Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане
Политика

«Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տեղի ունեցողը շատ բնորոշ է Նիկոլ Փաշինյանին: Ղեկավարվող քաոսի մեջ նա իրեն լավ է զգում, դրա միջոցով փորձում է իր գիծը տանել առաջ։ Քաղաքական, տակտիկական շոուների իմաստով իր նմանը չկա, Հայաստանում հաստատ չկա։ Նա գիտի, որ կան օբյեկտիվ ինչ-որ հանգամանքներ, որոնք նա երբևիցե չի կարող փոխել։ Օրինակ՝ անհնար է ինչ-որ ձևով ժխտել, որ Արցախը, որը հազարամյակներ եղել է հայերով բնակեցված, կորցրել ենք որպես հայկական երկրամաս Նիկոլ Փաշինյանի օրոք։ Չի լինի փոխել 44-օրյա պատերազմի հետևանքները և այլն։ Այս ամբողջն իմանալով՝ Փաշինյանը հասկանում է՝ քանի որ փոխել չի լինի, պետք է մարդկանց ուրիշ բաներով զբաղեցնել, որպեսզի աստիճանաբար փորձեն մոռանալ այդ ամենը, գոնե որքան հնարավոր է։ Իսպառ, բնականաբար, ոչ ոք չի մոռանա, ամեն ինչ հիշվելու է, բայց նպատակն այն է, որ ինչքան հնարավոր է՝ անցյալում թողնեն այդ խնդիրները։ Այս տես ա րան ն ե րի ապա հով մ ա մ բ ն ա ա յ ս խնդիրն է լուծում, քանի որ դրանից է կախված նաև իր իշխանության մնալը, իսկ իշխանությունը կապված է անվտանգության երաշխիքների հետ և այլն։ Այն, ինչ նա անում է, ըստ իր տրամաբանության և իր առջև դրված խնդիրների, շատ բնական է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը, երբ անդրադառնում ենք վերջին օրերին Հայաստանի երկրորդ նախագահի և նրա որդիների դեմ իրականացվող հարձակումներին։

Ընդգծում է՝ նրա հիմնական խնդիրն է հետին պլան գցել Արցախի հետ կապված ամեն ինչ։ «Ուզեն, թե չուզեն, Ռոբերտ Քոչարյանն Արցախի խորհրդանիշն է։ Նա ասոցացվում է Արցախի հետ, եղել է Արցախի առաջին նախագահը և այլն։ Իհարկե, Քոչարյանի դեմ լարումները միայն դրանով չեն պայմանավորված, դրանք սկսվել են 2018 թվականից։ Նիկոլ Փաշինյանն ու Քոչարյանը հակառակ բևեր են՝ նրանց վարած քաղաքականությունը, մտածելակերպը, աշխարահայացքը։ Փաշինյանը պոպուլիստ է, Քոչարյանը պոպուլիստ չէ, աշխարհընկալման առումով տարբեր են, Փաշինյանը հիմա փորձում է իրեն Ռուսաստանից ավելի հեռու պահել, Ադրբեջանի հետ հարաբերություններ սկսել։ Գուցե նաև ինչ-որ տեղ կա խանդի պահ։ Այն, ինչ Փաշինյանին չի հաջողվել, Քոչարյանին ժամանակին հաջողվել է, օրինակ՝ տնտեսական վերելքը և այլն։ Երբեմն հնչող մեղադրանքներն էլ են ծիծաղ առաջացնում, զվարճալի է իր փաստարկը, որ Քոչարյանը հյուրանոց ունի, իսկ ինքը՝ ոչ։ Փաշինյանն այս խոսույթով իջնում է ցածր մակարդակի վրա։ Շատ մարդիկ չունեն հյուրանոց, մտածում են՝ պակա՞ս խելոք են, քան նրանք, որ ունեն։ Սա մարդուն բնորոշ մի բան է, որ մի քիչ խանդով է վերաբերվում նրան, ով իրենից ավելի հարուստ է։ Փաշինյանը խաղում է մարդկանց այս զգացմունքների, բնազդների վրա։ Ի վերջո, հիմա իր համար տնտեսական դժվար փուլ է