28 միլիոն դոլար ՊԵԿ աշխատակցի բանկային հաշիվներին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՊԵԿ Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն–վարչության ստուգումների թիվ 2 բաժնի պետ Կարեն Հայրապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ նա բավական մեծ կարողությունների տեր մարդ է. հայտարարագրել է 21 միլիոն դրամ ու 28 միլիոն ամերիկյան դոլար: Միակ անշարժ գույքը բնակարանն է, իսկ շարժականը՝ «BMW X5 4.8 I» մակնիշի ավտոմեքենան: Եկամուտներ նույնպես հայտարարագրել է՝ 2 միլիոն 71 հազար դրամի չափով, որոնք ստացվել են աշխատավարձից:
Հայրապետյանն այս տարի արդեն չորրորդ աշխատանքն է փոխում: Ըստ նրա պաշտոնական կենսագրության՝ այս տարվա փետրվարին նշանակվել էր Եղեգնաձորի ՏՀՏ Հարկային հսկողության բաժնի պետ, երկու ամիս անց էլ՝ Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչության պետ: Սրանից մի քանի ամիս անց նրա աշխատավայրը դարձավ Էրեբունու հարկային տեսչության պետի գրասենյակը: Իսկ վերջին նշանակումն արդեն Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն–վարչության Ստուգումների թիվ 2 բաժնի պետի պաշտոնն էր:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում