Տեսանյութեր. Ահազանգ․ Հայաստանի շուկայում հայտնվել է պլաստիկե բրինձ
Lurer.com-ը գրում է.
Հայաստանի շուկայում հայտնվել է տարօրինակ բրինձ: Այս մասին ահազանգում են մասնագետները։ Նրանք նշում են, որ այն պլաստիկե բրինձ է, որը դժվար է եփվում, գարշահոտ է և ունի տարօրինակ համ։ Վերջիններս դիմել են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն՝ պարզելու, թե ի՞նչ է իրենից ներկայացնում այդ կասկածելի բրինձը։
ՍԱՊԾ-ն խոստացել է գնալ ահազանգի հետքերով և ներկայացնել ուսումնասիրությունների արդյունքները. ԼՈւՐԵՐ․com-ը խոստանում է հետևողական վերաբերմունք դրսևորել՝ առաջիկայում անդրադառնալով այդ ուսումնասիրությունների արդյունքներին։
Եվ այսպես, ըստ մեր ուսումնասիրությունների, միայն Հայաստանում չէ, որ վաճառում են, այսպես ասած, պլաստիկե բրինձ։
Օրինակ՝ Չինաստանը ևս սկսել է արտադրել պլաստիկ բրինձ: Այս մասին հայտնում է vesti.ru-ն։ Ինչպես հայտնում է աղբյուրը՝ կեղծ բրինձը պատրաստվում է հիմնականում քաղցր կարտոֆիլից և սինթետիկ խեժից: Այս բաղադրիչների խառնուրդից հնարավոր է պատրաստել ձավարեղեն, որը շատ նման է բրնձի:
Ահա, թե ինչպես տարբերել կեղծ բրինձը՝ իրականից․
1. Կեղծ բրինձը լվանալիս բաժակի մեջ լցված ջրի վերևի հատվածում կառաջանա թանձր սպիտակ շերտ:
2. Իսկական բրինձը կսուզվի բաժակի ջրում ի տարբերություն կեղծի:
3. Պլաստիկ բրինձը կայրվի, իսկ բոցից կտարածվի տարօրինակ բուրմունք:
4. Իրական բրինձը մի քանի օր վաճառասեղանին մնալուց հետո կբորբոսնի, հակառակ դեպքում այն կեղծ է:
Ըստ newsland-ի՝ հայտնի չէ, թե ինչ ազդեցություն է այն թողնում մարդկանց օրգանիզմի վրա, սակայն ակնհայտ է, որ դրական ակնկալիքներ ունենալ պետք չէ: Դժվար է տարբերել իրական բրինձը արհեստականից, քանի որ դրա մեջ ավելացվում է օսլա, բրնձին՝ համապատասխան ձև տալու նպատակով: Մեկ ափսե այդպիսի բրինձ ուտելը նույնն է, ինչ մեկ պոլիէթիլենային տոպրակ ուտելը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում