Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах Армении
Политика

Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի «մորուքավոր», բայց դիպուկ անեկդոտ կա կենդանաբանություն առարկայից քննության չպատրաստված ուսանողի մասին, որ միայն ոջիլի մասին դասն է սովորել: Որ տոմսը քաշում է, ինչ կենդանու մասին հարցը լինում է, պտտում-պտտում, բերում է մորթու վրա, այնտեղից՝ ոջիլին, ու գնա՜ց... Դասախոսը միանգամից կռահում է, ձկների մասին է հարց տալիս: Սա թե՝ ձուկը ջրային կենդանի է, բայց եթե ապրեր ցամաքում, թեփուկների փոխարեն կունենար մորթի, իսկ մորթու մեջ կլինեին ոջիլներ...

Հիմա փաշինյանենցն է: Ինչի մասին խոսեն-չխոսեն, որտեղ նստեն-ելնեն, տեղի-անտեղի անընդհատ նույն բանն են խոսում՝ «խաղաղություն, խաղաղությունը չվտանգել, խաղաղությունը փայփայել...»:

Դեռ մի կողմ դնենք այն, որ միակողմանի խաղաղություն չի լինում: Մի կողմ դնենք նաև այն, որ խաղաղության լինել-չլինելը միայն սահմանում կրակոցներ չլինելու մասին չէ: Խաղաղությունը նաև այն է, որ դիմացինը, ում հետ, իբր, խաղաղություն եք կնքել (չնայած, նույնիսկ չեն կնքել), իր վերահսկողության տակ հայտնված քո ազգային, պատմական, մշակութային հուշարձանների, օբյեկտների դեմ ոտնձգություններ չանի: Մի բան, որ տեսնում ենք այս ամբողջ ընթացքում Ադրբեջանի կողմից՝ պետական ամենաբարձր մակարդակով: Այսինքն, Ադրբեջանում հակահայությունը պետական քաղաքականություն է: Այդպես եղել է, այդպես նաև հիմա է: Միառժամանակ սա էլ մի կողմ դնենք: Մի կողմ դնենք և այն, որ Փաշինյանն ու ՔՊ-ն Հայաստանի ու Արցախի գլխին պատերազմ բերեցին, բացի այդ, իրենց վարած քաղաքականությունը հանգեցրեց նաև հետպատերազմական մի քանի մարտական բախման, որոնց հետևանքով Արցախը հայաթափված է, Կապանի, Վարդենիսի, Ջերմուկի գերիշխող սարերն ու դիրքերն էլ՝ թշնամական վերահսկողության տակ՝ որպես ռեալ սպառնալիք:

Թեպետ, եթե նշված ու չնշված «մի կողմ դնենք»-ները ոչ էլ մի կողմ դնենք, ակնհայտ կդառնա, որ իրականում ոչ մի խաղաղություն էլ չկա: Կա պահանջների լուռումունջ կատարում Հայաստանի իշխանությունների կողմից, կա Հայաստանի անդադար, սողացող մաշեցում և թշնամական սողացող էքսպանսիա: Ուզում ես՝ անունը «խաղաղություն» դիր, ուզում ես՝ «ինքնիշխանություն», ինչ ուզում ես դիր:

Բայց:

Հեծանվավազքի մրցում է: Մայրաքաղաքն ու հանրապետության մի մասում երթևեկությունը Սուրբ Խաչի տոնի օրով կաթվածահար էին արել: Սակայն դիտարկումն այլ բանի մասին է: Հեծանվասեր Նիկոլ Փաշինյանը ելնում է ու մրցույթի փակման արարողությանն այսպիսի բառեր է ասում. «Շատ կարևոր է, որ մենք միջազգային գործընկերություն ենք հաստատում նաև նման նախաձեռնություններով: Կարծում եմ, որ պատահական չէ, որ 2026 թվականին է հենց այս մրցաշարը տեղի ունենում: Սա Հայաստանում և տարածաշրջանում հաստատված խաղաղության ևս մեկ շատ պայծառ և պերճախոս վկայություն է»: Չենք կատակում, բառացի մեջբերում է...

Լավ, էլի: Ի՞նչ կապ ունի խաղաղության հռետորաբանությունը հեծանվավազքի, վազքի, ֆուտբոլի կամ թեկուզ բռնցքամարտի մրցաշարի հետ: Ո՞ւմ են ինչի տեղ դնում:

Լավ, կարո՞ղ է նախկինում Հայաստանում խոշոր մարզական կամ ոչ մարզական միջոցառումներ չեն եղել: Հեծանվավազքո՞վ է որոշվում խաղաղության լինել-չլինելը:

Էհ, 2019-ին էլ Արցախում չճանաչված երկրների ֆուտբոլի առաջնությունն էր: Ո՞ւ...

Արցախ ասացինք, հիշեցինք: Նույն 2019ին նույն Փաշինյանը Արցախում Համահայկական խաղերի բացումն էր անում ու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բղավում. «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»: Ո՞ւր է Ստեփանակերտը, ո՞ւր է Վերածննդի հրապարակը: Ո՞ւր է Արցախը: Աշխարհագրորեն իրենց տեղերում են: Բայց... հայաթափված, թրքապղծված ու ապականված:

Ու ընդհանրապես, Փաշինյանն ու, հասկանալի է, մնացյալ քպականները, ըստ նպատակահարմարության, մի բան բերաններն են գցում կամ մատի փաթաթան են անում, ու գնա՜ց. «Եթե ձուկն ապրեր ցամաքում»:

Արարատի՞ն նայեցիր, ահա՜, դեմ եք խաղաղությանը, պատերազմ եք ուզո՜ւմ:

Տիգրանաշե՞ն ասացիք, ահա՜, պատերա՜զմ եք ուզում: Բանա՞կն եք ուզում ուժեղացնել, ահա՜, ռևանշիստ եք: Ազգային հերոսների նկարնե՞ր եք փակցրել դասասենյակի պատին, էս պատերազմ եք ուզո՞ւմ...

Հայերե՞ն եք խոսում, գրում, կարդում, դեմ եք խաղաղությանը:

Եկեղեցուն եք պաշտպանո՞ւմ, ահա՜, պատերազմ եք ուզում:

Արցախը տանք, որ հանգիստ ապրենք, Կիրանցի դիրքերը տանք, որ հանգիստ ապրենք, Գորիս-Կապան ճանապարհը տանք, որ հանգիստ ապրենք: Արցախը բեռ էր: Վաղը կասեն՝ Հայաստանն էր բեռ...

Լսեք, իսկ կլինի՞ պարզապես հանգիստ ապրենք, առանց ձեր իշխանության: Ապրում էինք, չէ՞: Ըստ որում՝ հաղթանակած ու արժանապատիվ: Ապում էինք Արցախում էլ: Ու Կապանն ու Ջերմուկն էլ սահմանամերձ քաղաքներ չէին: Սոթքի հանքն էլ թուրքը չէր շահագործում:

Մի երկու բառ կամ ավելի ճիշտ՝ կարգախոս են վերցրել, «բոբոյացրել», ինչ լինում է, թե բա՝ «Ռուսաստանը...», «նախկիննե՜րը», «թալա՜նը...», «մաֆիա՜ն...»:

Մանթրայի նման կրկնում են:

Հա, ու «խաղաղությունը»: Ի՞նչ խաղաղություն: Թշնամին, ի դեմս Ադրբեջանի, խաղաղությո՞ւն է ուզում: Չէ՛: Թշնամին ուզում է, որ Հայաստան չլինի: Ու բաց հայտարարում է դրա մասին: Եթե չի էլ հայտարարում, իր ամեն ինչով դա է ցույց տալիս:

Հայաստանը հռչակում է «արևմտյան Ադրբեջան», Արցախի բազմադարյա հանրահայտ հայկական վանական համալիրները պղծում է ու հռչակում ոչ հայկական, բացեիբաց ծաղրում ու ծանակում է հայերին, հայկական մշակույթը, պատմությունը, իրողությունները, ամեն ինչ: Մեզանից ժամանակին կրած պարտության բարդույթից դեռ ինքնահաստատվող թշնամին, որ զոհված զինվորների գլուխը կտրելով էլ չի հանդարտվում, որ Ջուղայի խաչքարերը խճաքարի վերածելով էլ չի հագենում...

Գիտի, որ դիմացը հիմա մի իշխանություն է, որը ծպտուն չի հանելու, գլուխը կախ, վիզը ծուռ կմկմալու է խաղաղության մասին, ինչպես այն ծույլիկ ուսանողը՝ ոջիլի:

Դա խաղաղություն չէ: Դա շարունակաբար նվաստացած, թշնամու առաջ բերանքսիվայր ընկած լինել է ու նրա ողորմածությանը հանձնվել է: Իրական խաղաղությունն արժանապատիվ է լինում: Էհ, թշնամին էլ տեսնում է, որ դիմացինը ինքնալեղաճաք վիճակում է, մտքովն ինչ անցնում է, պահանջում է: Ինչո՞ւ չպահանջի, եթե վազեվազ անում են: Մինսկի խումբը լուծարված համարեք: Եղավ, ոնց ասեք:

Սահմանադրությունը մեր ասածով փոխեք: Եղավ, ոնց ասեք: Կաթողիկոսի ու Եկեղեցու վրա հարձակվեք: Եղավ, ոնց ասեք...

Կարդացեք «Սասունցի Դավիթը»: Թումանյանի մշակմամբ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում