Իրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը հրթիռներ է արձակել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ՝ ի պատասխան իրանական տարածքին ԱՄՆ-ի հասցրած հարվածի։ Այս մասին հաղորդել է իրանական Tasnim գործակալությունը։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տվյալներով՝ հարվածների թիրախում են եղել Հորդանանում ամերիկյան ուժերի կողմից օգտագործվող Հուսեյն թագավորի և Ալ Ազրաք ռազմաբազաները։
ԱՄՆ-ի նախորդ հարվածը հասցվել էր Հորմուզի նեղուցում գտնվող իրանական Լարակ կղզու ռազմական օբյեկտներին։ Ամերիկյան կողմը հայտարարել է, որ գործողության թիրախում են եղել հրթիռային կայանքներ, որոնք սպառնալիք էին ներկայացնում տարածաշրջանում նավագնացության և ԱՄՆ զինուժի համար։
Հորդանանի իշխանությունների տվյալներով՝ երկրի օդային տարածք ներթափանցած իրանական հրթիռներն արձանագրվել և խոցվել են հակաօդային պաշտպանության համակարգերի միջոցով։ Զոհերի կամ զգալի ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Կողմերի փոխադարձ հարվածները վկայում են ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական լարվածության նոր սրման մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