափեն:

Մինչ այս, մինչ այն, քպական իշխանությունը ձևավորեց հակաեկեղեցական «քննիչ հանձնաժողովը», որին արդեն անդրադարձել ենք:

Մյուս կողմից՝ Մայր Աթոռում էլ տեղի ունեցավ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիպումը մի խումբ հեղինակավոր իրավաբանների, իրավապաշտպանների, սահմանադրագետների հետ: Բացի այն, որ խորհրդակցության մասնակիցները դատապարտել են Հայոց եկեղեցու վերաբերյալ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումը, նրանք այդ եղելությանը տվել են ամբողջական ու, կարելի է ասել, սպառիչ իրավական գնահատականներ: Մասնավորապես՝ այդ հակաեկեղեցական «հանձնաժողովի» ստեղծումն ինքնին բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը:

Լրացուցիչ ընդգծվել է, որ Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման և կանոնական կյանքի հարցերը Ազգային ժողովի իրավասության շրջանակից դուրս են և խորհրդարանական վերահսկողության առարկա չեն կարող լինել: Ավելին, խորհրդարանական վերահսկողություն սահմանելու փորձերը հակասում են Եկեղեցու՝ պետությունից անջատ լինելու ու կրոնական կազմակերպությունների ինքնավարության սահմանադրական սկզբունքներին, ինչպես նաև կրոնական ազատության պաշտպանության միջազգային չափանիշներին:

Արժե հատուկ ընդգծել, որ դրանք Հայաստանի լավագույն իրավագետների, բարձրակարգ պրոֆեսիոնալների օբյեկտիվ գնահատականներն են: Այսինքն, այստեղ հուզական ընկալման կամ կրոնական հայացքների հարց չէ, այլ զուտ մասնագիտական գնահատական:

Անկեղծ ասած, երևույթն ու փաշինյանական իշխանության հակաեկեղեցական քայլերի ապօրինությունն այնքան բացահայտ են, որ ամենևին կարիք չկա դիպլոմավորված իրավագետ լինել՝ աղաղակող, արդեն նաև փաստաթղթորեն արձանագրված խախտումները տեսնելու համար:

Ահավասիկ. Հայաստանն աշխարհիկ պետություն է, սահմանադրորեն և գործող օրենքների համաձայն՝ Եկեղեցին պետությունից անջատ է, իսկ պետությունն էլ չունի ոչ մի իրավունք՝ միջամտելու Եկեղեցու՝ որպես կրոնական կառույցի ներքին ինքնավարության և կանոնական խնդիրներին: Սրանով հարցը իրավական տեսանկյունից պետք է փակված լիներ: Ավելին, նման «հարց» ընդհանրապես չպիտի ծագեր կամ պիտի փակվեր՝ դեռ չծագած: Սակայն ամեն գնով Հայ առաքելական եկեղեցին իր քաղաքական ու կամայական ենթակայության տակ մտցնելու և, որպես ազգային կառույց, վերացնելու Փաշինյանի մղումները դուրս են իրավական ու նաև բարոյական սահմաններից:

Մայր Աթոռը, Վեհափառը, հոգևորական միաբանությունը, հասկանալի է՝ հավատացյալ հայ ժողովրդի, Հայաստանի ազնիվ քաղաքացիների, հայ ժողովրդի օտարազգի բարեկամների լայն աջակցությամբ դիմակայում է իշխող վարչախմբի, իսկ եթե ավելի ճշգրիտ՝ Նիկոլ Փաշինյանի և նրա ոչ մեծ թվով քաղաքական մերձավորների ճնշումներին: Ավելին, Մայր Աթոռը վճռական է՝ իր իրավունքները, ըստ այդմ՝ մեր ազգային ու պետական շահերը, մեր ինքնությունը պահպանելու և պաշտպանելու հարցում: Բայց, եթե վերադառնանք առկա կոնկրետ իրավիճակի իրավական կողմին, ապա ի՞նչ ունենք «գետնի վրա»:

Ունենք աշխարհիկ իշխանության կողմից Ազգային եկեղեցու գործերին միջամտելու՝ հակաօրինական, հակասահմանադրական, հակականոնական բացահայտ մղում: Ունենք իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցին զավթելու և այն կառավարությանն առընթեր վարչության կամ գերատեսչության վերածելու, որպես ազգային միասնական կառույց՝ վերացնելու անթաքույց ցանկություն: Պատկերավոր ասած՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա՝ վերջին ընտրություններում նույնիսկ պաշտոնական տվյալներով հազիվ 49 տոկոս քվե ստացած իշխանախումբը ցանկանում է կտրել այն բազմադարյա ծառը, որի վրա խարսխված է հայոց ազգային ինքնությունը: Այսինքն, սա զուտ կրոնական ընկալումների, Աստծուն հավատալչհավատալու հարց չէ սոսկ: Ոչնչացնել եկեղեցին՝ նշանակում է վերացնել հայությանը՝ որպես ազգային միասնական երևույթ:

Եվ էլի. Հայ առաքելական եկեղեցին, որպես կառույց, մեծ հաշվով, կրոնական կազմակերպություն է, որը Սահմանադրությամբ ունի առանձնահատուկ կարգավիճակ (հոդված 18): Մյուս կողմից՝ Հայաստանում կան և գործում են այլ կրոնական կազմակերպություններ: Ավելին, կան ենթադրություններ, այդ թվում՝ մամուլում շրջանառված, որ իշխող ՔՊ-ի որոշ ներկայացուցիչներ այլ կրոնական կազմակերպությունների հետևորդներ են, ինչն, ի դեպ, իրենց ազատ իրավունքն է: Հիմա հարց. իհարկե, դրանք ՀԱԵ հետ համեմատելի չեն, այդուամենայնիվ, պատկերացնո՞ւմ եք՝ եթե Փաշինյանը համարձակվի «այլ կրոնական կազմակերպությունների» հասցեին ասել 5 տոկոսն ամենի, ինչ, օրինակ՝ ասում է Ազգային եկեղեցու հասցեին: Իհարկե, նրա սիրելի Արևմուտքից, Եվրամիությունից ու ԱՄՆ-ից, վերջիններիս կողմից ֆինանսավորվող հայաստանյան ՀԿ-ներից այնպիսի ճռնչալի սաստումներ կլսվեն, որ քիչ չի թվա: Բայց, այ, եթե Ազգային եկեղեցու դեմ է օրվա իշխանությունը պայքարում, Հայ առաքելական եկեղեցին է ուզում քանդել, դա յուրովի խրախուսում են՝ առնվազն լռելով:

Շատերն են ցանկացել կործանել Մայր Աթոռը: Այդ շատերից որոշները հիմա կան թերևս միայն պատմության դասագրքերում: Իսկ Մայր Աթոռը, Սուրբ Էջմիածինը կան, իրենց տեղում են և մեր ընթացիկ կյանքի բաղկացուցիչն են:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում