Հանցագործ աշխարհում մեծ հեղինակություններ համարվող Ալիկ և Արա Բանդուրյանների քեռու տղայի սպանության փաստով հարուցված քրեական գործի քննությունը Աղվան Հովսեփյանի հրամանով կատարելու է գեներալ-մայոր Վահագն Հարությունյանը (տեսանյութ)
Shamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժնում Նորատուս գյուղի բնակիչ, 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության գործով հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վարչության պետ, քննչական ծառայության գեներալ-մայոր Վահագն Հարությունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որում ներգրավված են այնպիսի քննիչներ, ովքեր բազմաթիվ աղմկահարույց և մեծ հնչեղություն ունեցող քրեական գործեր են քննել և այդ գործերը ուղարկել դատարաններ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 10-ին, քննչական բաժինը դիմելու է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Հ. Հակոբյանին սպանելու կասկածանքով ձերբակալված Նորատուս գյուղի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբոր՝ «Չոլի շուն» մականվամբ Արտակ Հարությունյանի տղայի՝ 20-ամյա Մեխակ Հարությունյանի նկատմամբ։
Շարունակությունը` այստեղ
տեսանյութը՝ Shamshyan.com-ի