Ով է նա, ով է նա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստի» տեղեկություններով՝ Ազգային անվտանգության համարյա նորակառույց շենքի ներսում ուղղակի շինարարական ավերածություններ են կատարվել: Ավելի ճիշտ՝ արմատական վերանորոգում է սկսվել: Մեր աղբյուրի տվյալներով՝ այստեղ բարձրակարգ, «շատ թանկ» վերանորոգում է սկսվել: Եվ սկսված շքեղ վերանորոգումը, շատերի համոզմամբ, վկայում է, որ այս «հիմնարկությունը» ղեկավարելու է երկրի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, եթե ոչ՝ ամենաազդեցիկը: Ո՞վ է նա: Ինչ լիազորություններ է ունենալու: Վերականգնման տեմպերն ու բարձր որակը հուշում են, որ նա «լիազորությունների պակաս» չի ունենա:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում