Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան
Անցած շաբաթվա վերջում Տիգրանաշենի վերաբերյալ քննարկումը շարունակել ենք Եվրոմեդիայի եթերում։
Ի հեճուկս գործող վարչախմբի պարագլխի անհեթեթ պնդումների, այս բնակավայրը փաստացի երբեք չի եղել Խորհրդային Ադրբեջանի կազմում, քանզի երբևիցե պաշտոնապես չի փոխանցվել Հայաստանի կողմից, իսկ խորհրդային քարտեզների վրա պատկերված «անկլավ»-ը ադրբեջանական կեղծարարության արդյունք է։
Ցանկացած իշխանություն, որը կփորձի այս ռազմավարական տարածքը միակողմամիորեն հանձնել Ադրբեջանին, անխուսափելիորեն կանգնելու է դատարանի առաջ Հայաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգության համար, և պատասխան է տալու օրենքի ողջ խստությամբ, մինչ այդ կիսվում եմ ձեզ հետ բուն հարցազրույցով։