լինելու, Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի են վատանում, չգիտենք, թե ինչով դա կավարտվի։ Գազի գինը կմնա՞ այնքան, որքան այսօր է։ Հարց է, թե որքան կմնանք ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում։ Նա լրիվ փոխում է Հայաստանի կոնֆիգուրացիան, Ադրբեջանի, Թուրքիայի հետ փորձ է անում հարաբերություններ ստեղծել՝ վատացնելով Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Դա շատ վտանգավոր ճանապարհ է։ Այդ ճանապարհին կարող ենք շատ բաներ կորցնել, ընդ որում՝ շարունակում ենք կորցնել՝ Սահմանադրություն, Տիգրանաշեն, այդ ճանապարհով Ադրբեջանի ու Նախիջևանի կապի ստեղծում, հայտնի չէ, թե վերջում ինչ պատկեր ենք ունենալու։ Լավատեսության համար հիմքեր չկան։ Ուստի, պետք է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար։ Նույն կերպ Կաթողիկոսի հետ կապված երևի թե էլի ինչ-որ գործընթացներ կլինեն։ Մե՛կ Կաթողիկոսին դիմում է ավազանի անունով, մե՛կ էլ՝ ինչպես հարկն է։ Ցույց է տալիս, թե ուզում է ընդդիմության հետ իբր նորմալ շփվել։ Նա գիտի, որ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքել, մեկ-մեկ ստիպված է, այսպես ասած, ռեվերանսներ անել ընդդիմությանը, որ չթվա, թե «ընկել» է նրանց հետևից։ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված իրավիճակում մի հետաքրքիր բան էլ կա։ Նրա մի տղան՝ Լևոնը, մեղադրվում է ոստիկաններին ծեծելու համար, երբ տեսանյութում պարզ երևում է, որ իրեն են հարվածում ոստիկանները, մյուս տղան՝ Սեդրակը, մեղադրվում է հյուրանոց ունենալու և այլնի մեջ։ Իսկ իրականում նրանց երկուսին էլ դատում են Ռոբերտ Քոչարյանի որդիները լինելու համար։ Դե, Ռոբերտ Քոչարյանին էլ դատում են, որովհետև Ռոբերտ Քոչարյանն է»,-նկատում է մեր զրուցակիցը։

Իրավապաշտպանները, փաստաբաններն ամիսներ շարունակ ահազանգում են, որ դատաիրավական համակարգը ենթարկվում է մեկ մարդու։ Վերջին օրերին տեղի ունեցածը ևս մեկ անգամ փաստեց, որ սա իրականություն է, քանի որ երկրի թիվ մեկ ամբիոնից հնչեց ուղիղ հրահանգ, ու հաջորդ օրը սկսվեց խուզարկությունների և ձերբակալությունների շղթան։ Նույն մարդն ամիսներ առաջ հայտարարեց՝ կառավարությունը ես եմ։ Իսկ ո՞վ է ասել, որ վաղը նույն հայտարարությունը չի հնչելու իրավապահ համակարգի տարբեր գերատեսչությունների մասով։ «Այդ ճանապարհով ենք գնում, և դա շարունակվելու է։ Այո՛, նա ասել է՝ կառավարությունը ես եմ, նա ուժայիններին ենթարկել է անմիջապես իրեն, Հակակոռուպցիոն կոմիտեն և հակակոռուպցիոն դատարանը ստեղծված են իր ցանկությամբ, ոչ ոք չէր կասկածում, որ եթե Սեդրակ Քոչարյանի գործը քննում է Հակակոռուպցիոն դատարանը, ապա նրան կալանավորելու են։ Բայց նա դրանով էլ չի բավարարվելու։ Նոր Սահմանադրությունով, որը ցանկանում են անցկացնել, Բարձրագույն դատական խորհրդի բոլոր անդամները պետք է ընտրվեն իշխող մեծամասնության