Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах Армении
Политика

Հայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա Շուշանյան

Օրերս «#Սաղմոսերգու» և «#Գեղարդ» երգչախմբերը, #ՄխիթարյանՄիաբանության հրավերով և «#Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ, մասնակցեցին Մխիթար Աբբահոր ծննդյան 350-ամյակին նվիրված տոնական արարողություններին՝ առաջին անգամ հենց Սուրբ Պատարագի ընթացքում կատարելով #Կոմիտաս Վարդապետի՝ երկսեռ կազմի համար մշակած Պատարագի երգեցողությունները։

Սուրբ Պատարագին պատիվ ունեցա ներկա լինելու նաև ես։ Օրեր անց՝ արդեն Վատիկանում, որպես Տավուշի թեմի պատգամավորական ժողովի անդամ, Վատիկանի ռադիոյի եթերում զրույց ունեցա Հայկական ծառայության ղեկավար Ռոպէր Աթթարեանի հետ։

Կարճ հարցազրույցի ընթացքում կարևոր համարեցի ընդգծել հայկական հոգևոր ժառանգության պահպանման առաջնահերթությունը։ Քրիստոնյա Հայաստանը եվրոպական և համաշխարհային քրիստոնեական քաղաքակրթության անբաժանելի մասն է և իր աշխարհագրական դիրքով դարեր շարունակ եղել է նրա «ԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀԸ»։ Հետևաբար հայկական եկեղեցիների, խաչքարերի և հոգևոր-մշակութային մյուս ժառանգության պահպանումը չի կարող լինել միայն հայկական խնդիր։ Դա այդ մեծ՝ եվրոպական և համաշխարհային քրիստոնեական ընտանիքի ընդհանուր պատասխանատվության հարցն է։

Այո՛, Արցախի կորստից հետո այդ քրիստոնեական արևելյան սահմանը նահանջեց։ Բայց Արցախում մնացած հայկական վանքերն ու եկեղեցիները պարզապես քարե կառույցներ չեն։ Դրանք այդ հողի վրա քրիստոնեական բազմադարյա ներկայության նյութական վկայություններն են։ Հարցազրույցի պահին թերևս կարելի էր ենթադրել, որ Ադրբեջանը շարունակելու է քայլեր ձեռնարկել այդ վկայությունները վերացնելու, դրանց ինքնությունը փոխելու կամ խեղաթյուրելու ուղղությամբ՝ անգամ Գանձասարին «աղվանական» կամ որևէ այլ ծագում վերագրելու գնով։ Սակայն դժվար էր պատկերացնել, որ նման պատումների ներկայացմանը ներկա կլինեն նաև միջազգային կառույցների և եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ՝ իրենց ներկայությամբ կամ լռությամբ նպաստելով ադրբեջանական հակահայկական, և, ըստ էության, նաև եվրոպական քրիստոնեական ժառանգության դեմ ուղղված պատումների լեգիտիմացմանը։

Մյուս կողմից՝ դժվար է նրանցից ակնկալել մեր ժառանգության պաշտպանության ավելի հստակ դիրքորոշում, եթե Հայաստանի համապատասխան պետական մարմիններն իրենք պատշաճ հետևողականությամբ միջազգային օրակարգ չեն բերում եվրոպացիների՝ նաև իրենց ընդհանուր քրիստոնեական ժառանգության պահպանման մարտահրավերը։

Փոխարենը մեր ԱԳՆ-ն, մշակույթի ոլորտի պատասխանատուները և մյուս պետական մարմինները լռել են ու շարունակում են լռել, երբ ինչպես 2020-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մեկը մյուսի հետևից ոչնչացվեցին Ջրականի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, Հադրութի Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին, Շուշիի Կանաչ ժամը, Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին, Քաշաթաղի Թանձատափի եկեղեցին, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր տաճարը և Սուրբ Հակոբ եկեղեցին, ինչպես նաև հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության բազմաթիվ այլ հուշարձաններ։

Եվ հենց այստեղ լռությունն այլևս պարզապես անգործություն չէ։
-------------------
Տեղեկություններ Վատիկանի ռադիոյի և Հայկական խմբագրության մասին
Վատիկանի ռադիոն աշխարհի հնագույն միջազգային ռադիոկայաններից է․ այն հիմնադրվել է 1931 թվականին։ Դեռևս 1967 թվականին, ժամանակակից թվային և թարգմանչական տեխնոլոգիաներից տասնամյակներ առաջ, ռադիոն կանոնավոր հաղորդումներ էր հեռարձակում տասնյակ լեզուներով։ Այդ բազմալեզու ընտանիքում իր առանձնահատուկ տեղն ունի նաև Հայկական ծառայությունը, որն արդեն շուրջ վեց տասնամյակ Սուրբ Աթոռի և հայախոս աշխարհի միջև հաղորդակցության կարևոր կամուրջներից է։ Հայկական ծառայության լսարանը միայն Հայաստանը չէ։ Այն հասանելի է աշխարհասփյուռ հայությանը և միաժամանակ միջազգային հարթակում հնարավորություն է տալիս խոսելու հայկական քրիստոնեական ժառանգության, Հայ Առաքելական Եկեղեցու պատմական առաքելության և հայ ժողովրդի հոգևոր ու մշակութային ինքնության մասին։ Հայկական ներկայության ևս մեկ խորհրդանշական դրսևորում է Վատիկանի ռադիոյի շենքում գործող Ավետման մատուռը՝ Cappella dell’Annunciazione-ն։ Այստեղ մատուցվում են Սուրբ Պատարագներ, իսկ հայկական ծեսով մատուցվող Պատարագը Վատիկանի ռադիոյի միջոցով հասնում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ հավատացյալներին։