Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ՍԱՊԾ–ն առայժմ այս մասին լռում է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երկու շաբաթ առաջ սենսացիոն ձերբակալություններ են սկսվել ու այժմ էլ շարունակվում են: Սակայն Ազգային անվտանգության ծառայությունն առայժմ պաշտոնապես չի հայտարարում այդ մասին:
«Փաստ»–ի հավաստի տեղեկություններով, հայաստանյան մի կազմակերպություն տարիներ շարունակ արտերկրից մարգարին է ներկրել ու կարագի անվան տակ հազարավոր տոննաներով վաճառել Պաշտպանության նախարարությանը:
ԱԱԾ–ն ուսումնասիրություններ է անցկացրել և պարզել, որ այդ կազմակերպությունը ՊՆ–ին խաբելու միջոցով միլիոնավոր դոլարներ է գրպանել:
Առայժմ ձերբակալված են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ–ի մի քանի պատասխանատու աշխատակիցներ:
«Փաստ»–ի տվյալներով, այս լաբորատորիան է կեղծել փաստաթղթերը և մարգարինը կարագի տեղ ներկայացրել: Ասում են, թե այն պատկանում է ՍԱՊԾ մի պաշտոնյայի: Ինքը ներկրել, իր լաբորատորիայով հաստատել է, որ բերած մարգարինը կարագ է:
ՍԱՊԾ–ն, մեր տեղեկություններով, ապրանքը փորձաքննության է ուղարկել արտերկրի երեք կենտրոնների: Երեքի պատասխանն էլ նույնն է՝ ապրանքը մարգարին է, ոչ թե կարագ:
ՊՆ–ի համապատասխան պաշտոնյաները տեղյա՞կ են եղել և մատները «լիզե՞լ» են այդ մարգարինով, թե չէ, դեռ կպարզվի:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում