Ամանորյա նշաններ ու ծեսեր, որոնք երջանկություն են բերում
Ամանորն ու Սուրբ Ծնունդն առանձնահատուկ խորհուրդ ունեն: Այդ խորհուրդը պայմանավորված է լուսավոր ապագայի հույսով: Հին տարին ճանապարհելու և Նոր տարին դիմավորելու ժամանակահատվածը համարվում է խորհրդավոր ժամանակ, որն իր մեջ է կրում այնպիսի էներգետիկ ներուժ, որ ցանկացած ոք կարող է հրաշքներ գործել՝ իրականացնելով ամենանվիրական երազանքը:
Ինչպե՞ս կարելի է գտնել սերը, ամրապնդել ընտանիքը, առողջությունը ու դրա հետ մեկտեղ լինել նաև հաջողակ ու հարուստ: Այս ամենին հասնելու համար Դուք պետք է օգտագործեք Ձեր հնարավորությունը Ամանորյա զանգերը հնչելու ժամանակ: Այդ պահը միշտ շատ անհատական է և առանձնահատուկ:
Նոր տարուց առաջ պետք չէ պարտքով ոչ գումար, ոչ էլ այլ բան տալ կամ վերցնել, այլապես ամբողջ տարին պարտքեր կունենաք: Խորհուրդ է տրվում Ամանորից մի քանի օր առաջ մարել բոլոր պարտքերը՝ փողի էներգիային չվախեցնելու համար:
Ով էլ, որ լինեք Ձեզ հարստություն կբերեն ոսկե և արծաթ փայլաթիթեղի մեջ փաթաթված չինական մանրադրամները:
Տոնածառին կախված զույգ սրտերը հաջողություն կբերեն սիրո հարցում, իսկ տոնածառից կախված օղակը կարագացնի ամուսնությունը:
Հունվարի 1-ին խուսափեք տնային գործերից կամ այլ ծանր աշխատանքներից, այլապես ամբողջ տարին ծանրաբեռնված կանցնի: Դեկտեմբերի 31- ին աշխատեք մինչև ժամը 18-ը ավարտել գործերը:
Ճապոնիայում Ամանորին սեղանին պարտադիր թխվածք է դրվում, որն անմիջապես չպետք է ուտել, քանի որ թխվածքը բարգավաճման և ընտանեկան բարեկեցության նշան է:
Բելառուսները Ամանորին եղջուրաձև կարկանդակներ են թխեում (կրենդել) ու հավատում են, որ այն կպաշտպանի ընտանիքի բոլոր անդամներին չար ոգիներից ու դժբախտություններից:
Տոնածառի շուրջ շուրջպար բռնելը հին սովորույթ է, որը գալիք տարում կպաշտպանի հիվանդություններից ու անհաջողություններից:
Բախտը կժպտա նրանց, ովքեր Նոր Տարվա նախօրեին օգնության ձեռք կմեկնեն աղքատներին: Բարի մարդկանց ճակատագիրը ողորմած է:
Եթե Նոր Տարվա գիշերը քնած անցկացնեք, ապա գալիք տարում ոչինչ չի փոխվի: Ամեն ինչ կմնա նույնը:
Շարունակությունն՝ այստեղ