քվեարկությամբ։ Այս պահի դրությամբ այդպես չէ, մի մասը ընտրվում է դատավորների ժողովում։ Իսկ հիմա Փաշինյանը հող է պատրաստում, ասում է՝ նման բան չպետք է լինի, նրանց պետք է ընտրեն ժողովրդի ընտրյալները, այսինքն՝ ավելի շատ է խորանալու ճգնաժամը։ Այս ամենն արվում է նրա համար, որ այս տարվա ավարտին և հաջորդ տարի նա փորձի մարսել ծագող խնդիրները։ Իսկ 2028 թվականից կլինի ՀայաստանԱդրբեջան-Թուրքիա շփման նոր փուլ։ Լինելու են նոր մարտահրավերներ։ Այս ամբողջ պրոցեսը դրան է միտված, որ բոլոր գերատեսչությունները կենտրոնանան մեկ մարդու ձեռքում»,-նշում է նա։

Բայց այս գործելաոճով հնարավո՞ր է երկար կառավարել։ «Եթե մարդն ունի իշխանություն, իսկապես կլինի ինչ-որ ընտրազանգված, որ նրա հետևից գնում է։ Նիկոլ Փաշինյանը շատ ճկուն է, պոպուլիստ է, շատ լավ հասկանում է այդ «հաց և տեսարանների» կարևորությունը։ Բայց մյուս կողմից՝ շատանում են մարդիկ, որոնք հասկանում են՝ այս ճանապարհը, ի վերջո, լավ տեղ չի տանելու։ Եթե այսօր քեզ հարվածներ չեն դիպչում, դա կարող է վաղը չէ մյուս օրը տեղի ունենալ, ընդ որում՝ այդ հարվածները դիպչեն քո երեխաներին, թոռներին ամենապարզ հարցից սկսած, օրինակ՝ գազի գին, էլ չեմ ասում՝ անվտանգության խնդիրներ։ Զուգահեռ այս երկու գործընթացներն են ընթանում։ Փորձում է ուժային ձևերով ամրապնդել իր իշխանությունը, գիտի, որ ժողովրդականություն չի վայելում։ Արդյունքում կարող է լինել սոցիալական պայթյուն, կարող են լինել անվտանգային խնդիրներ, որոնք այնքան կլարեն իրավիճակը, որ ստիպված կլինեն փոփոխությունների գնալ։ Եթե նայում ենք 2018, 2021, 2026 թվականների ընտրությունների արդյունքներին, մարդկանց տրամադրությունը, իհարկե, փոխվում է։ Գուցե ոչ այդքան արագ, բայց, այնուամենայնիվ, ինչ-որ փոփոխություններ կան։ Իշխանություն լինելով՝ միշտ կունենաս ընտրազանգված, այսինքն՝ կասկածից վեր է, որ եթե վաղը Նիկոլ Փաշինյանն իշխանություն չունենա և հետապնդում սկսվի նրա նկատմամբ, նույն մարդիկ ծափ են տալու և ասելու են՝ դա ճիշտ է, Նիկոլին «հասնում» է, նա Արցախը չի պահել և այլն։ Այսօրվա լրիվ հակառակն են ասելու։Դա է իշխանության, այսպես ասած, քաղցրությունը։ Իր թիմը դա հասկանում է, կան մարդիկ, որոնք հասկանում են, որ այս ամենը վտանգավոր է և այլն, բայց իրենք էլ մի քիչ, ըստ երևույթին, հավատացած են, որ, դե, Նիկոլն է, մի բան կմտածի, վտանգ չկա։ Այս ընտրությունների արդյունքները, երբ նա հիսուն տոկոս չհավաքեց, կարծում եմ՝ ինչ-որ ձևով, այնուամենայնիվ, ազդում են իր հռետորաբանության վրա։ Նաև թիմն է կարծես փորձում քիչ թե շատ զուսպ լինել։ Նույնիսկ ԱԺ նախագահությունում ինչոր քայլեր, ռևերանսներ, երկխոսության և բարեվարքության կոչեր են անում, կիսաներողություն են խնդրում։ Երևի թե զգում են, որ համը հանել պետք չէ»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում